Արխիվ Ապրիլ, 2009

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՑՑՈՒՆ

Ապրիլ 30, 2009

Իսկապես` զարմանալ կարելի է այն ընդհանրությունների վրա, որ ընթացիկ շրջափուլում ցուցաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները։ Առաջինները` ետմարտիմեկյան իրադարձությունների մեկնաբանության, իսկ երկրորդները` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Բայց տվյալ դեպքում, ընդհանրություն ասածը ընդամենը մեղմասացություն է, որովհետեւ խոսքը արտահայտությունների, գնահատականների` երբեմն բառացի համընկնման մասին է։ Այսպես` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո բառացիորեն հայտարարեց, թե 1915 թվականի դեպքերը չպետք է քաղաքականացնել, եւ պատմական փաստերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։ Նկատեցի՞ք զուգահեռը ավազակապետության` ետմարտիմեկյան մեկնաբանությունների հետ։ Սրանք էլ են, չէ՞, ասում, թե քաղբանտարկյալների հարցը, սպանությունների հարցը չպետք է քաղաքականացնել, այդ հարցերը պետք է քննեն իրավաբանները, քաղբանտարկյալների` լինել-չլինելու հարցը պետք է որոշի դատարանը, այսինքն` իրավաբանները։ Եկեք, ասում են` դե` թուրքերը, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծենք, որ կուսումնասիրի փաստերը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ապրիլ 29, 2009

«Մեր հին ընկերը»Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հազիվ են իրենց զսպում` կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅ Դաշնակցության որոշումը չողջունելու համար։ Մի անգամ արդեն նման էմոցիոնալ պոռթկումը գործը փչացրել է։ Դա տեղի ունեցավ ընդամենը վերջերս, երբ ՀՀԿ ներկայացուցիչները Աժ ամբիոնից, մեկը մյուսի հետեւից սկսեցին ողջունել Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի հետ դաշինք չկազմելու մասին «Ժառանգության» որոշումը։ Սա ավելի բորբոքեց «Ժառանգության»` տարակուսանքի առաջ կանգնած շարքերին, եւ ՀՀԿ-ի մտածումները չիրականացան։ Եւ հիմա, ըստ ամենայնի, ամենայն վերից եկած հրահանգի համաձայն, հանրապետականները զսպվածություն են ցուցաբերում։ Իսկ տեղի ունեցածը միանգամայն մտնում է նախընտրական տրամաբանության մեջ։ ՀՅ Դաշնակցությունը ընդդիմադիր դարձավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Բնականաբար` նույնը տեղի պիտի ունենար նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների շեմին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԵՎ ՅՈՒՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Ապրիլ 28, 2009

ՀԺ«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարության առաջին նիստը տեղի ունեցավ։ «ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված տեղեկատվությունից ընթերցողը տեղյակ է, թե ինչ է եղել այդ դատավարության ընթացքում։ Դատարանը որոշել է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով, որովհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը իրավաբանական անձ չէ եւ, ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող։ Եւ ուրեմն` դատարանը պատասխանող է ճանաչել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին, որը եւ է իրավաբանական անձ։ Հանրային հետաքրքրության իմաստով պատասխանողի փոփոխությունը, ըստ էության, աննշան մի իրադարձություն է, իրականում, սակայն, Քոչարյանների ներկայացրած հայցը, դատավարական փուլ չմտած, այսպիսով հիմնատակ փլուզվեց։ Ու որպեսզի ընթերցողը չմտածի, թե սա պատասխանող կողմի էմոցիոնալ պոռթկում է, ասվածը կփորձեմ ապացուցել այնպես, ինչպես ապացուցում են թեորեմը, այսինքն` այնպես, որ ասվածը դառնա անառարկելի` մաթեմատիկական լուծված հավասարման նման։ Ինչպես հայտնի է, Քոչարյանների «խեղճուկրակ» ընտանիքը մեզնից 16 միլիոն 120 հազար դրամ է պահանջում` իրեն «հասցված բարոյական վնասը», թերեւս, Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՎԵՏԻ ՀԱՐՑԻՆ

Ապրիլ 25, 2009

Հարց Ավետից

ՆիկոլՍիրելի Նիկոլ ջան: Շատ-շատ կարոտում ենք քո ներկայությունը ու, հավատա, շատ ա բացակայությունդ զգացվում, չնայած էս արածդ գործն էլ դժվար ա գերագնահատել: Ամեն անգամ քեզ կարդալուց իմ մոտ զգացողություն ա լինում, որ դու ակտիվ մասնակցում ես բոլոր շտաբային քննարկումներին, պրոցեսներին, որովհետեւ հաճախ ընդհատակում ավելի ճիշտ ես գնահատում իրավիճակը քան մենք` ազատության մեջ: Տառացիորեն կիսելով քո բոլոր մտքերը եւ պայքարին նվիրվածությունը, ամեն դեպքում, վերջին ժամանակներում ինձ մոտ որոշակի մտահոգություններ են առաջացել եւ կցանկանայի կիսվել հետդ: Մեր պայքարը իր էությամբ լինելով քաղաքացիական, կհամաձայնվես, որ ձեւով այս պահին միայն քաղաքական է: Հասարակությունը ունի դժգոհություններ, ՀԱԿ-ը դրան տալիս է քաղաքական տեսք եւ իրականացնում է քաղաքականություն: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Minasov-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց- Barev sireli Nikol. Yes misht hiyacmunq em aprum, yerb kardum em qo patasxanner@ mer nuynqan sireli hayrenakicneri harcerin. Nikol qo patasxanneri fenomenn ayn e , vor du payqari yev haxtanaki mec zangavc es nershnchum mardkanc, yev ka yevs mi fenomen’ ayn huys@ , vor du nershnchum es hanrutyan@ chapazanc iratsakan e… Tox tarorinak chhnchi ,bayc yes qez aysor harc chem talu, ayl qo nkatmamb (dem) kirarelu em qo isk fenomenal metod@. asel kuzem , sireli Nikol, tuyl tur indz ,nvastis payqari yev haxtanaki mec zangvac hramcnel qez. Yes gitem , inchpes yuraqanchyur payqarox voq , du el unes dra kariq@….chkaskaces Nikol Haxtelu enq, baris bolor imastnerov!!!……aprel u gordzel ayn bani hamar, inchi hamar arje mernel. yev mernel miayn ayn bani hamar, inchi hamar arjer aprel..Garegin Njdeh(tox hnacac chhnchi)

Պատասխան – Սիրելի բարեկամ. Հավատացեք, ձեր աջակցությունը ինձ համար կարեւոր է, չափազանց կարեւոր: Եւ առանց այսօրինակ նամակների, առանց ձեր ջերմությունը զգալու ինձ համար հեշտ չէր լինի ավելի քան մեկ տարի գտնվել ընդհատակում: Իսկ ձեր շնորհիվ այս ամենը ինձ համար ոչ մի բարդություն չի ներկայացնում, ոչ մի բարդություն չի ներկայացնի բանտում հայտնվելը, ոչ մի բարդություն չի ներկայացնի մինչեւ վերջ պայքարելն ու հաղթանակի հասնելը: Շնորհակալ եմ` լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SHIELD-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Shield-ից

rembrandt-the-return-of-the-prodigal-sonVoxjuynners hargeli Nikol. Verlucelov verjin iradarcutunner inc mot tpavorutun e stexcvum vor iravichaki ter HH-um voch te @ndimutunn e kam SS-n ayl bolorovin urish mardik. Mez misht tvacel e vor Hayastan@ Rusastani azdecutyan tak e ev ayn inch partadrvum e ayntexic orenq e, bayc verjin iradarcutyunner ayl ban en hushum. Orinak mi shat karevor harc qaxbantarkyalneri xndir@. EM-karuycner@ Fransiayi (vori naxagah@ arajinneric er shnorhavorel SS) glxavorutyamb ameninch anum en nranc banterum aveli erkar pahelu hamar ogtagorcelov nerqin hakasutunner@ inchpes naev Rusastani canr tntesakan vichak@. Aveli konkret .

1. Nranq partadrum en @ndunel Sahmanadrakan datarani vchir@

2. Cucaberum en qaxaqakan iravakan ajakcutyun brnapetakan rezhimin chunenalov uxxaki finansakan kaxvacutun Hayastanic.

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՄԱՐՏԻ 1

genocideԱպրիլի 24-ը, թերեւս, հայաստանցու գիտակցության մեջ ամենախոր հետք թողած ամսաթիվն է: Անկախ նրանից` «ազգայնական» հայացքի կրող ենք մենք, թե «կոսմոպոլիտ», Ապրիլի 24-ը առանցքային նշանակություն ունի մեզնից յուրաքանչյուրի գիտակցության համար: Եթե մենք ազգայնական ենք, ազգայնական ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով, եթե կոսմոպոլիտ ենք, այդպիսին ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով: Բայց այդ ընկալումների տարբերությունն էլ ուրիշ ոլորտի է վերաբերում: Այս երեւույթը շատ ավելի լավ երեւում է կենցաղային մակարդակում. մեզնից ոմանք նախընտրում են իրենց երեխաներին ամենայն մանրամասնությամբ նկարագրել Ապրիլի 24-ի ոճիրը, ցեղասպանության տառապանքները, իսկ ոմանք նախընտրում են ընդհանուր գծերով ներկայացնել տեղի ունեցածը` վախենալով երեխաների հոգեվիճակի եւ հոգեկերտվածքի համար, թողնելով որ նրանք ժամանակի հետ ինքնուրույն ընկալեն տեղի ունեցածը, նրա մասշտաբը եւ նշանակությունը: Թվում է, թե Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ

Ընտրությունների արդյունքները կեղծելու, սրբագրելու թույլատրելիության գաղափարաբանության ջատագովները մշտապես մի փաստարկ են բերում: Եթե, ասում են, գերմանական իշխանությունները կեղծեին 1933 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հիտլերը իշխանության չէր գա, եւ աշխարհը կփրկվեր երկրորդ համաշխարհային պատերազմի աղետից: Ահա, ուրեմն` եզրակացություն. ինչ-ինչ դեպքերում ընտրությունների արդյունքները կեղծելը թույլատրելի է: Ընդհանրապես, «եթե»-ներով խոսակցությունը ինքնին անհեթեթ է, բայց տվյալ դեպքում` արժե մտնել այդ խոսակցության մեջ, որովհետեւ վերը բերված փաստարկը, չնայած առաջին հայացքից համոզիչ է թվում, իրականում ամենաանհեթեթն է նմանօրինակ փաստարկների մեջ: Նախ` առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերը ընդամենը եֆրեյտոր էր, նա Գերմանիայում իշխանություն չուներ, իշխանություն չուներ նաեւ նրա ապագա գաղափարաբանությունը, բայց պատերազմը տեղի ունեցավ, եւ այն պակաս աղետալի չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջինից տարբերվում է միայն պատերազմական տեխնոլոգիաների եւ սպառազինության զարգացմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Հոլոքոստ տեղի ունեցավ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` Մեծ եղեռն: Այնպես որ, խնդրի վերը բերված մեկնաբանությունը ակնհայտորեն անհեթեթ է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՆԱՄԱԿԻՆ

Ապրիլ 23, 2009

Նամակ Հակոբից
Բարև Ձեզ Հարգարժան Նիկոլ Փաշինյան. Վերջին 10 օրվա ընթացքում գրում եմ երկրորդ նամակս, քաղաքապետի ընտրության վերաբերյալ: Նախապես ասեմ որ ես և դուք կարճ ժամանակով զրուցել ենք միասին Էրեբունի հիվանդանոցում ձեր աղջնակի ծննդյան օրը: Եվ այսպես … Իմ մտորումները` Նիկոլ ջան մեր հասարակության մեծ մասը գտնվում է հիվանդ վիճակում:Մեծամասնությունը չի կողմնորոշվում իր ապագայի համար, որովհետև այս երկար տարիների հոգու ճգնաժամը բերել է հուսահատության միջին և մի քիչ բարձր օղակին: Որպես ծանոթ մարդ ինչպես անցյալ անգամ . Ձեզ խնդրում եմ հաճախակի գրեք թերթերում որովհետև չկա հեռուստաեթեր: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Tigran

Հարգելի Նիկոլ, Նախորդ նամակ-պատմվածքի մեջ նշել էի, որ ՌՔ-ի մասին ազերի քաղաքագետ Էլդար Նամազովն ևս մի հետաքրքիր պատմություն պատմեց: Այս մեկը բավականին կարճ է: Երբ որ ՌՔ-ն “Կառշոլկի փաբրիկի” պարտկոմ էր աշխատում, նա գտնվում էր Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի երկրորդ քարտուղարի ենթակայության ներքո: Երկրորդ քարտուղար միշտ նշանակվում էր ազերի: Պարզվում է այդ մարդը /անունը չգիտեմ/ 2001 թվականի դրությամբ դեռ ողջ էր և հասցրել էր գիրք գրել ՌՔ-ի մասին, այն անվանելով “Мой друг Робик” : Գրքի մեջ նա մանրամասն նկարագրել է ՌՔ-ի քծնանքի ունակության ողջ սպեկտրը, բայց հատկապես ընդգծել էր գորբաչովյան խմիչքի արգելման քաղաքականության ժամանակ օղի հայթայթելու, ինչպես նաև իրեն` ազերիին, աղջիկներ մատակարարելու նրա ունակությունները / այստեղ հետաքրքիր է նաև, թե միայն ազերիի համար էին այդ աղջիկները, թե` ոչ/: Ցավոք այդ գրքի օրինակը Նամազովն իր հետ չուներ, չկարողացա այն գտնել նաև ինտերնետում, բայց չեմ կարծում, որ այդ գրքի հայտնաբերելը շատ բարդ խնդիր է: Համոզված եմ, որ դեռ շատ անակնկալներ այն կմատուցի հայ ընթերցողին:

Նիկոլի պատասխանը – Սիրելի Տիգրան, կարծում եմ առանց Նամազովի էլ մենք տվյալ անձնավորության մասին ունենք ամբողջական եւ հիմնավորված կարծիք: Չեմ կարծում, թե այդօրինակ պատմությունները որեւէ բան կավելացնեն Քոչարյանի մասին մեր ունեցած պատկերացումներին: Լավ եղիր, եւ գործերին հաջողություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻ ՀԱՐՑԻՆ

Համլետ

Հարգելի Նիկոլ, ինչու՞ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում չկա Արամ Զավենի Սարգսյանը:
Կներես, բայց ինձ հասանելի աղբյուրներից (Հայաստանում չեմ) ճշտել չհաջողվեց:

Նիկոլի պատասխանը – Սիրելի Համլետ. Արամ Զ. Սարգսյանը պարզապես Երեւանում մշտական բնակության հաշվառում չունի: Նա բնակվում է Արարատի մարզի Արարատ գյուղում: Իսկ օրենքով Երեւանի ավագանու անդամի թեկնածու կարող են լինել միայն Երեւանի բնակիչները: Արամ Սարգսյանը, իհարկե, Երեւանի բնակիչ է, բայց միայն դե ֆակտո: Դե յուրե` ցավոք սրտի, ոչ: Շնորհակալություն:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Harutyun-Ի ՀԱՐՑԻՆ

Harutyun

barev Nikol jan arten mi qani harci patasxanel es. es uzumem imanal HAK -i arajnord@ inchqana lrelu mijev bolor joxovurt@ korcanvi ? arten mardik husahatvelen ev chen karum payqaren ? char lurera taracvum vor sa cragirer vor@ nman zev petka verjanar da irakanutyuna te voch naxapes shnorhakalutyun NIKOL JAN

Նիկոլի պատասխանը –Սիրելի Հարություն. ՀԱԿ առաջնորդը ապացուցել է, որ ճշգրտորեն է որոշում իր խոսելու ժամանակը: Համոզված եմ, որ այդ սովորությունը եւ ճշգրտությունը նա կպահպանի:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Samvel Farizyan -Ի ՀԱՐՑԻՆ

Ապրիլ 23, 2009

Samvel Farizyan

bari ereko nikol dgan menk bolor lav hajer@ dez het enk, menk sutov hagtelu enk

Նիկոլի պատասխանը – Շնորհակալ եմ, Սիրելի Սամվել: Հավատացեք, ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Լավագույն մաղթանքներս:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MINA-Ի ՀԱՐՑԻՆ

MINA

ES HARC CHUNEM. UGHAK UZUM EI VOGHCHUNEL, U TEEV SHAT CHEM SHPVEL QO HET BAYC SHAT SIRUM U KAROTUM EM QEZ .

Նիկոլի պատասխանը – Թանկագին Մինա. Շնորհակալ եմ, եւ լավագույն մաղթանքներս: Բարեւներս փոխանցեք ձեր ընտանիքի անդամներին, ձեր ընկերներին ու բարեկամներին:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՑԻՆ

Հակոբ

Բարեվ Նիկոլ ջան այս կայքի մասին նոր իմացա ու որոշեցի ինձ հուզող հարցերից մեկը տամ:
Իմ կարծիքով աշխարհում միակ մասնագիտություն, որը ճիշտն է փորձում բացահայտել ու ասել հասարակ մարդկանց դա լրագրողն է, եթե իհարկե նա ծախված չէ:
Հարցս այսպիսինն է. Չեմ հասկանում ինչու մինչև 2008 նախագահական ընտրությունները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, հիմա քաղբանտարկյալ: Այդպիսի պաշտոնի լինելով չեր տեսնում ես քամբախ երկրում ինչ ա կատարվում, որ 2008 փետրվարին հիշեց արդարության և անաչառության մասին: ԿԱՍԿԱԾԵԼԻ Է: Էդ ինչու ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը (մականունները չեմ գրում չնայած դուք սիրում եք մականուններով գրել) չեին տեսնում որ մի մեծ բոլուկ պորտաբույծներ են հավաքվել ԱԺ-ում որոնք ոչ թե ալգորիթմը լոգարիթմից չեն տարբերում այլ այդ բառերը չեն էլ լսել: Ու ազգիս ապագան են որոշում: ԿԱՍԿԱԾԵԼԻ Է: Եվ վերջում Ընդիմության այս գործելաոճը ոչ մի բանի չի բերի ու ժողովուրդը 2-րդ անգամ կհիասթափվի ՀՀՇ-ից (Այս անգամ հայ ազգային կոնգրես ՀԱԿ): Պետք են կտրուկ քայլեր: Ու երաշխիքներ որ ՀՀՇ-ն այս անգամ գոնե ժողովրդի համար է պայքարում, ոչ թե սրանց նման էլի իրանց հորի էէէէէէ կներես փորի: Հեղ. ժամանակ մի 30 հոգի իմ կողմից հաստատ երաշխավորում եմ: Շնորհակալություն

Նիկոլի պատասխանը – Սիրելի Հակոբ. Գագիկ Ջհանգիրյանի քաղբանտարկյալ լինելը հիմնավորվում է շատ պարզ իրողությամբ: Նրանք դատել են մի հանցանքի համար, որ ինքը չի գործել, եւ սա ակնհայտ է բոլորին: Ընդ որում, Ջհանգիրյանը նման վերաբերմունքի է արժանացել քանի որ ելույթ է ունեցել Ազատության հրապարակում` Համաժողովրդական շարժման հանրահավաքում: Քաղբանտարկյալ կոչվում են հենց այսպիսի մարդիկ, ովքեր դատապարտվում են շինծու մեղադրանքով, եւ դատվում են ինչ-ինչ քաղաքական դրդապատառներով: Ոմանք ասում են` Ջհանգիրյանը այդքան տարի գլխավոր դատախազի տեղակալ է եղել, մի բան արած կլինի: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ