Արխիվ Մայիս, 2009

ՃԳՆԱԺԱՄՆ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

Մայիս 21, 2009

Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, այնուամենայնիվ, դեռեւս խորությամբ ընկալված չէ մեր կողմից։ Երբ արձանագրում ենք, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ է` դրանով շոշափում ենք ճգնաժամի կեղեւը, մակերեսը միայն։ Ճգնաժամի լրջությունը հասկանալու համար, սակայն, հարկավոր է այն ընկալել միջուկային, այսինքն` ատոմի մակարդակով։ Այսօրինակ դիտարկումը, ահա, հանգեցնում է եզրակացության, որ ճգնաժամը բխում է այն իրողությունից, որ քաղաքացին, անհատը` անպաշտպան է բռնության առաջ, եւ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Իհարկե, բռնության դեպքեր ցանկացած երկրում տեղի են ունենում, ցանկացած երկրում որոշակի թվով մարդիկ դառնում են բռնության զոհ։ Բայց երբ որեւէ տեղ այդ երեւույթը հասնում է քաղաքական մակարդակ` բռնության վախը դառնում է համատարած, որովհետեւ հասկանալի է դառնում, որ բռնությունը ոչ թե պարզունակ քրեական բնույթ է կրում, այլ շատ ավելի բազմաշերտ է եւ ունի բարդ կառուցվածք։ Երբ բռնությունը հասնում է քաղաքական մակարդակ, դրա հեղինակը ոչ թե մեկ անհատին կողոպտելու, ահաբեկելու խնդիր ունի, այլ որոշակի ուղերձ է հղում հանրության յուրաքանչյուր անդամի։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Մայիս 20, 2009

Ինգա եւ Անուշ Արշակյաններ«Եվրատեսիլ-2009» մրցույթի արդյունքները հիասթափեցնող էին հայաստանցիներիս համար։ Հիասթափեցնող էին հենց միայն արդյունքները, որովհետեւ մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթը որեւէ կերպ հիասթափեցնող չի կարելի համարել։ Ընդհակառակը, աղջիկները եւս մեկ անգամ հաստատեցին հետաքրքրական եւ արժանի դուետի իրենց համարումը, ապացուցեցին, որ մշակույթի նախարարի հայտնի հրամանը` ֆոնոգրամային ելույթները սահմանափակելու մասին, ոչնչով չի սպառնում իրենց կարիերային։ Ինգա եւ Անուշ Արշակյանները ձայն ունեն, եւ բավականին հզոր ձայն։ Ու չնայած սրան, չնայած նրանք բարձր տեղի հավակնելու հիմքեր ունեին, այս տարի Հայաստանը հայտնվեց իր համար աննախադեպ ցածր` 10-րդ տեղում, այն դեպքում, երբ նախորդ տարիներին` Անդրեի եւ Հայկոյի ոչ այնքան հաջող ելույթներով անգամ, մենք գրավել ենք 8-րդ տեղը, ինչը վստահություն էր ներշնչում, որ այդ ութերորդ տեղը նվազագույն շեմն է մեզ համար, որովհետեւ Եվրոպայի հայկական սփյուռքը անկախ ամեն ինչից քվեարկելու է մեր օգտին։ Ու եթե հաշվի ենք առնում Ինգայի եւ Անուշի բարձր մակարդակի ելույթը, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Edgar-ից

Nikol jan @ntrutyunnerin vor HAXTENQ du kgas? Im karciqov du nor licq khaxordes mer sharjman@. HAXTELUENQ!!!!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար, ցանկացած պահի, երբ Շարժումը որոշի, որ ես պետք է գամ, ես կգամ: Իսկ եթե չորոշի, էլի կգամ, ուղղակի առաջին դեպքում գալու հասցեն ուրիշ կլինի, երկրորդ դեպքում` ուրիշ: Լավ եղեք` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 18, 2009

Հարց Davit-ից

Հանրահավաք. «Այլընտրանք» նախաձեռնություն. 2007 թ.

Հանրահավաք. «Այլընտրանք» նախաձեռնություն. 2007 թ.

Voxjuyn Nikol jan, mi hat karj harc tam qez: Ches mtahogvum vor amen hanrahavaqin aveli u aveli qich mardik en galis?? (im andznakan gnahatakann a sa, qani vor bolor hanrahavaqnerin nerka em exel)

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ, նախ մի փոքր փաստական ճշտում. այդպես չի, որ ամեն հանրահավաքի ավելի քիչ մարդ է գալիս, քան` նախորդին: Լինում է, որ հաջորդին ավելի քիչ մարդ է գալիս, քան նախորդին, բայց հաջորդ հաջորդին երկու հանրահավաքի մասնակիցները երկուսից էլ շատ են լինում: Ասենք` նախորդ տարվա հուլիսի 4-ի հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան հունիսի 20-ին, բայց ասենք ` հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ էր: Կարճ ասած` Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ WEB-Ի ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող WEB-ից

Nikol jan es xmac em vochin 10 or araj es urish karciqi ei bajc hima hastat hamozvac em vor sran es g………………………….ery es erkiru caxum en mi ban petq e anel

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ` անուշ լինի կերած-խմածդ: Այո, եթե մենք այս երկրի քաղաքացին ենք, ոչ միայն պետք է ոչ թե ուղղակի ինչ-որ բան անենք, այլ պետք է իրականություն դարձնենք այն իդեալները, որոնց իրագործման արդյունքում մեր հայրենիքը հավասար աչքով կնայի իր բոլոր քաղաքացիներին: Լավ եղեք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՆԱՄԱԿԻՆ

Հարց Edgar-ից

Nikol jan, axr qez shat enq karotum vonc anenq? :)))))) menak hodvacnerov karotd chenq arnum:) Exbair menq karotin kdimananq menak te du misht lav exir, yes menak mi ban gitem, vor erb geti hosanqi uxxutyamb es loxum shat hesht e loxaly, baic akunqin erbeq ches hasnum, gnum xarnivum es tsovi jrerin, baic erb hakarak es loxum ev loxaln e djvar ev erkar jamanak e pahanjum, baic henc hasnum es geti akunqin, arden zgum es amboxj charcharanqnerid berkranqy. Qez ev mez amboxj zhoxovrdin mec uj u hamberutyun em cankanum. Nayum em Maysi 1-i, ev Arabkiri hanrahavqneri video-nery u asum, inchqan qich ban e petq mer joxovrdin urax aprelu hamar!!! Ardar karavarum. Nuinisk edqany Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԻՆԴՐԻԿԻ ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող Սինդրիկից

Նիկոլ ջան մենք լավ ենք: Բոլոր հարցերիդ պատասխանները կարդում եմ: Ամեն ինչ լավ է:

Նիկոլի պատասխանը - Սինդրիկ ջան, բարեւ ցավդ տանեմ: Ես ամեն ինչից տեղյակ եմ` ամենայն մանրամասնություններով. փակագծերը չեմ բացում: :) Տղերքին, կանանց` ջերմ բարեւներ, երեխաներին` պաչիկներ: Դարակի մեջ գտնվողին` առանձնահատուկ: :)

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 16, 2009

Հարց Լիլիթից

nikol-bruncq-matenadaran_300pxԴուք Ձեզ լրագրո՞ղ եք համարում, թե՞ քաղաքական գործիչ:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլիթ. «քաղաքական գործիչ» մասնագիտություն գոյություն չունի, իսկ լրագրողն այն փոքրաթիվ մասնագիտություններից է, որը բնույթով, ծագումով` համարվում է քաղաքական: Ինձ համար լրագրությունն ու քաղաքականությունը միշտ փոխկապակցված են եղել, եւ լրագրությունը մեծ հաշվով, անկախ նրանից, թե ինչ ես գրում, ինչի մասին, կամ ինչպես, ի վերջո` դիրքորոշում արտահայտելու միջոց է: Եւ լրագրության «օբյեկտիվության» մասին երբեմն այնպիսի բաներ են քարոզվում, որ ուղղակի ծիծաղ է առաջացնում: Ես ձեզ վստահ ասում եմ, աշխարհում չկա, գոյություն չունի «օբյեկտիվ» լրատվամիջոց: Նրանք, ովքեր ուզում են ներկայանալ որպես այդպիսին կամ դիրքորոշում չունեն, կամ էլ վախենում են արտահայտել այդ դիրքորոշումը, կամ էլ պայմանավորվել են այդ դիրքորոշումը թաքցնելու մասին, կամ էլ դիրքորոշումը արտահայտում են քողարկված` մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մայիս 16, 2009

Մեր նորահայտ կոլեգան` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, օրերս մի շատ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ իրենք, այսինքն` Դաշնակցությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոշտ ընդդիմություն են եղել, եւ մանրամասնեց. այն ժամանակ չլուծված հարցերը շատ էին, պատերազմ էր… Stop տանք այստեղ, ժապավենը ետ պտտենք ու կրկին կարդանք։ Կոշտ ընդդիմություն էին, որովհետեւ (…) պատերազմ էր։ Եթե այս նախադասությունը մատուցենք պատմությանը անտեղյակ մի մարդու եւ նրան բացատրենք, որ Վահան Հովհաննիսյանը բանական, գրագետ մարդ է, տվյալ անձնավորությունը կեզրակացնի, որ Հայաստանի իշխանությունները, որոնց նկատմամբ կոշտ ընդդիմություն է եղել Դաշնակցությունը, ուխտադրուժ պատերազմ են սկսած եղել եղբայրական Ադրբեջանի դեմ, եւ ահա Դաշնակցությունը պայքարել է այդ անարդար եւ օկուպացիոն պատերազմը դադարեցնելու, եղբայրական ադրբեջանցի ժողովրդին հայկական բռնապետությունից փրկելու համար։ Այլապես` Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ASHOT-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 15, 2009

Հարց Ashot-ից

Հարգելի Նիկոլ, նախ ուզում եմ ողջունել Ձեր այս նախաձեռնությունը, որը շատ լավ հնարավորություն է ընձեռում շփվել Ձեր հետ և շատ հարցերում ստանալ ինֆորմացիա հենց առաջին ձեռքից: Հիմա հարցս Հայաստանում իշխանափոխությունից և դատական բոլոր գործընթացները անցնելուց հետո, որը կապացուցի, որ Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները ապօրինի կերպով զավթել են ՀՀ նախագահի աթոռը, արդյոք հնարավոր է չեղյալ հայտարարել բոլոր այն խայտառակ միջազգային համաձայնագրերը /այդ թվում վերջին համաձայնագիրը որը ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի միջև/, որոնք ստորագրվել են ոչ լեգիտիմ նախագահների կողմից:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Տիգրանից

Հարգելի Նիկոլ, մի պահ պատկերացնենք հունիսի 1-ի առավոտը: ԿԸՀ-ն հայտարարում է ՀԱԿ 40-ից ավելի %: Որտե՞ղ է իրեն տեսնում Նիկոլ Փաշինյանը դրանից հետո, Սերժ Սարգսյանի կողքին, որի օրոք փաստորեն Հյաստանում անցկացվել են միակ արդար ընտրությունները, թե՞ ՀԱԿ-ում, որի առաջնորդի “քաղաքական զավակը” (Սերժ Սարգսյան) արեց այն, ինչ չհաջողվեց իրեն: Ես հասկանում եմ, որ հունիսի 1-ի նման առավոտը քիչ իրատեսական է, բայց լավ է այն շախմատիստը, ով քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները (համոզված եմ, որ դուք ուրիշի խաղի “զինվորը” չեք, այլ ունեք ձեր խաղատախտակը):

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NAREK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Narek-ից

barev Nikol. bolory ovqer poqr-inch hetaqrqrvum en qaxaqakan ancudarcov. hastat giden vor HH-um ka oratert Haykakan Jamanak anvanmamb u vstah em inc nman shatery vstahum, gnahatum en nran- tert vor misht dipuk e u ankexc. ev canacum e ir capy. hima datakan hertakan komedian en skselu qo xmbagrac terti dem. hima inc e linelu? hstak erevum e komedian kbemadren irenc uzacy, angam ete aknhayt lini terti csmartaciutyuny. heto joxovurry noric incpes GALA-i depqum kkangni azat xosqi koxqin HH ev horic evro yonjanery* karcanagren heto? mincev erp e espes sarunakvelu?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ, ես էլ եմ համոզված, որ «Հայկական ժամանակը» մենակ չի մնա իր պայքարում, որովհետեւ երբեք ոչ ոքի մենակ չի թողել: Շնորհակալություն եւ լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Մայիս 15, 2009

Բռնություն ՀԱԿ-ի ակտիվիստ կանանց նկատմամբԵրեւանի քաղաքապետի ընտրություններում ընթացող քարոզարշավը իրականում մի քանի կողմ ունի։ Առաջինը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հեռուստատեսային էկրաններին, կարգախոսների ու պլակատների տեսքով, իսկ երկրորդը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հոգեբանական կամ, ավելի ճիշտ կլինի ասել` պրակտիկ հոգեբանության դաշտում։ Փորձենք մի այսպիսի հարց ձեւակերպել` ո՞րն է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իրականացրած ամենակարեւոր քարոզչական ակցիան։ Ոմանք կասեն, որ Հանրապետականի ասֆալտապատումը` բյուջեի փողերով, կամ ԲՀԿ-ի` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքների տանելը` բյուջե չվճարած փողերով։ Ոչ, իրականում այդ ամենը ընդամենը «ատմազկա» է, իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վարած քաղաքական գծի, նրանց առաջադրած քաղաքական խնդրի հետ։ Իրականում հանրապետականների եւ ընդհանրապես` իշխանությունների ամենակարեւոր քարոզչական ակցիան հարձակումներն են Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB-Ի ԵՐԿՏՈՂԻՆ

Մայիս 15, 2009

Երկտող Hakob-ից

Du ahavor tip es Nikol qo hodvacner@ kardalis havata mardiq sarsapum en vonc kara mard edqan char @lni. Du mexq es.

Նիկոլի պատասխանը - Հարգելի Հակոբ. չեմ քննարկում իմ չար լինելու մասին ձեր տեսակետը, ելնելով այն ճշմարտությունից, որ դուք ձեր կարծիքն ունենալու իրավունք ունեք, եւ ես էլ իրավունք ունեմ ձեր ասածը անհիմն համարել: Բայց եկեք մտածենք ձեր ասածի շուրջ. «չարությունը» օբյեկտ է ունենում, եւ ուրեմն՝ ինչի՞ նկատմամբ եմ ես չար, կամ ո՞ւմ: Եթե դուք գրեիք, կամ կարողանայիք ցույց տալ, որ իմ գրած որեւէ բառ անհիմն է, իրականության հետ կապ չունեցող, ես կհասկանայի ձեզ, բայց դուք նման բան չեք ասում, որովհետեւ չեք կարող ասել, որովհետեւ ինքներդ հասկանում եք, որ այն, ինչ գրվում եւ ասվում է` բացարձակ ճշմարտություն է: Հիմա` ուրեմն այդ ճշմարտության մասին արժե՞ գրել այնպես, ինչպես ես եմ գրում: Կարող եմ խոստովանել, որ երբեմն ինձ էլ դուր չի գալիս, որ ես ստիպված եմ գրել փշաքաղեցնող ոճով, բայց եւ գիտեմ, որ իրավունք չունեմ իրականությունը պատկերելիս կեղծել, մեղմել կամ կորցնել համարժեքության չափաբաժինը: Որովհետեւ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 14, 2009

Հարց Armen M.-ից

Nikol jan, azeriner@ karoghacan mijazgayin hanrutyan@ apacucel, vor hayer@ okupantner en… (mer anvoghnasharavorneri komplementarizmi ardyunq vorpes).
Inch enq anelu, erb nranq razmatuganq el pahanjen???

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, այսօր Հայաստանը միջազգային հանրության աչքերում ապօրինի իշխանություններ ունեցող, կոռումպացված, բռնաճնշումների մեջ ապրող պետություն է: Սա այն իմիջն է, որ քոչարյանասարգսյանական զույգը ստեղծել է Հայաստանի համար: Սրան գումարենք հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը, եւ պատկերը ամբողջական կդառնա: Հիմա պատկերացրեք, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,