Ովքե՞ր են այն հինգ մարդիկ (կենդանի թե հանգուցյալ), ում կարող ես համարել քո ուսուցիչը:
Նիկոլի պատասխանը - Ուսուցիչ կարող եմ համարել միայն մեր Երկնային Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: Իմ կյանքում եղել են, իհարկե, մարդիկ, ում հետ շփումը էական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Այս առումով կարող եմ ընդգծել Տիգրան Հայրապետյանի անունը, Աշոտ Բլեյանի անունը: «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության ձեւավորման շրջանում շատ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հետ: Եվ ինքնին հասկանալի է, թե որքան կարեւոր է ինձ համար իմ գործակցությունը Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Շարժման հաղթանակից հետո ինչո՞վ կնախընտրես զբաղվել` լրագրությամբ, քաղաքականությամբ, թե՞ մի այլ բանով:
Նիկոլի պատասխանը - Շարժման հաղթանակից հետո իմ կարեւորագույն անելիքը պետք է դառնա այն, որ Հայաստանի ներքաղաքական կյնքից ընդմիշտ արմատախիլ արվի ընտրությունների կեղծման, ընտրակեղծիքների պրակտիկան: Հանրությունը պետք է միանշնակ վստահի ընտրական համակարգին եւ ընդունի ընտրությունների արդյունքները: Իսկ սրա համար ընտրությունները պետք է լինեն օրինական եւ արդար, ընտրակեղծարարները պետք է պատժվեն անկախ նրանից, թե որ ճամբարից են եւ ում օգտին են կեղծում: Ընդ որում, պետք է պատժվեն ոչ միայն կեղծիքներ իրագործողները, այլեւ առաջին հերթին կազմակերպողները: Նկատի ունեմ` պետք է ծառայեմ այս նպատակի իրագործմանը: Իսկ թե ինչ ձեւով, կամ` ո՞ր ոլորտում, դա չի կարող լինել կանխորոշված, այլ պետք է որոշվի բնականոն զարգացումների արդյունքում:
Իշխանական քողարկված խոսնակները, Ղարաբաղի հարցում իրենց շեֆի ձախողումները ծածկելու համար, շրջանառության մեջ են դրել մի միտք, թե Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ու քաղաքականությունը ԼՂ հարցում ըստ էության ոչնչով չեն տարբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից եւ քաղաքականությունից: Սա ավազակապետության կողմից կիրառվող հայտնի տրյուկ է եւ վերջին տասը տարվա ընթացքում օգտագործվել է տարբեր նպատակներով: Այս շարքից են նաեւ «ով էլ գա իշխանության, նույնն է լինելու», «բոլորն էլ նույն զիբիլն են», «միեւնույն է, ոչինչ չի փոխվի» ԿԳԲ-ական կարգախոսները, որ ներարկվում են հանրային գիտակցության մեջ` քաղաքական փոփոխությունների անիմաստության գաղափարը սերմանելու, երկրում քաղաքացիական դեպրեսիայի վիճակ ստեղծելու համար: Այս նպատակները Ղարաբաղի հարցում շատ ավելի սուր են եւ կարեւոր` իշխանության համար. չէ՞ որ առջեւում ԼՂ հարցի շուրջ սրացումներ են սպասվում, եւ սերժանտները կարիք ունեն համոզելու հանրությանը, թե Հայաստանը այս հարցում էլ այլընտրանք չունի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը ոչինչ չի փոխի Ղարաբաղի հետագա ճակատագրի տեսանկյունից:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին եւ անմիջապես ձերբակալվեց։ Դատարանը հաշվի չառավ այն, որ «Մարտի 1-ի» գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել, եւ նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչեւ հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին։ Դատարանը հաշվի չառավ նաեւ, որ իշխանությունը, համաներում հայտարարելով, փաստորեն քաղաքական կամք է դրսեւորել` ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին, եւ անցել պայքարի քաղաքական մեթոդների։ Կարդալ շարունակությունը …
Բարև Նիկոլ ջան (հուսով եմ դեմ չէս այդպիսի դիմելաձևին, նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ բոլորիս համար շատ հարազատ և հարգարժան անձնավորություն ես):
Լիրակական զեղումներից խուսափելով անցնեմ հարցիս բուն էությանը, որը կարող է առաջին հայացքից պրովոկացիոն թվալ, բայց միևնույն ժամանակ այնքան կարևոր թեմա է շոշափում, որ չէի կարող լռել դրա մասին:
Եվ ուրեմն, ինչպես ինձնից էլ լավ գիտես Հայ ազգային կոնգրեսում բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր կան: Այդ ուժերը իրենց հնարավորությունների ներածին չափով փորձում են առաջ տանել ՀԱԿ-ի գաղափարները և նպաստել դրա նպատակների իրականացմանը: Կարդալ շարունակությունը …
Մարտիմեկյան գործերով դատավարությունների ընթացքում W Աղվանի կանտորայի կողմից թույլ տրված այնքան ապօրինություններ ու կեղծիքներ բացահայտվեցին, որ թվում էր` դատախազությունն ու ՀՔԾ-ն գոնե նորերը թույլ չտալու աբուռ կունենան։ Բայց թերեւս, սրանց համար է ասված. երեսներին թքում են, ասում են` «անձրեւ է գալիս»։ Սրանում եւս մեկ անգամ համոզվեցի` իմ դեմ սարքված քրեական գործի որոշ նյութերի ծանոթանալիս։
Ընթերցողը տեղյակ է արդեն իմ գործի գլուխգործոցի` դատահոգեբանական եւ լինգվիստիկ փորձաքննության մասին, որի խնդիրը ապացուցելն է, որ ես 2008-ի մարտի 1-ին հոգեխանգարմունքի մեջ եմ գցել մարդկանց։ ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ մեջբերել է Մարտի 1-ին իմ ունեցած ելույթների որոշ կտորներ եւ փորձագետին միջնորդել անալիզի ենթարկել դրանք։ Կարդալ շարունակությունը …
Մարտի 1-ից հետո, հատկապես վերջին ամիսներին, որքան էլ ցավալի է, մոտս զգացողություն է առաջացել, որ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմը վերսկսվի, զենք բռնելու ունակ հայաստանցիների մեծամասնությունը կնախընտրի դասալիք լինել` մի մասը, որովհետև համարում է, որ Ղարաբաղը միայն պատուհաս է մեր գլխին, մյուս մասը, որովհետև համարում է, որ մարտի 1-ին “ղարաբաղցիները” մեզ էին գնդակահարում, դե թող հիմա հենց իրենք էլ գնան թուրքերի դեմ կռվեն, երրորդները պարզապես թքած ունեն ամեն ինչի վրա, չորրորդները` համարում են, որ նախ ապօրինաբար հարստացածների հղփացած ու լկտիացած լակոտները թող գնան հայրենիք պաշտպանեն, նոր մեր երեխեքը, հինգերորդները, որովհետև դրանք հենց այդ հղփացած ու լկտիացած լատոկներն են, վեցերորդներն այն պատճառով, որ ղարաբաղի համար կռված տղերքը հիմա բանտերն են լցված, և այլն և այլն: Ի՞նչ կարծիք ունես էս մասին:
4. Եթե չեմ սխալվում, էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում կարծիք էր հնչել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ ԼՏՊ-ի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանի մոտեցումից: Ի՞նչ կարծիքի ես այդ հարցի վերաբերյալ:
5. Կոնգրեսում, Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով, Լևոն Տեր-Պետրոսյանի (նաև մի խումբ այլ գործիչների) մոտեցմանը զուգահեռ` կա նաև Ժիրայր Սեֆիլյանի արտահայտած ավելի կարծր դիրքորոշումը: Ո՞ր մոտեցմանն ես ավելի հակված:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր, ձեր 4-րդ եւ 5-րդ հարցերին անդրադարձել եմ «Բանտային օրագրի» 25-րդ գլխում: Հույս ունեմ` կընթերցեք այն եւ կստանաք ձեր հարցերի պատասխանները:
Սիրելի Նիկոլ, ասեմ, որ խոր համակրանք ունե Ձեր անձի նկատմամբ: Չնայած, որ չեմ կարող ասել, թե համակարծիք եմ Ձեր հայացքներից շատերի հետ, սակայն խոր գնահատանքի զգացում ունեմ այն նվիրվածության հանդեպ, որով առաջ ես շարժվում քո երազած Հայաստանի կերտման գործում (կներես, որ անցա “դու”-ի, սակայն էսպես ավելի անմիջական եմ գրում… քեզ կարդալով՝ կարծում եմ, որ դեմ չես լինի, առավել ևս իմանալով, որ հասակակիցներ ենք):
Հիմա գամ հարցիս. մեր նորանկախ պետության կարճ պատմության ընթացքում բավական մարդիկ են եղել, որ մինչև իշխանության գալը բավական լուրջ և անկեղծ բարոյական նկարագիր են ունեցել: Սակայն, տեղավորվելով հարմարավետ աթոռների մեջ, չգիտես ինչ մի անտեսանելի կախարդական փայտիկի հպումով՝ Կարդալ շարունակությունը …
Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում` այս ժամին, հետն էլ` այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ` այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որեւէ խցից կամ որեւէ խցում, այլ իմ մեջ` գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա` ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», եւ որտեղից է գալիս նրա ձայնը։
Քո կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն իր գործունեության ո՞ր կողմերը պետք է ավելի ուժեղացնի, ի՞նչն արժե փոխել, ի՞նչին ավելի շատ ուշադրություն դարձնել
Նիկոլի պատասխանը - Հայ ազգային կոնգրեսը ուղենշել է իր ռազմավարական անելիքները, ուղենշել է նաեւ մարտավարությունը, որը ճշգրիտ է, իրատեսական է եւ սկզբունքային: Այդ ռազմավարության եւ մարտավարության իրագործումը, իրագործման մակարդակը արդեն` կախված է ոչ թե ընդհանուր առմամբ Կոնգրեսից, այլ նրա յուրաքանչյուր, յուրաքանչյուր անդամից, նրա պահվածքից, նվիրվածությունից, սկզբունքայնությունից ու հետեւողականությունից: Կոնգրեսն օրգանիզմ է, եւ եթե այդ օրգանիզմի որեւէ օրգան չի աշխատում կամ լավ չի աշխատում, օրգանիզմը չի կարող լիարժեք գործել: Այնպես որ, մեզնից յուրաքանչյուրը հարցին պետք է մոտենա հենց այս տեսանկյունից: Մնացածը ժամանակի եւ տեխնիկայի հարց է:
Հաշվի առնելով, որ մեծ թվով մարդիկ կարիք ունեն քո մասին ամենօրյա տեղեկությունների, կարո՞ղ ես Հայկական ժամանակում տպվող քո օրագրում, վերլուծությունների հետ մեկտեղ, մի քիչ ավելի շատ գրել քո առօրյայի մասին:
Նիկոլի պատասխանը - Իմ բանտային առօրյայի մասին տեղեկատվություն հաղորդում եմ իմ հոդվածներում եւ առաջիկայում էլ` ավելի շատ կհաղորդեմ: Շնորհակալություն, որ հետաքրքրվում եք:
Նիկոլ ջան բարև!
Մտածում էի` է՞ս հարցը տամ, թե է՞ն հարցը տամ, վերջը որոշեցի հարցազրույցի պես մի բան անել: Թող ներեն մյուս հարց տվողները, որ միանգամից էսքան շատ հարց եմ տալիս:
1. Եթե քեզ խնդրեին հինգ խորհուրդ տալ երիտասարդներին` կապված Շարժման` հաղթանակի հասնելու հետ, որոնք կլինեին քո խորհուրդները: Շատ կուզենայի, որ հատուկ ասելիք ունենայիր մարզերի երիտասարդներին, եթե ունես, խնդրում եմ փոխանցիր
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր. առաջին խորհուրդը, որ կտայի Շարժման ակտիվիստ երիտասարդներին, հետեւյալն է. Կարդալ շարունակությունը …
Գեներալ-լեյտենանտ կամ, ավելի ճիշտ, գեներալ-սերժանտ Միխայիլ Արուծյունյանը, որը, ինչպես հայտնի է, սխրանիտ է արել լոխ արմյանսկի յազիկը, պարզվում է` իր ոսկեղենիկ հայերենը եթեր է հեռարձակում մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ «Vertu» պլատինե հեռախոսով: Հիմա` ապազգային ու ապակառուցողական կդիտվի՞, եթե ենթադրենք կամ, ավելի ճիշտ, կռահենք, որ նախկինում պաշտպանության նախարար ու փոխնախարար աշխատած այս մարդը, իր` արդեն հայտնի հեռախոսի համար անհրաժեշտ գումարը հայթայթել է սերմացու գողացող մկան պես` հայոց բանակի զինվորի հացն ու հագուստը թռցնելով: Այսպիսի հեռախոս ունեցող մարդը առնվազն տասնանիշ թիվ կազմող կարողություն պետք է ունենա` դոլար-եվրոյով հաշված: Բանակից գողացածը հո մենակ հեռախոս գնելու վրա չէ՞ր ծախսելու. բնականաբար, ներդրումներ էր անելու մայրաքաղաք Երեւանը կանաչազրկելու գործում: Կարդալ շարունակությունը …
Մարտ 2, 2012
Սիրելի ժողովուրդ
2008 թվականից հետո սա առաջին Մարտի 1-ն է, որ Ազատության հրապարակում լինելու եւ ձեր առաջ ելույթ ունենալու հնարավորություն ունեմ: Եւ այս օրը, որ ինչպես հազարավոր մարդկանց, այնպես էլ ինձ համար շրջադարձային նշանակություն ձեռքբերեց` իմ մտքերը նախեւառաջ մարտիմեկյան սպանդի տասը զոհերի հետ են, նրանց վշտադեմ զավակների, այրիացած կանանց, սգավոր դարձած ծնողների:
Բայց հավատում եմ, որ չենք
Ապրիլ 19, 2008
Աշխարհը զարմացած է. տեսեք. ասում են` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գնացել է օդանավակայան` հովվապետական այցով ԱՄՆ ժամանած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին անձամբ դիմավորելու համար։ ԱՄՆ նախագահները սովորաբար այսպես չեն վարվում եւ օդանավակայան են գնում միայն բացառիկ դեպքերում։ Ու մինչ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը հատուկ ընդունելություն էր ցուցաբերում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ
Օգոստոս 24, 2012
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոսոտոսի 24-ին հետեւյալ գրավոր հարցն է ուղղել կառավարությանը.
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին.
Պարոն Սարգսյան.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105-րդ հոդվածի սահմանված կարգով կառավարությանն եմ ուղղում հետեւյալ հարցը.
Կառավարության գործունեության ծրագրի (ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, 21.06.2012թ.)՝ «3.2.3. Կրթությունը եւ գիտությունը» գլխում նշված է հետեւյալը (մեջբերում եմ).
-յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու