Արխիվ Հուլիս, 2009

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 17.

Հուլիս 31, 2009

17. Լինել Վիկտորից էլ Դալլաքյան

nikol_part-17Եթե իշխանությունը որոշել է պայթեցնել իր` անգամ ամենախորը թաղված ականները, նշանակում է` ծանր է նրա վիճակը։ Ուրեմն` այն հայտնվել է գրեթե ականազերծ դաշտում` սեփական ժողովրդին հանդիման։ Ապօրինի իշխանության համար ավելի ծանր վիճակ չկա. ցանկացած պահի ժողովրդի հեղեղը կարող է քշել-տանել նրան։ Եւ ահա` վերջին ականների պայթեցումներով ավազակապետությունը փորձում է պատնեշներ, ամբարտակներ կառուցել իր եւ ժողովրդի միջեւ։

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանին։ Նախագծի բովանդակությունն ու նպատակները գնահատելու համար բավարար է ընդգծել, որ իշխանությունը` Վարդանիկից սկսած, մինչեւ Տիգրանիկ, երեք ձեռքով կողմ է Վիկտորի առաջարկներին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՎԱԿԻ ՀԱՐՑԻՆ

Հուլիս 31, 2009

Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում գիշերելիսՀարց Սեւակից - Բարեւներ Նիկոլ ջան: Ո՞նց ես: Չնայած Հայաստանում չեմ, բայց հոգով միշտ աջակցում ու հետեւում եմ ընդդիմության ու առավելեւս` քո քայլերին: Հետ գնալդ իմ կարծիքով ճիշտ էր. ողջունում եմ, որովհետեւ այդ իշխանությունը լաչառ ու անկարող կնոջ քաղաքականություն է վարում, դրանց մտահորիզոնը քյաբաբ-խորովածից այն կողմ չի անցնում, ու այնպիսի մարդիկ են դեմոկրատիայից ու արժանապատվությունից խոսում, որոնք նույնիսկ դրանց նշանակությունը չգիտեն: Քեզ մաղթում եմ մեծ զգուշություն, ուժ, եռանդ ու հաղթանակ բոլորիս համար, որովհետեւ վերջ ի վերջո Հայաստանում պիտի տիրի ուղեղների պայքար, այլ ոչ թե հաստավզերի:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սեւակ, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

Հուլիս 30, 2009

Նամակ Վարուժանից - Նիկոլ ջան, սիրելի ընկերս, բանտում գտնվելդ գոնե հստակեցնում է հասցեականությունդ եւ քեզ անընդհատ հետեւելու հնարավորություն է տալիս: Չկասկածես, որ ազատությունդ շատ մոտ է: Անգամ ամենաանզգամ իշխանությունը չի կարող շրջանցել այն հզոր համաժողովրդական աջակցությունը, որ ստանում ես: Քեզ լավ պահիր:
Հ.Գ. Նոյեմբերյանում տնական արաղ խմելու իմ հրավերքը մնում է ուժի մեջ… Լավ մնա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վարուժան, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 16.

Հուլիս 30, 2009

16. Պատերազմի խաղաղություն

OSCE MG co-chairsՍերժ Սարգսյանի` լայնորեն գովազդված «բարձր տրամադրությունը», որ նա ունեցել էր Իլհամ Ալիեւի հետ հերթական հանդիպումից հետո, արագ պատասխան ստացավ։ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի քչախոս համանախագահ Բեռնար Ֆասիեն թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտարարեց, թե առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի չստորագրումը կմեծացնի հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ֆրանսիացի համանախագահի այս հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, որ միջազգային հանրությունը մանրից անցնում է շանտաժի ժանրին, եւ այս շանտաժի օբյեկտը միանշանակ Հայաստանն է, որովհետեւ պատերազմը հենց մեզ` հայկական կողմին ձեռնտու չէ։ Ոչ այն պատճառով, որ մենք այդ պատերազմում տանուլ կտանք։ Քավ լիցի։ Պարզապես Ղարաբաղի նախորդ պատերազմի ընթացքում հայկական կողմը ստացել է այն առավելությունը, որ հնարավոր էր ստանալ։ Ու հիմա, եթե անգամ մենք գրավենք Կիրովաբադը, մեծ հավանականությամբ, դա միայն կմեծացնի մեր պրոբլեմները։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 15.

Հուլիս 29, 2009

15. Օլե~, օլե~, օլե~…

Պետականամետ լրատվամիջոցները մեծ շուքով նշեցին այն հանգամանքը, որ Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում ունեցած հերթական հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը բա՜րձր տրամադրություն է ունեցել։ Իհարկե` պետք է բարձր տրամադրություն ունենար, որովհետեւ հերթական անգամ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ստորագրել չտվեցին ազատագրված տարածքները անորոշ ապագայի դիմաց վերադարձնելու մասին փաստաթուղթ։ Այսքանով էլ ավարտվում է հերթական սերժանտական տոնը։ Իսկ եթե մի քիչ ավելի լայն ենք նայում մոսկովյան անպտուղ հանդիպմանը` հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանը ուրախանալու բացարձակապես ոչինչ չունի։ Եթե ԼՂ հարցի կարգավորման գործընթացը արգելակվել է, դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերություններում էլ լճացման գործընթացն է շարունակվելու։ Առջեւում «ֆուտբոլային դիվանագիտության» հերթական ռաունդն է. Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը` ազգային հավաքականների մակարդակով, տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին` Ստամբուլից ոչ հեռու, Հայաստանից բավականին հեռու։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 14.

Հուլիս 28, 2009

14. «Հայլուրից» հետո` թեկուզ ջրհեղեղ

Նիկոլը Մյասնիկյանի արձանի դիմացԵրբ ասվում է, թե Սամվել Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իրականում ոչ թե 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցածը բացահայտելու, այլ ճշմարտությունը կոծկելու համար է ստեղծվել, համոզված եմ` շատերը մտածում են, թե նման բնորոշման մեջ որոշ չափազանցություն, այնուամենայնիվ, կա։ Սույն նյութով ապացուցելու եմ, որ Սամվել Նիկոյանը սովորական կեղծարար է, հանուն պաշտոնի ամենաստոր կեղծիքների ընդունակ արարած, եւ սա այլեւս չի կարող կասկածի տակ դնել ոչ ոք։ Անցնեմ գործի, ուրեմն, հիմնավորելու համար այս պնդումը…

Նիկոյանը հերթական շշմեցնող բացահայտումն է արել 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում մեր անցկացրած շուրջօրյա հանրահավաքների մասին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 13.

Հուլիս 24, 2009

13. Չեպե` չեպեի հետեւից

Նիկոլ Փաշինյանը դատախազությունում.01.07.200912 տարվա ազատազրկման դատապարտված մի կալանավոր գարնանը հաջողացրել էր փախուստի դիմել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին մամուլը ժամանակին գրել է։ Երբ ինքս հայտնվեցի այս ՔԿՀ-ում, «մուշտարու աչքով», որքան հնարավոր է, ուսումնասիրեցի տարածքը` հասկանալու համար, թե այդ ինչպես է հնարավոր այստեղից փախուստի դիմել։ Եզրակացություններ անելու համար երկար ժամանակ պետք չէ, որովհետեւ անզեն աչքով էլ նկատելի է, որ այստեղից փախուստի դիմելը չլինող գործ է։ Դրա համար հարկավոր է կամ հանճար լինել, կամ էլ աջակցություն ստանալ ՔԿՀ ղեկավարությունից։ Առավելեւս, այս պարագայում հարց է ծագում, թե ինչպես է վերը նշված կալանավորը հաջողացրել այդ փախուստը, ո՞ր տարբերակն է տեղ գտել իրականության մեջ։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 12.

Հուլիս 23, 2009

12. Առերեսում «Հայլուրի» համար

«Մարտի 1-ի» գործի ստեղծագործական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ քննիչ Վաղինակ Մկրտչյանը հուլիսի 16-ին ինձ հրավիրեցին առերես հարցաքննության։ Երբ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեսակցությունների եւ հարցաքննությունների սենյակ մտա, այնտեղ էին իմ փաստաբան Արա Զաքարյանը, քննիչները եւ այն վկան, որի հետ պետք է առերես հարցաքննվեի։ Սեղանի վրա` քննիչի դիմաց, տեսախցիկ կար դրված։ Ես նստեցի ինձ համար նախատեսված տեղը, Վ. Մկրտչյանը ինչ-որ թղթի վրա մեկ-երկու բառ գրեց, ապա վեր կացավ, տեսախցիկը տեղադրեց իմ դիմացի պատուհանագոգին եւ դա արեց այնպես, որ նկարահանման ժամանակ ես կադրի մեջ երեւամ դեմքով, իսկ ինձ հետ առերեսվող վկան` մեջքով։ Ինձ տեղեկացրին, որ առերես հարցաքննությունը պետք է տեսագրվի, եւ ակնհայտ դարձավ, որ ոչ թե առերեսում է տեղի ունենալու, այլ պատրաստվելու է հատուկ ռեպորտաժ «Հայլուրի» համար։ Այդ պահին ինձ հասկանալի դարձավ, թե ինչու նույն օրը առավոտյան դժվարություններ ունեցա սափրիչս ստանալու հարցում։ Խնդիրն այն է, որ մեր` կալանավորվածներիս սափրիչները պահվում են ՔԿՀ տնտեսական մասում, եւ շաբաթվա որոշակի օրերի տրվում են մեզ` սափրվելու համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 11.

Հուլիս 22, 2009

11. Եվ միայն հաղթանակներ

Նիկոլը ձեռնաշղթաներովՎերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի գրպանային էլիտան լրջագույն հարվածներ ստացավ։ Ոչ թե այդ կոհորտայի վարձկանները պակասեցին, այլ ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման գործունեության արդյունքում բազմաթիվ բլեֆներ բացահայտվեցին, մեծ թվով դիմակներ պատռվեցին։ Այսպիսով, բացահայտված գրպանային դեմքերի գործունեությունն անիմաստ դարձավ, քանի որ, երբ խամաճիկին խաղացնող թելերը երեւում են, դժվար է հավատալ, թե բացահայտ կամ թաքնված իշխանահաճո եզրակացությունների նրանք հանգում են չեզոք, օբյեկտիվ, պետականամետ վերլուծությունների արդյունքում։ Սրանում այլեւս չես համոզի նույնիսկ ամենահեռավոր գյուղերի ամենաչտեղեկացված բնակիչներին։ Ահա այս պատճառով, վերջին երկու տարվա ընթացքում հանրությանը մոլորեցնելու իշխանական զինանոցը բավականին աղքատացավ, բայց սրանք առանց գրպանային դեմքերի չեն կարող. գրպանային էլիտան ավազակապետական մեխանիզմի կարեւորագույն դետալներից է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 10.

Հուլիս 21, 2009

10. Մոնղոլ-թաթարական մեխանիկա

Երբ «Նաիրիտը» պայթեց, ես դեռեւս ընդհատակում էի։ Պայթյունին հաջորդած զարգացումների ֆոնին ինձ տարօրինակ ու զարմանալի էր թվում այն ինտենսիվությունը, որով «Նաիրիտի» թեմայի շուրջ ասուլիսներ եւ հարցազրույցներ էր տալիս ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։ Ոչ մի անգամ չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ է ասել սույն պարոնը, միայն, որպես վիճակագրություն, հիշողությունս արձանագրել է, որ էլի ասուլիս կամ հարցազրույց տվեց, էլի` «Նաիրիտի» թեմայով։ Լրագրողական զգացողությունս ասում էր` այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Կալանքիս առաջին օրերին այդ զգացողությունս հաստատում ստացավ, եւ մամուլի հրապարակումներից պարզվեց, որ ՀՌԱԿ ատենապետը ինչ-որ ընկերության տնօրեն է, որը գործարքներ է կատարել «Նաիրիտի» հետ, նրա արտադրանքի իրացմամբ է զբաղվել, եւ հիմա արդեն ռամկավարական այդ ընկերության նկատմամբ «Նաիրիտը» 6 միլիոն դրամի պահանջ ունի։ Տնտեսական այս վեճի էությունն ու մանրամասները էական չեն։ Էականն այն է, որ «Նաիրիտի» արտադրանքը` կաուչուկ, կաուստիկ սոդա եւ այլն, միջազգային շուկայում իրացվելիության խնդիր չունի, եւ նրանք, ովքեր կկարողանան «Նաիրիտից» հարմար գնով ձեռքբերել այդ արտադրանքը, կարող են համոզված լինել, որ արտահանելով կամ տեղում վերավաճառելով` լուրջ շահույթներ կստանան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Հուլիս 21, 2009

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 9.

Հուլիս 17, 2009

9. Երանի~… մեզ…

Սասուն Միքայելյան. 2009-02-20Հուլիսի 11-ի առավոտյան երկու ծրար ստացա. դրանք ինձ ուղղված նամակներ էին։ Երկուսի հեղինակն էլ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն էր, գրել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ծրարների նախնական զննությունը հետաքրքիր փաստեր ի հայտ բերեց։ Սարգիսը առաջին նամակը գրել էր հուլիսի 1-ին, այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանով լսել էր ՀՀ գլխավոր դատախազություն իմ կատարած այցելության եւ ապա` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելու մասին։

Ծրարի վրա առկա դրոշմը վկայում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմը նամակը մեկ շաբաթ պահել է իր մոտ եւ փոստին է հանձնել միայն հուլիսի 8-ին։ Երկրորդ նամակը Հացպանյանը գրել է հուլիսի 4-ին, այդ նամակը նույնպես փոստ է հանձնվել հուլիսի 8-ին։ Ծրարի վրա առկա մյուս դրոշմը վկայում է, որ «Հայփոստը» նամակներն առաքել է հուլիսի 9-ին, բայց` ինչպես ասացի, դրանք ստացել եմ միայն հուլիսի 11-ին։ Այս մանրամասները ներկայացնում եմ հատուկ նպատակով. ի վերջո, եվրոյոնջաները իրենց զեկույցում կարող են արձանագրել այս աննախադեպ առաջընթացը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 8.

Հուլիս 16, 2009

8. I’m back

Նիկոլ Փաշինյանն ընդհատակումԻմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր։

Ընդհատակյա 1 տարի 4 ամիսը, արդեն ասել եմ, իմ կյանքի ամենալուսավոր շրջանն էր, մարդկային, բարոյական արժեքների նկատմամբ հավատի ամրապնդմանը ծառայած ժամանակ։ Առօրեական, սովորական պայմաններում, երբ կյանքը մրցավազք է թվում, երբ ապրում ենք խելահեղ տեմպով, հաճախ սկսում ենք մտածել, թե մարդը կորցրել է մերձավորին սիրելու ընդունակությունը, թվում է` թե մարդն այլեւս ի վիճակի չէ հանուն ուրիշի ինքն իրեն վտանգել, ի հեճուկս սեփական անվտանգության` ուրիշի ապավեն ու պաշտպան լինել։ Մեզ երբեմն թվում է, թե մարդիկ այլեւս ի վիճակի են միայն սեփական մանր շահերին կառչած մնալ` ուրիշներին խաբելու, քցելու, վաճառքի հանելու հաշվին։ Մարդիկ, երբեմն, մեզ թվում են վախկոտ եւ անընդունակ խիզախումի…

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 7.

Հուլիս 15, 2009

7. Պուճուր շահում

«Ո՞ւր էիր», «Որտե՞ղ էիր», «Իջեւանո՞ւմ էիր», «Արարատո՞ւմ էիր», «Հայաստանո՞ւմ էիր», «Դրսո՞ւմ էիր», «Եվրոպայո՞ւմ էիր». ընդհատակից դուրս գալուս հենց առաջին օրը ինձ ուղղված այսօրինակ հարցերի թիվը ռեկորդային էր։ Այս հարցերին ի պատասխան` խորհուրդ էի տալիս մեկ-երկու տարի սպասել, որից հետո ամեն ինչի մասին մանրամասն կգրեմ` առանձին գրքով։ Շատերը հիասթափություն էին արտահայտում իմ այս պատասխանի կապակցությամբ` պատճառաբանելով, որ առանց այն էլ 1.4 տարի տանջվել են այս հարցի վրա եւ վստահ չեն, որ եւս երկու տարվա առողջության պաշար ունեն։ Բայց իմ գտնվելու վայրի մասին տանջալից հարցի պատասխանը փնտրողների շարքում «ամենալրջմիտ» դեմքը Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էր։ Երբ գտնվում էի ոստիկանության նրա ղեկավարած բաժնում, լուր տարածվեց, թե ինքը` ոստիկանապետն է ուզում ինձ տեսնել` առանց փաստաբանի ներկայության։ Ես սկզբում հրաժարվեցի, բայց երբ պարզվեց, որ «շատ կարեւոր» խոսակցություն է, համաձայնեցի` փաստաբանիս խնդրելով սպասել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 6.

Հուլիս 14, 2009

6. Մի երկրից ենք, մի հալի ենք

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Ոստիկանական, ԿԳԲ-ական համակարգերի բոսերի կենցաղային ճոխությունները հակադարձ համեմատական են այն թշվառության հետ, որի մեջ այսօր գտնվում են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Երբ նայում ես այս համակարգերի ղեկավարների ջիփերին, տեսնում ես նրանց հագուկապը, երբ քթիդ է դիպչում նրանց թանկարժեք օծանելիքների բույրը, կարող ես մտածել անգամ, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իսկապես հզոր կառույցներ են, հզոր` իրենց օրինական գործառույթները կատարելու տեսակետից: Բայց Հայաստանի ոստիկանական ու ԱԱԾ-ական ցանկացած շենքից ներս կարելի է միայն թշվառության հանդիպել. տեխնիկական թշվառության, մարդկային թշվառության, բարոյական թշվառության: Ոստիկանական ցանկացած ստորաբաժանումից ներս ջիփավոր ու «Վերսաչե» կոստյումավոր երեք, չորս հոգի կարող եք տեսնել: Մնացածի հագուկապի, հայացքի ուսումնասիրությունը` թեկուզ հպանցիկ, ցույց է տալիս, որ գործ ունենք չարքաշ, ուրիշների նման անպաշտպան մարդկանց հետ:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,