Արխիվ Մայիս, 2009

ԱԼՈ, ՎԱՀԵԻՆ ԿԱՐԵԼԻ Ա՞

Գարուն պիտի գար...Այն, ինչ կատարվում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի շուրջ, ի վերջո կանխատեսելի եւ վատ բեմադրված թատրոն է։ Չեզոքություն չեզոքութեանցը` Փաստահավաք խմբում օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, հրաժարական է տվել` պատճառաբանելով վերջին երկու տարվա ընթացքում արդեն իսկ մաշված տերմինաբանությունը։ Թե` բա չե~ք ասիլ, անհանդուրժողականության մթնոլորտ է Փաստահավաք խմբում, եւ ինքը, որպես Հանդուրժողականություն հանդուրժողականութեանց, արդեն իսկ չի կարողանում խմբի ընդդիմադիր եւ իշխանամետ կողմերին հանդուրժողականություն ներշնչել, եւ ահա` հուսահատված, բարոյական մաժորի վրա հեռանում է Փաստահավաք խմբից, որպես հանդուրժողականության վերջին մոհիկան. հայկական Չինգաչկուկ, կարճ ասած։ Ստեփանյանը այնպիսի գորովանքով է խոսում փաստահավաք հանդուրժողականության մասին, որ կարելի է ենթադրել, թե գործ ունենք ոչ թե տասը մարդու կյանք խլած սպանդի հանգամանքներն ուսումնասիրող կառույցի, այլ պիոներական ճամբարի հետ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KAREN-Ի ԵՐԿՏՈՂԻՆ

Երկտող karen-ից

vonc es Nikol jan, du karqin txa es axper jan

Նիկոլի պատասխանը - Լավ եմ, շնորհակալ եմ` սիրելի Կարեն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 28, 2009

Հարց Armen-ից

Hargeli Nikol, Produktiv hamarelov stexcvac hnaravorutiuny` uxix kap unelal qo het kcankanai texekanal qo teslakai masin` hay-turqakan haraberutiunneri verjin zargacumneri, cexaspanutian orva naxoriakin arvac haytararutian, chanaparhain qartezi masin, Kanxav shnorhakal em:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, վերջին շրջանում իմ բազմաթիվ հրապարակումներ նվիրված են եղել այդ թեմային: Ոչ միայն վերջին շրջանում. դեռ նախորդ տարվանից այդ թեմային անդրադարձել եմ տասնյակից ավելի հրապարակումներով, որոնք տեղադրված են նաեւ այս կայքում, համապատասխան խորագրի ներքո: Ձեր հարցի պատասխանը դուք կարող եք գտնել այդ հրապարակումներում` եթե, իհարկե, դա ձեզ դժվարություն չի պատճառի: Ուզում եմ ընդգծել նաեւ, որ կիսում եմ այս թեմայով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում հնչած մտքերն ու գնահատականները: Լավագույն մաղթանքներս, եւ շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՈՒՂԵՐՁԻՆ

Ուղերձ ԱՐԵՎԻԿԻՑ

Նիկոլ ջան, բարեւ: Ո՞նց ես: Չես պատկերացնի ինքան ենք կարոտում քեզ: Վերջերս անգամ երազում եմ տեսել քեզ: Տեսա քեզ, ուրախացած վազեցի քեզ ընդառաջ ու… անհետացար: Ուղերձդ լսեցի: Ես այն ակտիվիստներից մեկն եմ, ում ուղղել էիր խոսքդ: Իմացիր որ մենք ամուր կանգնած ենք, դուխներս տեղնա, անում ենք հնարավոր ամեն բան: Չգիտեմ էլ ինչ ասեմ: Պինդ կաց, Նիկոլ ջաաաաաաաաաաաան: Մենք քեզ անչափ սիրում ու կարոտում ենք:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ. հպարտ եմ ձեր հաստատակամությամբ ու կամքով, շնորհակալ եմ ձեր ջերմության համար: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ԷԽ, ՌԱԶ, ԷԼԻ ՌԱԶ, ԷԼԻ ՄՆՈԳԸ, ՄՆՈԳԸ ՌԱԶ…

Մայիս 28, 2009

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին, ի վերջո, տվեց այն պատասխանը, որին բոլորս սպասում էինք. «Է~հ», ասաց նա, երբ լրագրողը նրանից խնդրում էր պարզաբանել, թե արդյո՞ք «Մարտի 1-ի» գործի քննության ժամանակ քննիչների գործողությունները չեն տեղավորվում «հանցանք» ձեւակերպման տակ։ Սա հանճարեղ պատասխան է եւ ի վերջո` խորհրդանշում է հաղթանակը հայկական «օբյեկտիվիզմի», հաղթանակը հայկական «չեզոքության»։ Արմեն Հարությունյանն ինքն է մի քանի անգամ ձեւակերպել Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների իր ընկալումը, որը, ի վերջո, հանգում է մի բանի` ՄԻՊ գործողություններն ու գնահատականները պետք է լինեն այնպիսին, որ պահպանեն չեզոքություն։ Այսինքն` եթե օմբուդսմենը խոսում է մածունի մասին, պետք է մի այնպիսի ձեւակերպում անի, որից հավասարաբար հնարավոր լինի եզրակացնել` ա) որ մածունը սպիտակ է, բ) որ մածունը սեւ է, գ) որ մածունը գալիբոյ է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Մայիս 27, 2009

Նամակ Հայկից

Երթ (Աբովյան փողոց)Ողջույն Նիկոլ, վաղուց չեմ գրել: Հենց նոր լսեցի Ահարոն Ադիբեկյանի “սոցիոլոգիական հարցումների” արդյունքները: Կարծում եմ դու էլ ես լսել արդեն: Ուրեմն իմացիր, թե ինչպես են պատրաստվում ացկացնել իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ես ազնվորեն ասեմ. թեև մասնակցում եմ բոլոր հանրահավաքներրին ու իրականացվող ակցիաներին, սակայն արդեն համոզվել եմ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆՔ ՓՈԽԻ ՈՉ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ: Եթե սխալ եմ, ուղղիր: Համենայն դեպս, ամսի 31-ին մենք կունենանք նոր քաղքապետ ի դեմս Չոռնի գագոյի: Ես ուզում եմ ասել, որ պայքարին կմիանամ միայն եթե այն տեղափոխվի փողոց: Մաղթում եմ Քեզ և մեզ բոլորիս հաջողություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. դուք մոռանում եք, որ Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Հակոբից

Բարև հարգելի Նիկոլ: Իմ վերջին նամակի պատասխանը ես այդպես էլ չստացա: Ինչևէ: Աստված անի, մենք հաղթենք` հետագայում ես մեծագույն հաճույքով կզրուցեմ, թեկուզ` առողջ բանավիճեմ քեզ հետ շատ ու շատ կարևորագույն հարցերի շուրջ: Քեզ նման խելացի ու հայրենասեր անձնավորությանը մեր տեսակետները ներկայացնելը, քո պատասխանները լսելը` թեկուզ որոշակի տարաձայնությունների առկայության դեպքում` իսկապես ցանկալի ու հետաքրքիր է բոլորիս համար: Քեզ մաղթում եմ առողջություն և համբերություն: Ամենևին չեմ կասկածում , որ վաղ թե ուշ ազատվելու ենք էս տականք վարչախմբից: Առայժմ բարեկամս: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՉ ՄԵԿԸ ԹՈՂ ՉԿԱՍԿԱԾԻ…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԱՄԻ ՀԱՐՑԻՆ

Մայիս 26, 2009

Հարց Aram-ից

Voghjuyn Nikol jan. Arden yerkar jamanak e ancel inch du @nthatakum es, ev ankekhc khostovanum u havatacnum em` Nikol jan qo kariq@ shat a zgacvum! Incheve husanq ev anenq ayn amen@ vor du ev mer qaghbantarkyal ayl @nkerner@ hpart qaylen Yerevanyan poghocnerov.

Nayeci qo ugherc@ kapvac qaghaqapeti @ntrutyunneri het ev asem vor teev gisherva 2-n er jam@, bayc es aynqan vogevorveci (hatkapes verjin masic), vor uzum ei patuhanics mer 3-aguyn@ cacanel u amboghj poghocov mek goral PAYQAR PAYQAR MINCHEV VERJ.

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՎԱՎԵՐ ԱՆՁՆԱԳԻՐ

Մայիս 26, 2009

ՀԺ«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» դատավարության ընթացքում տեղի ունեցավ հերթական խայտառակ շրջադարձը։ Իհարկե, հայ հանրությունը դեռեւս գլխի չի ընկել, որ նման բան է տեղի ունեցել, եւ այս նյութը հենց դրա մասին է։ Ահա, ուրեմն` փորձելով մի կերպ դուրս գալ այն փաստի տակից, որ մեր դեմ դատարան ներկայացված հայցին կցված է եղել մի անձնագիր, որի վավերականությունը օտարերկրյա պետություններում ավարտվել է դեռեւս 2007 թվականի փետրվարին, Քոչարյանները դատարան են ներկայացրել Լեւոն Ռոբերտի Քոչարյանի դիվանագիտական անձնագիրը, որում, դատելով մամուլի հրապարակումներից, Դուբայում գտնվելու մասին նշում չկա։ Թվում է` լավ բան են մտածել։ Բայց մինչ այս մտքի հետ համաձայնելը, եկեք հասկանանք, թե Լեւոն Քոչարյանը ի՞նչ իրավունքով «դիվանագիտական անձնագիր» ունի։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքի անդամները դիվանագիտական անձնագիր ստացել են այն բանի արդյունքում, որ Ռ. Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով է նախատեսված սա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՐԵՆԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Derenik-ից

Nikol jan,

Menq mi qani amis araj namak einq grel ev uzum einq vor video kam audio tarberakov mer harcerin patasxaneir u cucadreinq eterov: Du chpatasxanecir mer namakin: Ete videov harcerin patasxanelu tarberak ka hnaravor e kazmakerpel mer harcazruycy:

Derenik GALA TV

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դերենիկ. ես ձեր հարցին դեռ մարտին պատասխանել եմ, եւ գրել եմ, որ եթե հարցերն ինձ ուղարկեք, ես կպատսխանեմ: Հիմա էլ եմ հաստատում, որ եթե հարցերը ուղարկեք, կստանաք պատասխանները` վիդեոֆորմատով: Լավագույն մաղթանքներս, եւ ջերմ բարեւներ «Գալայի» ողջ աշխատակազմին:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYKK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Haykk-ից

Hargeli Nikol 2 angam greci bayc edpes el chimaca stacar te voch im ditarkumner, voronq kapvac ein qarozchutyan het. Lav exeq.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Դուք ինքներդ ձեր նամակի մեջ գրել էիք, որ չեք կարծում, որ այդ հարցերն ու հարցադրումները հրապարակելու կարիք կա, եւ առաջարկել էիք այլ ձեւով ձեզ «իմաց տալ», որ նամակը կարդացել եմ: Անկեղծ ասած, հասկանալի պատճառով, չէի կարող ձեր առաջարկած որեւէ ձեւով կապվել ձեզ հետ: Ու հիմա, ձեր հարցին ի պատասխան ասում եմ, որ կարդացել եմ նամակը: Լավագույն մաղթանքներս` պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՀԱՑԸ ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Մայիս 23, 2009

Իսկապես, լրջորեն պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ մենք` բոլորս, ինչպես պետք է արձագանքենք կատարվողին` սեփական դեմքը պահպանելու եւ ունեցած էս կիսատ-պռատ երկիրը չկորցնելու համար։ Մի դուրսպրծուկ, մի սովորական գյադա` Աբրամ Բախչագուլյան անունով, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից խոսելով Ավանում ծեծի ենթարկված կանանց մասին, հայտարարում է, թե նրանք` ծեծի ենթարկվածները, կին չեն։ Հասկանո՞ւմ եք` ինչ է տեղի ունենում։ Քիչ չի` այդ կանանց ծեծի են ենթարկել, հիմա էլ նրանց վիրավորում են ուղիղ եթերում, ու սրանից հետո երկրում ոչ մի բան տեղի չի ունենում։ Աբրամ Բախչագուլյանի հետ ոչինչ տեղի չի ունենում, նրան պաշտոնանկ չեն անում, դիտողություն չեն հայտարարում, ներողություն չեն խնդրում։ Ու սկսում ես մտածել, որ այս երկրում իսկականից տղամարդ չկա, որովհետեւ ոչ կնոջը այսպես վիրավորողը կարող է տղամարդ համարվել, ոչ էլ` այդ փաստը չնկատելու տված կամ անհետեւանք թողած մեզնից որեւէ մեկը, անկախ նրանից, թե որտեղ է, որ քաղաքական ճամբարում։ Անկախ նրանից` ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանամետ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

Ո՞Վ ԿԲԱՑԻ ՆՈՐ ԷՋԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Մայիս 22, 2009

Նիկոլ ՓաշինյանՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին ունեցած ելույթով ըստ էության արձանագրեց, որ հայ-թուրքական ֆուտբոլային մեղրամիսը մեկամյա հայբուդուրից հետո վերադարձել է ելման դիրք։ Սա իսկապես այսպես է, կարելի է նույնիսկ ասել, որ Սերժ Սարգսյանի իրականացրած դիվանագիտական օպերացիայի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները ավելի են բարդացել։ Տվյալ պահի մեր խնդիրը, սակայն, ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի, որքան Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունն է` հայ-թուրքական հարաբերությունների եւ առաջին նախագահի մայիսի 15-ի ելույթի լույսի ներքո։

Չշրջված էջ

Հայ-թուրքական սահմանի բացումը ներքաղաքական իրավիճակի վրա իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ եւ լրջորեն փոխել այն։ Հենց այս գիտակցությամբ էր Սերժ Սարգսյանը ինքնամոռաց լծվել այդ գործին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTYOM-Ի ՀԱՐՑԻՆ

Մայիս 21, 2009

Հարց Artyom-ից

inch aknkaliqner uneq yev ardyoq havatum eq vor hnaravor e vor HAK-@ haxti @ntrutyunnerum?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Երեւանի քաղաքապետի ընտրություններից իմ ակնկալիքը մեկն է` հաղթանակ: Հավատո՞ւմ եմ, թե՞ ոչ: Հույս ունեմ` արդեն կարդացել եք կամ դիտել իմ ուղերձը Երեւանի քաղաքապետի ընտրությունների առիթով: Այսուհանդերձ, ուզում եմ մի հատված մեջբերել այդ ուղերձից, որը կարծում եմ` պատասխանում է ձեր հարցին: Ահա, ուրեմն. «Ու չնայած ստեղծվել է բացառիկ հնարավորություն, չնայած` քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի եւ ժողովրդի հաղթելու հնարավորությունները մոտ են հարյուր տոկոսի, պետք է գիտակցել, որ հնարավորությունը ինքնին հաղթանակ չէ: Հաղթանակը մեզնից յուրաքանչյուրի աշխատանքի, նվիրումի ու ջանքի, ազնվության, սկզբունքայնություն եւ խիզախության կարիքը ունի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՏՂԻԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Աստղիկից

Նիկոլ ջան, խնդրում եմ թերթում գրեք հեռուստատեսությամբ եւ ռադիոյով քաղաքական գովազդների ժամերը: Շատ մարդիկ կան, որ այդ ժամերը չեն իմանում: Ինչպես նաւ , գոնե այս շրջանում, գրեք, եթե որւէ մեկին հրավիրում են որւէ հեռուստաալիքով հաղորդման հյուր լինելու: Մարդկանց մեծ մասը առանց առիթի հայկական ալիքներ չի դիտում, դրա համար էլ բաց են թողնում հաղորդումների մեծ մասը: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !

Նիկոլի պատասխանը - Թանկագին Աստղիկ, հույս ունեմ «Հայկական ժամանակի» մեր գործընկերները կկարդան ձեր հարցը, եւ իրականություն կդարձնեն ձեր առաջարկը: Շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,