Արխիվ Հունիս, 2009

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NELLI-Ի ՀՈՐԴՈՐԻՆ

Հունիս 25, 2009

Հորդոր Nelli-ից

Հարց չէ, այլ խնդրանք կամ հորդոր, որ բանտ չգնաք, ինչքան էլ որ վեհ մղումներով առաջնորդվելու լինեք: Այսօր դա չի գնահատվի, էլ չեմ ասում, որ կարող է շատ վատ ավարտ ունենալ Ձեզ ու մեզ համար, բայց ոչ` նրանց:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Նելլի, նրանք ամեն ինչ չէ, որ որոշում են, ամեն ինչ որոշում ենք մենք: Խոսքը այն ՄԵՆՔ-ի մասին է, որ ձեւավորվում է 1+1+1… բանաձեւով: Թանկագին Նելլի, եթե դուք ինչ-որ մտավախություններ ունեք, ուրեմն կարող եք նաեւ ինչ-որ բան անել, որ ձեր վատագույն մտահոգությունները իրականություն չդառնան: Սա ընդհանրապես քաղաքացիական կյանքի բանաձեւն է: Իսկ ընդհանրապես` ինչ-որ բան անելու եւ ինչ-որ բան չանելու մեջ ես միշտ ընտրում եմ առաջինը, եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս նույնը: Հավատացեք, ձեր արած, մեզնից յուրաքանչյուրի արած երբեմն փոքր քայլերը կարող են շատ մեծ բաներ փոխել, այնպես որ` եկեք ինչ-որ բան անելու եւ ինչ-որ բան չանելու երկընտրանքի մեջ նախընտրությունը միշտ տանք առաջինին: Հավատացեք, որ այս ամենը շատ լավ ավարտ է ունենալու, բայց դա կախված է նաեւ ձեզնից, նաեւ` ինձնից: Ես անում եմ իմ քայլը, եւ հույս ունեմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ քայլ կգտնի անելու, որպեսզի մենք հնարավորինս արագ հասնենք մեր պայքարի կանխորոշված դրական ավարտին: Լավագույն մաղթանքներս եւ ամենայն բարիք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GNEL-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց GNEL-ից

barev hargeli ew bolori koxmic sirvac NIKOL PASHINYAN!!! es uxaki mek andznakan xndranq unem dzez huysov em inch vor chapov canachum eq (KUDAS)in! ES nra txan em ew hima nuynpes kangnac em dzer koxqin(bolor mitingnerum)!! inch vor mi texekutyun karox eq grel nra masin, arden 16 tari a ancel nra anhaytanaluc!! naxapes shnorakalutyun!! kspasem dzer patasxanin:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գնել. ցավոք ձեր հայրիկի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել: Անկեղծ ասած, նաեւ բավարար չափով տեղեկացված չեմ նախապատմության մասին: Ցավում եմ ձեր ընտանիքի հետ կատարվածի կապակցությամբ, հույս ունեմ երբեւէ օգտակար լինել ձեզ: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԱՖԱՅԵԼԻ ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող Rafael-ից (H. G. E/N)

Kecces Nikol Hayastani Hanrapetutyan Heros, Nikol jan vstah yexir vor ameninch kanenq qo azatutyan mej linelu hamar, uzhem cankanum kez @nkers, Hatuk gund@ misht qez het e, payqarelu enq vor or araj azatutyan mej lines misht qez het enq!!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռաֆայել. նաեւ ձեր կամքն ու նվիրվածությունն է ինձ վստահություն ներշնչում, եւ օգնում կայացնել դժվար որոշումներ: Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ մեզ, եւ հավատում եմ այն գործին, որ մենք իրար հետ անում ենք: Ես հավատում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն այս գործը մինչեւ վերջ տանելու համար: Իրար հետ, կողք կողքի, դուխով` պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Ջերմ բարեւներ «Հատուկ գնդի» ընկերներին: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԵՎԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Arevik-ից

Barev Nikol jan. Henc nor kardaci haytatarutyund, u ete du etpes es voroshel, es mianshanak hargum u @ndunum em qo voroshum@. Imacir, menq qez het enq, u hastat qez el shutov kazatutenq serjavandakneric. Dra hamar kanenq amen inch. Duxners texna, inchpes misht vchrakan enq u spasum enq qez. Mer payqarn ankaseli e, mer haxtanakn anxusapeli e, uremn` payqar, payqar minchev verj.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ. Դուք ամեն ինչ ասել եք, ես ավելացնելու ոչինչ չունեմ. Պայքար, պայքար մինչեւ վերջ!!!!!

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏԻ ՀԱՐՑԻՆ

Հունիս 25, 2009

Հարց Ashot-ից

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. 2008 թ. փետրվար. (c) DavitHՀարգելի Նիկոլ կարդացի ձեր հայտարարությունը և պարզապես ուզում եմ հայտնել իմ կարծիքը Ձեր որոշման վերաբերյալ: Կարծում եմ, որ Ձեր որոշումը շատ հապճեպ է արված, և այս իշխանությունները հենց դրան էլ սպասում են, որ Դուք դուրս գաք ընդհատակից: Վստահեցնում եմ Ձեզ, որ այս կարգավիճակում դուք արել և դեռ շատ բան կարող եք անել համաժողովրդական շարժման համար: Այնպես որ ես չեմ ողջունում ձեր որոշումը և վստահ եմ, որ շատերը կկիսեն իմ կարծիքը: Բայցևայնպես, եթե որոշեք հանձնվել, Աստված և ժողովուրդը Ձեր հետ է: Պատասխան չեմ ակնկալում, Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ. շնորհակալ եմ ձեր աջակցության եւ հոգատարության համար: Բայց եւ ուզում եմ ընդգծել, որ ընդհատակից դուրս գալու եւ բանտ տեղափոխվելու իմ որոշումը հապճեպ չէ, որովհետեւ այս քայլի մասին մտածում եմ արդեն մոտավորապես մեկ տարի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 24, 2009

Նիկոլ Փաշինյան. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու, եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: Եւ ուրեմն` հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես: Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված: Վերջին 1.3 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում, ստեղծել եմ «Երկրի հակառակ կողմը», սերժանտական հանրային հեռուստատեսության եթերից ուղերձով դիմել եմ ՀՀ քաղաքացիներին, ելույթ եմ ունեցել Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքում, իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ էջ-կայք, պատասխանել եմ այդ էջ-կայքի այցելուների հարյուրավոր հարցերի, հարցազրույցներ եմ տվել մի քանի լրատվամիջոցների, հրապարակել եմ ընդհատակյա լուսանկարներ, մասնակցել եմ մի քանի հայտնի քաղաքացիական երգերի ստեղծմանը: Բոլոր այս քայլերը ձեռնարկել եմ հապացույց այն ճշմարտության, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եւ ուրեմն` բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը: Պայքարին նոր լիցք է հարկավոր, եւ այդ նոր լիցքը իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասը կհաղորդի` ազատության մեջ հայտնվելով, ինքս հույս ունեմ այդ լիցքը հաղորդել բանտում հայտնվելով: Այս պահին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին: Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե «իրավապահ» ո՞ր կառույցի, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում: Գիտակցում եմ նաեւ, որ իմ այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնելու մեր համախոհների, իմ էջ-կայքի այցելուների, «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների եւ ընդհանրապես քաղաքացիների շրջանում: Եւ ահա, մտադիր եմ առաջիկա ժամանակաշրջանը տրամադրել այդ հարցերին պատասխանելու գործին, որից հետո արդեն տեղի կունենա «բուն արարողությունը»: Եւ ուրեմն, տվյալ խնդրի առնչությամբ ինձ ուղղված հարցերը կարող եք փոխանցել իմ էջ-կայքի «Հարցուպատասխան» բաժնի միջոցով: Հիշեցնեմ, որ իմ էջ-կայքը գործում է www.nikol.am, www.nikolpashinyan.com հասցեներով: Ուղարկեք ինձ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ ես կպատասխանեմ դրանց` հնարավորինս արագ: Ամփոփելով սույն հայտարարությունը, ուզում եմ դիմել Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ, ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

24.06.09

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԵԻ ՀԱՐՑԻՆ` ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հունիս 24, 2009

Հարց Վահեից

Նիկոլ եւ Աշոտ Փաշինյանները Մատենադարանի հարթակումԲարեւ Նիկոլ. որքան հասկացա դու պատրաստվում ես ներկայանալ «իրավապահ մարմիններին», մի պայման, որ առաջադրված է համաներման տեքստում: Չե՞ս կարծում, որ քո նման քայլը կարող է մեկնաբանվել որպես համաներումից օգտվելու մղում, եւ կարող է այլ մեկնաբանություն ստանալ: Եթե չես ուզում, կարող ես չպատասխանել այս հարցին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահե. արդեն ասել եմ, որ բանտ տեղափոխվելու իմ որոշումը կապված է իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասի` ազատության մեջ հայտնվելու հետ: Երբ նրանք դեռ բանտում էին, իմ անազատության մեջ հայտնվելը կարող էր ավելի բարդացնել Համաժողովրդական շարժման վիճակը, բայց հիմա, երբ մեր Շարժումը մեծ ձեռքբերում է ունեցել, իմ հայտնվելը բանտում կդիտարկվի որպես պայքարի նոր էջի սկիզբ եւ միայն կավելացնի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակմամբ թեւածող ոգեւորությունը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, նախ եկեք արձանագրենք, որ ձեր նշած «համաներումը» ոչ թե սերժանտական իշխանության «մեծահոգության» արգասիքն է, այլ Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի մղած պայքարի արդյունք: Եւ եթե անգամ իմ որոշումը պիտի դիտարկվի որպես «համաներումից օգտվելու մղում», սարսափելի ոչինչ չկա, որովհետեւ առնվազն տարօրինակ կլինի, եթե մենք չօգտվենք մեր պայքարի արդյունքներից: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՆՈՒՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԱՍՏԾՈ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունիս 24, 2009

Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ազատության համար մղվող պայքարը անկասելի է, եւ ազատությունը մարդու կենսական պահանջմունք է։ Եւ չնայած Իրանում էլ ազատության համար մղվող պայքարը մի տեսակ տեղավորվում է նախագահական ընտրությունների համատեքստում, սրանից իրերի դրությունը չի փոխվում։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին ազատությունն է խորհրդանշում, իրանցի ժողովրդի ազատության պահանջմունքը, իսկ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անազատության խորհրդանիշն է։ Եւ Իրանում տեղի ունեցողը իրականում հենց «Ազատություն» գաղափարի վեհությունն է խորհրդանշում, որովհետեւ «չարտոնված երթերի եւ հանրահավաքների» դուրս եկող իրանցիները չեն կարող չգիտակցել, որ հրապարակային մահապատիժների երկրում իրենց հետ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ու չնայած սրան` հրապարակային, բացահայտ պայքարի են դուրս գալիս` հանուն ազատության։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՉԷԻՐ, ՉԷԻՐ, ՉԷԻՐ ՈՒԶՈՒՄ…

Հունիս 23, 2009

Դավիթ Աղայան. ՄատենադարանԱյսօր, երբ քաղբանտարկյալների զգալի մասը ազատության մեջ է, արժե, թերեւս, վերլուծել այն քաղաքական պրոցեսը, որի արդյունքում իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստիպված եղավ գնալ նման քայլի, այսինքն` ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Սա, մեծ հաշվով, Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաղթանակն է եւ ըստ էության` անհերքելի ապացույցը իշխանության թուլության ու խոցելիության։ Ընդ որում, իշխանությունը ինքը, մի շարք մարտավարական սխալներ թույլ տալով, նման եզրակացություններ անելու հիմք տվեց։ Համաներում կոչվածը իրոք կարող էր դառնալ իշխանության ուժեղության եւ համոզվածության խորհրդանիշ։ Բայց որպեսզի նման բան տեղի ունենար, այդ համաներումը պետք է իրականություն դառնար ճիշտ ժամանակ եւ ճիշտ շեշտադրումներով։ Սերժ Սարգսյանը, սակայն, կոպիտ սխալ թույլ տվեց` Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԻՆՉԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

Հունիս 20, 2009

Այսպես կոչված համաներումը իշխանությունները արեցին յոթերորդ դասարանցու ոճաբանությամբ։ Ծանոթ է չէ՞ ձեզ այն իրավիճակը, երբ պապան տնից դուրս գալիս յոթերորդ դասարանցուն հանձնարարում է դասերը սովորել, եւ խոստանում երեկոյան ստուգել։ Եւ ահա, յոթերորդ դասարանցին օրն անցկացնում է խաղերի, չատերի, հեռուստացույց նայելու գործերի մեջ, ու երբ լուր է հասնում, թե պապան վերադառնում է, դպրոցականը անջատում է համակարգիչն ու հեռուստացույցը, գրքերը փռում սեղանի վրա, մազերը խառնում` իբր նստած դաս է սովորում։ Այն, որ Սերժ Սարգսյանը Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի հետ հանդիպումից ընդամենը կես ժամ առաջ համաներման առաջարկը ուղարկեց Ազգային ժողով, հերքելու եկավ Հասարակաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այն պնդումը, թե համաներումը սերժանտական իշխանությունը անում է ոչ թե ճնշումներին տեղի տալով, այլ որովհետեւ իրեն մի ուրիշ ձեւի վստահ է զգում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՁԵՑԿԻ ՄԱՏԸ»

Հունիս 19, 2009

nikol_asulis1ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դարձավ առաջին պաշտոնյան, ով պաշտոնապես հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քննարկվում է հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը։ Գորդոնը իր կողմից աջակցություն հայտնեց այդ գաղափարին, եւ սա տեղի ունեցավ Հայաստան կատարած նրա այցից օրեր անց, ինչը, ըստ էության, նշանակում է, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգային է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ինքներդ դատեք. եթե ԱՄՆ-ն ամենայն աջակցություն է ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ կարգավորման գործընթացում էական դեր ունի հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, եթե ԱՄՆ-ն պաշտպանում է այդպիսի հանձնաժողով ստեղծելու գաղափարը, նշանակում է` այդ հարցով բանակցություններ է վարում Հայաստանի իշխանությունների հետ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ

Հունիս 18, 2009

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը վերջերս ասուլիս էր անում։ Քլնգեց, ո~նց քլնգեց ընտրակաշառք վերցնող ժողովրդին, քացու տակ տվեց ուղղակի։ Զարմանում եմ, ասում է, թե ոնց են մարդիկ մի քանի ժամվա մեջ իրենց ձայնը վաճառում հինգ հազար կամ տասը հազար դրամով։ Հասկանալ կարելի է Հեղինե Բիշարյանին. որովհետեւ, եթե «մելկի» առեւտրով զբաղվող քաղաքացիները իրենց ձայնը ոչ թե վաճառեին հինգ կամ տասը հազար դրամով, այլ տային «Օրինաց երկրին», վերջինս իր ստացած բազմահազար ձայները մի քանի ժամում կվաճառեր բիրիքով` երկու կամ երեք միլիոն դոլարով, մի բան, որ տեղի ունեցավ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ։ Հեղինե Բիշարյանը ճիշտ է մտածում. հինգ հազար դրամ վերցնող քաղաքացին այդ հինգ հազարը մի քանի ժամում կծախսի, իսկ ահա ձայների պրոֆեսիոնալ վաճառական ախքիկը դրա դիմաց այնքան փող կվերցնի, որ ոչ միայն մի քանի ժամ կհերիքի, այլեւ մի ամբողջ կյանք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

«ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ՉԷ, ՈՐ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ ԵՍ»

Հունիս 17, 2009

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը` գյուղական ճանապարհների վերանորոգման 68 միլիոն դոլարանոց ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ, վկայությունը դարձավ այն բանի, որ ԱՄՆ-ի համար գործընկեր դառնալու` Սերժ Սարգսյանի ավելի քան մեկամյա ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ինքը` Սերժ Սարգսյանը, հույս ուներ, որ Բարաք Օբամային Ցեղասպանության ճանաչման մասին հայտնի խոստումը կատարելուց խուսափելու հնարավորություն տալով` պուճուր ախպեր կդառնա նրա համար։ Բայց այդպես էլ չդարձավ պուճուր ախպեր, այլ շարունակեց մնալ նրա ջահելի կարգավիճակում։ Իսկ ջահելի հետ հարաբերություններում սկզբունքը ոչ թե փոխադարձ վստահությունն է, այլ նրա վրա ունեցած լծակների պահպանումը եւ գործադրումը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՊՐՈՑԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ

Հունիս 16, 2009

L. Ter-Petrossian_asulis_01.07.2008Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, բնականաբար, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տալու։ Այդ մեկնաբանությունների երկար շարքում, սակայն, բացակայում է այն եզակին, որը միակ ցանկալին է իշխանությունների համար։ Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը շատ կցանկանային, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններով, ի վերջո, փակված համարվեր այն էջը, որը բացվեց 2008 թվականի նախագահական ընտրություններով. նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մեկուկես տարվա գործունեությունը ինչ մեկնաբանության ասես չի արժանացել։ Շատերը նրանից ակնկալում են այսպիսի քայլեր, ոմանք` բոլորովին ուրիշ քայլեր։ Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից։ Եւ եթե որպես քաղաքական նպատակ ձեւակերպելու լինենք այդ թիրախը, դրա իմաստը հետեւյալն է. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արթուրից

Բարև Նիկոլ, ինչպե՞ս ես: Խնդրում եմ մեկնաբանիր “Չորրորդ իշխանություն” թերթում տպագրված այն հոդվածը, թե ինչու էին ընդդիմության մեջ գեներալներն ավելի շատ քան զինվորները:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակումը պետք է ոչ թե մեկնաբանել, այլ ընդունել ի գիտություն: Եթե հեղինակավոր այդ թերթը նման գնահատական է տալիս, մենք մտածելու բան ունենք: Եւ ես ինչ-որ իմաստով ինձ էլ համարում եմ այդ քննադատության հասցեատեր, եւ կարծում եմ, որ ասվածը չի կարելի անարդարացի համարել: Բայց շատ ավելի կարեւոր եմ համարում, որ մենք այսօր ոչ թե փորձենք մեղավորներ փնտրել, իրար մեղադրել, այլ պետք է իրապես թեւ-թիկունք լինենք մեկս մյուսին, որպեսզի նոր թափով շարունակենք մեր սկզբունքային այս պայքարը, մեր պայքարը հանուն ապագայի: Շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,