Արխիվ Ապրիլ, 2009

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Barev dzez Nikol ,
Indz hetaqrqrum e mi harc , ay duq asum eq vor mer npatakn e joxovrdin veradarcnel ishxanutyun@ ev aynpes anel vor ete erkri xekavarner@ vat@ linen joxovurd@ hnaravorutyun kunena poxel nranc @ntrutyunneri mijocov , bayc indz hetaqrqrum e es inchpes petq e hamozvac linem vor asenq Levon Ter-Petrossian@ darna naxagah ev dzer aselov lini ” vat ” naxagah es hnaravorutyun kunenam iracnel im iravunq@ ev poxel nran ete nuyn 1996 tvakanin nuyn LTP-n ev nra tim@ tuyl chtvec joxovrdin iracnel ir sahmanadrakan iravunq@ . Indz tvum e sa ayn harcn e vor huzum e ayn @ntrazangvacin ovqer iharke hognel en ays apashnor ishxanutyunneric , sakayn vstahutyan pakas el en zgum LTP-i ev nra timi nkatmamb. Naxapes Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը – Հարգելի բարեկամ. իշխանությունը փոխելու ժողովրդի իրավունքի երաշխավոր կարող է լինել միայն քաղաքացին: Բայց ես քաղաքացի ասելով նկատի չունեմ ուղղակի ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող մեկին, այլ քաղաքացու այն տեսակը, որ թրծվում է մեր այս ընթացիկ պայքարում: Մեր ընթացիկ պայքարի իմաստը հենց դա է, եւ մեր խնդիրը ոճ միայն կամ ոչ այնքան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելն է, այլ ժողովրդի համար իշխանություն փոխելու իրավունքի վերանվաճումը: Եւ չնայած պայքարի մասսայականությունը, նրա թափը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի գործոնի հետ, այս պայքարը նրա անձնական պայքարը չէ, այլ իր իրավունքի համար պայքարող քաղաքացու: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Barev sireli NIKOL qez grum e Hatuk Gndic Rafael@ , du arden mi qani angam im namaknerin patasxanel es uzum em imanal , te inchpes es??? Patrastvum es ardioq Hunisi 1-in mer het nshel cnndiant or@ aid or@ miangamic 3 tonn e linelu mek@ mer haxtanaki ton@, mek@ qo cnndyan or@ mekn el yerexaneri pashtpanutyan or@

Նիկոլի պատասխանը – Սիրելի Ռաֆայել, իհարկե ձեր նշած տարբերակը ամենացանկալին է: Անկախ նրանից, թե կոնկրետ որ ամսի որ օրը դա տեղի կունենա, դա անպայման տեղի է ունենալու ու մենք միասին իսկապես նշելու ենք Հաղթանակը: Բարեւներս «Հատուկ գունդ» նախաձեռնությանը: Համոզված եմ, որ ողջ եռանդով լծված եք աշխատանքի: Ցանկությունս այն է, որ երիտասարդական մյուս նախաձեռնությունների հետ ուժերը, եռանդը մեկտեղելու ձեւեր գտնեք, մի կտրվեք իրարից, շփվեք, համագործակցեք, քննարկումներ ունեցեք, եւ ամեն ինչ արեք ուժերը մեկտեղելու, կոորդինացված գործելու համար: Ես կարծում եմ, որ սա ճիշտ տարբերակ է: Եթե համաձայն եք սրա հետ, եթե սա հնարավոր համարում եք, դա շատ ուրախալի է: Լավ եղեք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ karo-Ի ՀԱՐՑԻՆ

karo

barev. Nikol ces karcum vor sranq anjat partutyan en gnum. vor cereva naxagahakani irakan artyunqnery.

Նիկոլի պատասխանը – Սիրելի Կարո, եթե իշխանությունը գիտակցված պարտության է գնում Երեւանի քաղաքապետի ընտրություններում, ուրեմն գիտակցված ուզում է զիջել ողջ իշխանությունը: Սրան դժվար է հավատալ, բայց եթե մի պահ համաձայնենք ձեզ հետ, ու ենթադրենք, որ այսպես է, ուրեմն շատ լավ է: Դա ձեռնտու է Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին: Բայց չեմ կարծում, թե այս իշխանությունը Հայաստանին ձեռնտու քայլ կանի:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Tatev ev Nune-Ի ՀԱՐՑԻՆ

Tatev ev Nune

Barev Nikol jan menq xist vrdovvacenq 7i gorcov datavarutyunic aysinqn xaytarakutyunic. qo karciqov nranc bajanuvy knpasti gorci arag yntacqi vra ev sranov aveli hestacrin mer herosnerin bantarkelu gorcyntacy .azatutyan qaxaqum azatutyan xaruyknery var kpahenq minchev verjin qaxbantarkyali azatutyuny.

Նիկոլի պատասխանը – Թանկագին Տաթեւ եւ Նունե. Դուք շատ ճիշտ եք կռահել, թե որն է այդ խայտառակ գործի տարանջատման պատճառը: Ու չնայած այդ գործը բոլորիս աչքերի առաջ խայտառակ փլուզում է ապրում, չեմ կասկածում, որ Մացոն եւ մյուսները կանեն իրենց սեւ գործը: Այդ ամենից, սակայն, մեր պայքարի իմաստն ու բովանդակությունը չի փոխվում, եւ մենք պետք է մեր պայքարը շարունակենք ոչ միայն մինչեւ վերջին քաղբանտարկյալի ազատության մեջ հայտնվելը, այլեւ Ազատ եւ Երջանիկ Հայաստանի անդառնալի ձեւավորումն ու ձեւակերպումը, մինչեւ մեր երկիրը կդառնա ապրելու եւ ստեղծագործելու լավագույն վայրերից մեկը, մինչեւ մեր պետությունը կհարգի իր ամեն քաղաքացու, եւ կվայելի ամեն քաղաքացու հարգանքն ու սերը: Շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Surik Ohanyan-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Surik Ohanyan-ից
ԲԱՐև ՀԱՐԱԶԱՏ ՆԻԿՈԼ ՋԱՆ . ԵՍ ՈՒ ԳԱԳՈՆ ՀԻՄԱ ՆՍՏԱԾ ԽՄՈՒՄ ԵՆՔ ՔՈ ԿԵՆԱՑԸ ` ՀՈՆԻ ՕՂԻՈՎ ՈՒ ՍՐՏԱՆՑ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔՈ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ . ՍՈՒՐԻԿ

Նիկոլի պատասխանը – Սուրիկ ջան, ցավդ տանեմ. անուշ խմեցիք: Համբուրում եմ բոլորիդ, ջերմագին բարեւներ նաեւ Գագոյին ու մնացած տղերքին: Լավ եղեք, ամեն ինչ լավ է լինելու:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՓԻԼԱՔՅԱՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ահա եւ տեղ հասավ ֆուտբոլային դիվանագիտությունը` վերափոխվելով, վերակերպվելով բոլորովին ուրիշ մի բանի, որը կարելի է անվանել փիլաքյանային դիվանագիտություն: Ֆուտբոլային դիվանագիտությունը այդպես էր կոչվում, որովհետեւ դիվանագիտական շփումների համար առիթ էին դառնում ֆուտբոլային հանդիպումները: Իսկ փիլաքյանային դիվանագիտության առանցքային կոմպոնենտը այն է, որ դիվանագիտական շփումների առիթ դառնում է հանդիպումը աստիճանավանդակների, այսինքն` փիլաքյանների վրա: Այսպես ուրիշները Հայաստանի ներկայացուցիչների հետ շփվում են թանկագին ժամանակը չկորցնելու համար: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այդօրինակ շփումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, նույնկերպ Նալբանդյանը շփվեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ` Երեւանում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ՀԺ»-Ի

Ապրիլ 21, 2009

ՔոչարյաններըՈվքեր ապրել են Խորհրդային Միությունում, կհիշեն սովետական խանութպանների հաշվարկների համակարգը` հիսուն-հիսուն` մեկ ու հիսուն, մի հատ էլ հիսուն` իրեք ու հիսուն: Ահա այսպես էին հաշվում նրանք իրենց վաճառած ապրանքի գինը: Իսկ հաշվարկի այս մեթոդի մասին հիշեցի մեր թերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացրած հայցի բովանդակությանը ծանոթանալուց հետո ու սկսեցի մտածել` չլինի՞ «Կարշոլկի» պարտկոմ լինելուց առաջ Քոչարյանը գործունեություն է ծավալել «Կարշոլկի» կամիսիոննի խանութում: Էականը, սակայն, սա չէ, այլ այն, որ սույն դատական հայցով Քոչարյանների ընտանիքը 16 միլիոն դրամ է պահանջում «Հայկական ժամանակ» թերթից: Առիթը այն լուրն է, որ տպագրվել է մեր թերթի փետրվարի 6-ի համարում, այն մասին, որ կրտսեր Քոչարյանը բերման է ենթարկվել Դուբայի ոստիկանատներից մեկը: Այս նյութի մեջ հարկ չեմ համարում անդրադառնալ անգամ այս լուրի հիմնավորվածությանը, այն պարզ պատճառով, որ եթե «ՀԺ»-ն դա հավաստի չհամարեր, ուղղակի չէր տպագրի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՅԱ ՍՎԻՁԵԾԵԼՅ, Ա ՇՏՈ ՍԼՈՒՉԻԼԸՍՅ

Ապրիլ 17, 2009

Երբ իմացա, որ Սամվել Գալստյան անուն-ազգանունով մարդը դատարանում հանդես է գալիս որպես «Մարտի 1-ի» գործով վկա, քիչ մնաց` բազկաթոռից ընկնեի: Ափսոս` Հայաստանում վկաների պոպուլյարության վարկանիշ չի կազմվում, թե չէ կպարզվեր, որ տվյալ անձնավորությունը հանրապետության ամենաշատ վկայած վկաների տասնյակում է, եթե ոչ` առաջինը այդ ցուցակում: Ոստիկանությունը այսպիսի կադրեր ունի, եւ սրանք կատարում են կարեւոր գործառույթներ: Եթե որեւէ մեկի անհրաժեշտ է ձերբակալել, գլխին գործ սարքել եւ այլն, ահա այս դեպքում էլ ոստիկանները գործի են դնում տվյալ անձնավորության տիպի մարդկանց, ովքեր վկայություն են տալիս ում դեմ հարկավոր է, ասում են` ինչ հարկավոր է: Սա իրական մարմնավորումն է հայտնի հերոսի, որը հայտնի է հետեւյալ նախադասությամբ. «Յա սվիձեծելյ, ա շտո՞ սլուչիլըսյ»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆԳԱԶ ԳԱԶԱՄՈՒՂ

Սերժ Սարգսյանը հերթական դիվանագիտական հաղթանակը տարավ. նա կարողացավ պաշտոնական այց կպցնել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: Եւ ահա, այդ այցի արդյունքներով, հերթական աշխարհացունց հայտարարություններն են հնչում` աշխարհացունց նախագծերի վերաբերյալ: Իրան-Հայաստան երկաթուղի, հայ-պարսկական հիդրոէլեկտրակայան` Արաքս գետի վրա: Այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը անհեթեթություն է, ակնհայտ է ոչ միայն ֆինանսական պատճառներով: Բայց այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնանք առանձին: Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու գաղափարը շատ ավելի հետաքրքիր է ու հեռանկարային: Բայց հայ-իրանական հերթական նախագծերի փայլի նշանակությունը հասկանալու համար եկեք մի պահ վերհիշենք, թե ինչ ճակատագրի է արժանացել այսօրինակ նախորդ նախագիծը` Իրան-Հայաստան գազամուղը:  Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ապրիլ 15, 2009

ruben-mangasaryan_arm_tur

(c) Ruben Mangasaryan/BBC

Սերժ Սարգսյանը իր վերջին ասուլիսում հայ ժողովրդին ավետեց, որ եթե անգամ պարզվի, որ այս ընթացքում Թուրքիան Հայաստանին կռուտիտ է արել, ինչպես ամենավերջին վինտիկի, հոգ չէ, որովհետեւ այս իրավիճակից մենք ուժեղացած դուրս կգանք: Սրան ձայնակցեցին կոալիցիոն ուժերը, թե բա հա` ամբողջ աշխարհը կիմանա, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Փաստորեն, մինչեւ այսօր աշխարհը այդ մասին չգիտեր, փաստորեն, աշխարհը գլխի էլ չէր ընկել, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը առաջին հերթին վնասում է Հայաստանին` նրան դարձնելով երկու դարպասով հայաթ: Փաստորեն, աշխարհին թվում էր, թե այդ Հայաստանն է Թուրքիային շրջափակման ենթարկել, ու այս «նորությունը» դառնալու է միջազգային լրահոսի թիվ մեկը լուրը, թե բա` իմացիր, ալամ մարդկություն, որ Հայաստանը պատրաստ էր առանց նախապայմանի ապաշրջափակել Թուրքիային, բայց այդ անշնորհակալ Թուրքիան չօգտվեց այդ ոսկե հնարավորությունից, եւ Հայաստանը տարավ հերթական դիվանագիտական հաղթանակը, հերթական անգամ ուժեղացավ, որովհետեւ ահա շնչահեղձ է անում Թուրքիային` վերջինիս տհաս քաղաքականության արդյունքում: Աբսուրդ, կատարյալ աբսուրդ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ՀԱՅԱՑՔ

Այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հայաստանի նկատմամբ, զարմանալիորեն զուգահեռվում է այն քաղաքականության հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն են վարում ներքաղաքական խնդիրների լուծման համատեքստում: Իսկ նմանությունները ոչ միայն արտաքին են, այլեւ խորքային: Երկու դեպքում էլ քաղաքականության սուբյեկտը միջազգային հանրությունն է. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում շահագրգռություն է ցուցադրում` ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում իր համար անբարենպաստ զարգացումները կանխելու համար: Նույն նպատակն են հետապնդում նաեւ Հայաստանի իշխանությունները` մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության, քաղբանտարկյալների, ինչպես նաեւ` մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ՞, ԹԵ՞ ԹԱԿԱՐԴԸ ԿՓԱԿՎԻ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը իրականում ուղիղ կապ ունի ոչ միայն տարածաշրջանային, աշխարհքաղաքական, այլեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ ներքաղաքական իրավիճակի հետ եւ այսօր կենսական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի իշխանության համար: Որքան ջանք ու եռանդ թափեն իշխանական քարոզիչները, ուղղակի չեն կարող Սերժ Սարգսյանի մեկամյա պաշտոնավարման որեւէ կոնկրետ արդյունք ներկայացնել: Այս մեկ տարվա ընթացքում միայն ետընթաց, միայն թուլացում, միայն դեպրեսիա է ապրել Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ, եւ սա տեղի է ունեցել հանրային կյանքի բոլոր, առանց բացառության բոլոր բնագավառներում: Ով որեւէ ոլորտում որեւէ առաջընթաց տեսնում է, դա իր խնդիրն է, թող տեսնի: Իրականությունը, սակայն, գաղջ է ու անհամ: Պրոբլեմը, սակայն, ոչ միայն այն է, որ ոչ մի դրական բան տեղի չի ունեցել, այլեւ այն, որ դրական զարգացման որեւէ նախադրյալ չի էլ ստեղծվել, եւ իշխանությունն ինքը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ առաջընթաց արձանագրելու որեւէ ռեսուրսից զուրկ է: Եւ ահա, այս պայմաններում, հայ-թուրքական սահմանի բացումը կլինի այն միակ կոնկրետ իրադարձությունը, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը հնարավորություն կտա տող լրացնել դրական քայլերի դատարկ ցուցակում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՈՅԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հովոյից

Բարև Նիկոլ ջան, ջերմ ջերմ բարևներ Էդոյից ու Կարենից: Հիմա անցնեմ բուն հարցիս. քեզ ինչպե՞ս է թվում, ի՞նչ տեղի կունենա ընտրությունների ժամանակ: ավելի հստակեցնեմ հարցս. եթե մենք կարողանանք հավաքել նույնիսկ 99 % “արձանագրություններով” ձայն, չե՞ս կարծում որ ազարյանը վերջում կանի իր նկարչությունը, հետո մենք պետք է դիմենք դատարան վերջում կպարզվի, որ կան խախտումներ բայց էական չեն:

Նիկոլի պատասխանը - Հովո ջան, արի մենք 99 % տոկոս ձայն հավաքենք, լավ` դրա կեսի չափ, մնացածը դրանից հետո կերեւա: Թե չէ հակառակը ստացվում է, որ Ազարյանը վերջում նկարելու է` էլ ինչու ենք ձայն հավաքում: Իմ մոտեցումը սա է. մենք հավաքենք ձայների հաղթական տոկոս, մնացածը կերեւա դրանից հետո: Լա՞վ: Հովո ջան, հույս ունեմ լավ եք: Տղերքին կբարեւես:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTUR-Ի ՀԱՐՑԻՆ

Ապրիլ 10, 2009

Հարց Artur-ից

Barev dzes paron Pashinyan
indz hamar karavarutjunn ev kochjal @ndimutjunn el nujn ek najats te vorit e hajoxvum xexj zhoxovrdin xapel uxaki ete grum em uzum em ankexts linem harcs ajspisin e. es haskanun em vor zhoxovrdi arjev inchkan barcr goras u hajojes karavarutjan@ da dure galis havagvacnerin bajc chevor kan mardik voronk lsum en naev dzer elujtnern u arajanum en harcer. kuzei meknabaneik dzer ajs artahajtac naxadasutjunn@ bacatreik es tesak mtacox azgasern um umica prkum. aha dzer elujtn baracioren vonc duk gorum eik andzamp mitingi zhamanak (( zhoxovurd hanrapetutjan glxavor dataxazn AZGUTJAMB ABARANCIA ) inch eik uzum asel ais artahajtutjunov?
karelie harcnel dez dzer papern AZGUTJAMB VORTEXIC EN?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՄԱՐՏԻ 1-Ի «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

Այն, ինչ նախորդ շաբաթ Արտաշատում արել են Մխչյանի Մկան բանդաները, ամենեւին էլ արտառոց չէ։ Իրականում` տղերքը մի երկու բաժակ խմել եւ վերհիշել են Մարտի 1-ը, այն, թե ինչպես էին ոստիկանական աչալուրջ հայացքների ներքո խանութներ թալանում, պրոսպեկտի ապահով անկյուններում ավտոներ վառում եւ կրակում մարդկանց վրա։ Դրանից առաջ էլ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքի մասնակիցներին էին սառցահետակ անում եւ ոստիկանների աչքի առաջ դաժան ծեծի ենթարկում Պահպանության պետական ծառայության փոխգնդապետին։ Եւ ոստիկանության գործող պետն էլ, որ այն ժամանակ Արտաշատի մարզպետ էր, եւ որի աչքի առաջ էլ տեղի էր ունենում այս ամենը, պաշտոնապես հայտարարեց, թե չի տեսել, որ այստեղ որեւէ մեկը հանրահավաք է խանգարում։ Երեւի մի հազար դրամ պիտի ջեբը դնեինք, որ ամեն ինչ տեսներ։ Հազար դրամ` հին կուրսով, վատ բան չմտածեք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,