Արխիվ Օգոստոս, 2009

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 33.

Օգոստոս 28, 2009

33. Կորած նյութեր

Nikol Pashinyan. 27.08.2009. դատարանի մոտ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Իմ դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին անակնկալ արձանագրվեց։ Պարզվեց` քրեական գործի նյութերից անհետացել է իմ ընտանիքին պատկանող համակարգիչը, որ առգրավվել էր դեռ 2008 թ. մարտի 2-ին` մեր տանը անցկացված խուզարկության արդյունքում։ Հենց այս խուզարկության ընթացքում էր ԱԱԾ աշխատակիցը մեր լոգարանակոնքի տակ իր հետ բերած ատրճանակ տեղադրելու փորձ արել, ինչը, սակայն, կանխվել էր հարազատներիս կողմից։ Ձախողելով մեր տանը ատրճանակ «հայտնաբերելու» գործը, ԱԱԾ-ականները վերցրել էին մեր տան համակարգիչը եւ հեռացել։ Իմ ընտանիքը դեռ ամիսներ առաջ փորձել էր ետ ստանալ համակարգիչը, ԱԱԾ քննչական վարչության ներկայացուցիչ Մնացական Մարուքյանը, սակայն, հրաժարվել էր վերադարձնել այն, ասելով, թե դրա հետ կապված քննչական գործողություններ կան։ Քրեական գործի նյութերում, սակայն, այդ համակարգչի մասին հիշատակումները բացակայում են. ՀՔԾ քննիչները ասում են, որ ոչ լսել են դրա մասին, ոչ էլ տեսել են այն։ Գործում համակարգիչ առկա է, բայց դա ուրիշ համակարգիչ է, նոութբուք, որ առգրավվել է մեր տանը անցկացված երկրորդ խուզարկության ժամանակ։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 32.

Օգոստոս 27, 2009

32. Լիկբեզ` ՀՔԾ ՀԿԳ-ի համար

nikol-pashinyan_rally_2007
Լուսանկարը` Գ. Շամշյանի

«Մարտի 1-ի» գործը քննող ստեղծագործական խմբի ղեկավար` ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2009-ի օգոստոսի 21-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն ներկայացրեց իմ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին։

Այդ միջնորդության տեքստի հպանցիկ ընթերցումն իսկ ակնհայտ դարձրեց, որ Հարությունյանը իրավական բեսպրեդելի եւ անգրագիտության հերթական գլուխգործոցն է ստեղծել։ Ուղղակի զարմանում ես, թե 30-35 տարեկան այս քննիչի մեջ երբ եւ ինչպես է ծնվել Լավրենտի Բերիան եւ ինչպես է հասցրել ամբողջովին համակել ՀՔԾ այս ՀԿԳ-ին։ Չնայած` եթե մարդը ձեւավորվել է W-ների միջավայրում, որեւէ մուտացիա զարմանալի թվալ չի կարող։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 31.

Օգոստոս 26, 2009

31. Եթերային Հայաստան

agravnerՀայկական հեռուստաեթերը վերջերս շատ սուր է դարձել։ Մի իսկական խաչակրաց արշավ է սկսվել անարդարությունների դեմ, ամենասուր կերպով հանրությանը հուզող պրոբլեմներն են արծարծվում։ Վերջերս, օրինակ, հեռուստաընկերությունները միահամուռ կերպով վրաերթ են անում փողոցներում եւ քուչեքում լկտիաբար ձմերուկ վաճառող մոնսթրներին։ Միայն լրատվական թողարկումներով չի բավարարվում վտանգավոր եւ համազգային կարեւորության այս թեմայի լուսաբանումը։ Լուրերում միայն չոր տեղեկատվություն են մատուցում. բացահայտում եւ հանրությանն են ցուցանում հակասահմանադրական եղանակով ձմերուկ (ինչու չէ, նաեւ բադրիջան, բիբար, լոլիկ եւ պետականության համար այլ վտանգավոր նյութեր) վաճառող մենատնտեսների հրեշավոր երեսը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 25, 2009

Հարց Սմբատից

Սիրելի Նիկոլ Փաշինյան ինչպես դու էիր ասում, ինձ համար նույնպես լրագրությունը տարերք է, կեցվացք, և ես ինձ մեկ այլ ուրիշ ոլորտում չեմ պատկերացնում: Գրելուս պատճառը մեկն է, ուղղակի զարմանում եմ քո գիտելիքների շտեմարանի իմացությանը, եթե կարելի է այսպես ասել, այդ ինչպե՞ս ես հասցրել այդքան գիրք կարդալ, այդքան բանից տեղյակ լինել, և առհասարակ շատ խելացի լինել: Մի քանի խորհուրդներ կտա՞ս, որպես ապագա լրագրողի, իսկ այժմ երիտասարդ լրագրողի, ես վստահ եմ, որ քո նման կատարյալ և չափից շատ խելացի լրագրողի խորհուրդները շատ կօգնեն ինձ, և ապագայում էլ պետք կգան անպայման: Այ օրինակ գրքերից ես ի՞նչ կարդամ, որ հայերենս էլ ավելի կատարելագործեմ, չնայած գրական խոսելու առումով ես խնդիր չունեմ: Ես քեզնով հպարտանում եմ, և քո բոլոր հոդվածները սկսած 2007թ-ի փետրվարի 20-ից կարդում եմ մինչ այսօր, և կարդալու եմ դրանք նաև ապագայում, որովհետև դրանք ուղղակի չկարդալ չի լինի;

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMANNA-Ի ՀԱՐՑԻՆ

Օգոստոս 25, 2009

Հարց Armanna-ից

Նիկոլ Փաշինյան. Իմփիչմենթ, 2007 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հարգելի Նիկոլ, չգիտեմ ինչու, բայց ձեզ շատ եմ վստահում ու հավատում եմ, որ ձեր նպատակը ոչ թե որևէ աթոռի տիրանալն է, այլ օրենքի երկիր ստեղծելը: Ինձ համար անչափ հետաքրքիր են ձեր հոդվածները, որտեղ ես տեսնում եմ փայլուն մտքի տեր ու բազմակողմանիորեն զարգացած մի մարդու, հայրենասեր ու նվիրված քաղաքացու:

Ուզում եմ ասել որ Ձեր, Արամ Մանուկյանի և այլ խելացի ու ազնիվ մարդկանց շնորհիվ ՀԱԿ-ը կարող է վայելել ավելի մեծ քանակի մարդկանց համակրանքն ու աջակցությունը, եթե նրա շարքերում չլինեն այն գեներալներն ու դատախազի տեղակալները, որոնք ոչինչով չեն զիջում ներկաներին:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷԴԳԱՐԻ ՆԱՄԱԿԻՆ

Օգոստոս 25, 2009

Հարց Էդգարից

Sireli Nikol,

Amen angam erb kardum em qo hodvacnery hzh-um lini da Erkri hakarak koxmy, yndhatakic hodvacnery kam bantayin oragiry, ankexc asac indz hamar misht tvum e te du grel es ain qo ashxataseniakum, erb mtnum ei u misht qez tesnum ei krakot energiayov hamakargichi arjev arag arag sharadrum eir teqsty, u indz misht asum “Edgar jan nsti hesa verjacnum em….” u sharunakum eir gorcd. Erbeq chem karoxacel patkeracnel Erkri hakarak koxmy, yndhatakya hodvacnerd ev Bantayin oragiry grvel e ail texum ev voch te qo ashxataseniakum. Namanavand bantum hima.

Baic!
Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ 1+1+1+1-ԻՆ

Հարց 1+1+1+1+1…….-ից

Nikol jan akciai masin gitem arden texyak es ete es namakin es patasxanum… Qez dur ekav??? Amen depqum akcianer@ sharunakelu enq Nikol jan, chem harcnum anenq te che, uxxaki qo karciq@ dranc masin shat hetaqrqira:) Indz tvuma jamanakna nor film sarqelu hamar, vortex qo eluytnern el en nergravvelu… drancum du karoxacel es dzevakerpes en inch shat djvara dzevakerpvum Nikol jan… Nujnnel es film@` chem harcnum anenq te che, anelu enq amen depqum:)))) Karotum enq Nikol jan…

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 30.

Օգոստոս 25, 2009

30. Բա որ, մավոր

Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գլխավոր դատախազությունում. 01.07.2009- Բա որ ես էլ ծիտիկ դառնամ,
Թռչեմ ծառին, ծրտեմ գլխիդ`
Ի՞նչ կանես. ի՞նչ կանես, ի՞նչ կանես։

- Բա որ ես էլ որսորդ դառնամ,
Հրացանս վերցնեմ ու գամ,
Ծրտամանիդ նշան բռնեմ` ու կրակեմ`
Ի՞նչ կանես, ի՞նչ կանես, ի՞նչ կանես…

Ժողովրդական երգից

Այն բանից հետո, երբ լույս տեսավ «Բանտային օրագրիս» 27-րդ գլուխը, որտեղ գրել էի, թե «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանի դաստիարակության պակասը զգալ է տալիս, տվյալ բացը ավելի ու ավելի նկատելի դարձավ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 29.

Օգոստոս 21, 2009

29. Կրկնակի երկվություն

Բաբկեն ԱրարքցյանՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի գործունեությանը հետեւելիս հնարավոր չէ չնկատել, որ նա որոշակի բարդություններ ունի օբյեկտիվ իրականության վրա իր ազդեցության չափերն ու մեթոդոլոգիան ընկալելու տեսակետից: Տ. Սարգսյանին ակնհայտորեն թվում է, թե վարչապետի կնիքի ու աշխատասենյակի հետ նաեւ գերբնական շնորհներ է ստացել, աստվածային հատկություններ: Աստված ասաց` թող լույս լինի, եւ լույս եղավ: Այս մեթոդը ակնհայտորեն կրկնօրինակելով` Սարգսյանը ասում է. «Թող Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն լինի», եւ նրան թվում է, թե այդպես էլ լինելու է: Միայն թե` ինքը հասցնի արտասանել այդ նախադասությունը, եւ «Հայլուրն» իր արարչագործ ձայնը հասցնի տարածել տիեզերքում: Այս մեթոդով Սարգսյանը Գյումրին դարձրել է մշակույթբուրգ, տեխնոգրադ, նավահանգստային խոշոր հանգույց, ստեղծել է Հայկական աշխարհ: Ինչպես չմեջբերեմ Աստվածաշնչի առաջին նախադասությունը. «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Տիգրան Սարգսյանն էլ` Հայկական աշխարհն է ստեղծել ի սկզբանե եւ հետո է միայն ասել` թող ճգնաժամ չլինի Հայկական աշխարհում, եւ չի եղել ճգնաժամ… Իսկական ցնորք:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 28.

Օգոստոս 20, 2009

28. Ցեղասպանության մեխանիկան

Մոմավառություն Լեւոն Գուլյանի հիշատակին

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի` սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ եւ տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։ Ավելի ճիշտ` չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։ Հենց նոր բոլորի եւ յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը եւ դեռեւս կենդանի բոլորը, միեւնույն է, մի ներքին համոզմունք եւ հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 27.

Օգոստոս 19, 2009

27. Հանգիստ կյանք

«Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են». այս ասացվածքը կարելի է կիրառել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերաբերմամբ։ Սա Հայաստանի ամենախիստ ռեժիմի մեկուսարանն է, բայց մեծ հաշվով` հանգիստ ու խաղաղ մի տեղ։ Ու եթե ի վիճակի ես փիլիսոփայաբար վերաբերվել այստեղ գտնվելուդ ակնհայտ փաստին, կարող ես նույնիսկ եզրակացնել, որ այստեղի կյանքը` ընդհանուր գծերով, շատ չի տարբերվում սովորական կյանքից։ Գուցե գույները այստեղ ավելի են խտանում, բայց փիլիսոփայության իմաստով` դա նույնիսկ լավ է։ Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երեւում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը` ինքներս անգամ այդ մասին չկռահելով։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 26.

Օգոստոս 18, 2009

26. Երկուսից երկու

Նիկոլը ձեռնաշղթաներով

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Այս տարվա կարկտաշունչ եղանակը չի շրջանցում անգամ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերը։ Չեք հավատա, բայց բանտային իմ խցում կարկուտի տակ ընկա։ Պառկած էի հարմարավետ նառիս ու ականջակալներով երաժշտություն էի լսում։ Մեկ էլ` հարված, էլի հարված` ուղիղ գլխիս։ Տեղիցս վեր թռա` տեսնեմ կարկուտ է ներս լցվում կրկնակի ճաղապատ պատուհանից։ Սա այն դեպքում, երբ մեր ռեշից երկնքի 40×40 սմ չափերի մի կտոր է միայն երեւում։ Երբեմն նույնիսկ դժվար է լինում որոշել` ամպամա՞ծ է երկինքը, թե՞ պարզկա։ Չնայած սրան, ահա այսպիսի միջադեպ տեղի ունեցավ։ Հետաքրքիրն այն է, որ ազատության մեջ երբեք կարկուտի տակ չեմ ընկել եւ հաստատաբար` չէի էլ ընկնի։ Ո՞վ կմտածեր, որ կարկուտի տակ ընկնելու լավագույն տեղը ԿԳԲ-ի պադվալն է։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Հարց Մհերից

Մի էսպիսի գաղափար կա. երբ որ Շարժումը հաղթի` այսինքն իշխանությունը վերադարձվի ժողովրդին, վերցնենք ու մի խմբով կրկնենք «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործությանդ մեջ նկարագրածդ ճամփորդությունը: Ի՞նչ կասես:

Նիկոլի պատասխանը - Լավ գաղափար է: Սիրելի Մհեր, շնորհակալ եմ հարցերի համար:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 11-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Հարց Մհերից

11. Ի՞նչ կուզեիր հիմա ուտել:

Նիկոլի պատասխանը - Հիմա կուզեի չուտել, որովհետեւ հարազատներս իմ բոլոր սիրած կերակուրներից այնքան են ուղարկում, որ մի շաբաթ դիետա պահելը չէր խանգարի:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12 ՀԱՐՑԵՐԻՑ 10-ՐԴԻՆ

Հարց Մհերից

F. Mercury-M. Cabbale. Barcelona10. Որո՞նք են քո ամենասիրած հինգ երգերը

Նիկոլի պատասխանը - Վերջին ամիսներին գրեթե ամեն օր լսում եմ Ֆրեդդի Մերկուրիի եւ Մոնսերատ Կաբալյեի «Բարսելոնա» ալբոմը եւ սիրում եմ հատկապես այնտեղ ներառված «Golden Boy» երգը: Վերջին ամիսներին շատ սկսել եմ սիրել նաեւ The Doors խմբի «Alabama Song» երգը: Իսկ ընդհանրապես, տարբեր իրավիճակներում եւ ժամանակներում տարբեր երգեր եմ սիրում: Դա կախված է ոչ միայն երգից, այլեւ այն զգացողություններից, որ առաջացնում են այդ երգերը: Շատ եմ սիրում Մհեր Մանուկյանի գրած «Ազատության երգերը» եւ հատկապես «Մենք ժպտում ենք»-ը:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,