Արխիվ Հունվար, 2009

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ АРМЕН Т-ԻՆ

Նամակ Армен Т-ից

Никол джан, наюм ем чкнах ереханерит ев анчап цавум ем, энтаникиц кахцр бан чка, да мард згумэ еркаар жаманак эру линелис. Ес вста ем вор ахтанак@ шат мот э, байц цанканум ем, вор ахтанакиц это нориц чбрнес гахти чанапарэ им пес.
Уж у амберутюн кез ехбайр!

P.S. Ете анкарц огнутян карик куненас гри им асцеов, им ужери чапов когнем

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, շնորհակալ եմ: Հավատացեք, ամեն ինչ լավ է լինելու:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SMBAT-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հարց Smbat-ից

Barev Nikol jan vonc es? qez shat em karotel, qo zayn@ qo vogevorutyan@ jistn asac nenc kuzei vor amen Astco or artnanai u lsei qo Azatutyan zayn@ Azatutyan haraparakic vonc vor petrvari ayn hrasagex 9 or@ vor menq anckacrecinq Azatutyan hraparakum mi xocqov erkar barak cxosem uzum em qez 3 harc tal ev xndrum em incqan karox es aydqan ankexc exir ev uremn

1) Vonc enq menq hexapoxutyun anelu ev vonc es du tesnum ayd amen2 qo acqerov?
2) Ardyoq Naxagh Ter Petrosyan@ ayn cayrahex iravijakum het ci kangni?
3) Erb es veradarnalu Azatutyan Hraparak?

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ YERVAND-Ի ՀԱՐՑԻՆ

Հունվար 29, 2009

Հարց yervand-ից

ՀԻ-ՄԱ՛, ՀԻ-ՄԱ՛Nikol jan vonc es patkeracnum nerkayums stexcvox ashxarhaqaxakakan nor iravichakum haystan@ @ndhanrapes apaga uni vorpes ankax azat demokratakan petutyun? yev ete ayo apa voronk en erashxiknern u mexanismner@ aydpisi apagayi hamar?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Երվանդ. Ձեր հարցի մեջ արդեն իսկ կա նաեւ պատասխանը. անկախ լինելու համար Հայաստանը պետք է լինի ազատ եւ ժողովրդավարական պետություն: Իսկ դրա երաշխիքը հենց ազատ, ինքնիշխան քաղաքացին է, որը պետք է երկրում հաստատի իր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, եւ այն պահպանի սրբության նման: Մեր նման երկրների համար ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը անվտանգության երաշխիք են նաեւ, որովհետեւ թեկուզ փոքր, բայց ազատ եւ ժողովրդավարական պետության անվտանգությունը շատ ավելի հեշտ է ապահովել նախ հանրության ներքին համախմբվածության, ապա եւ նրա իմիջի շնորհիվ, որի դերը մենք թերագնահատում ենք, ցավոք: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷԴՈՅԻՆ, ՀՈՎՈՅԻՆ, ԿԱՐԵՆԻՆ

Նամակ Էդոյից, Հովոյից, Կարենից

Nikol jan, cavt tanem, bolors qez shat enq karotel u qo masin misht mtacum enq.
Joxovurd@ qo u qaxbantarkyalneri het a. Imaci vor yeritasardutyan@ du andzamb shat es vogeshnchel. Dimaci, pind kac, chkotrves, payqar payqar minchev verch!
Menq qo het enq. Edo, Hovo, Karen

Նիկոլի պատասխանը - Տղերք ջան ուրախ եմ, որ այս գրությունը ստորագրված է երեքիդ կողմից: Կեցցեք: Ես պինդ եմ, չեմ կասկածում, որ դուք նույնպես: Ձեր մասին շատ հաճախ հիշում եմ ու մտածում, եւ դրանք շատ հաճելի մտքեր են: Լավ կացեք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ РАДИК-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Радик-ից

Никол барев, тагавор джан вонцес?. Индз твума вор эс пор……….н@ кверчана. Иск дзез вонце твум?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռադիկ. մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SUREN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Suren-ից

Բյուրավոր ցուցարարներHargeli… che, sireli Nikol. Nax uzum em shnorhakalutyun haytnel qez qo katarac ahreli ashxatanqi hamar, vor mer erkire verjapes darna iskapes azat ev joxovrdavarakan erkir. Xosqe miayn ishxanapoxutyan masin che (vore, hamozvac em, anpayman linelu e). Xosqe nra masin e, vor qez nman azat mtacox mardik misht el petq en linelu mer erkrin. Ev mi harc kuzei tal. Shat angam lsum em mardkanc anhangstutyune, te ayspes karox e anverj sharunakvel. Enddimutyune kpayqari, joxovurde kpayqari, bayc varchaxumbe mievnuyne mnalu e ir texum. Es nman pndumnerin patasxanum em, vor ayspisi xore qaxaqakan chgnajame erkar chi karox tevel. I verjo varchaxumbe qayqayvelu e. Bayc kuzei imanal naev qo karciqe. Inch havanakan mexanizmnerov e irakananalu ishxanapoxutyune? Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուրեն. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-ԻՆ

Նամակ-վերլուծություն Armen-ից

Sireli Nikol, Es HAK-i andam em ev shat aktiv masnakcum em bolor mijocarumnerin. Uzum em qo het kisvel mi @st is anchap karevor nkatarumov. Erkar zhamank es chei haskanum (voch miain es) te inchpes karox e mi ishkhanutyun aisqan himar linel ev anel qailer te tntesakan ev te qaxaqakan dashtum, voronq arajin hertin henc irenc e vnasum. Sakain aisor kartses mitqs paitsaracav ev kartsum em es haskaca sranc xagh@. Ete amen inch iskapes ainpes e, inchpes es em kartsum, apa es sranc el erbeq himar chem hamari. Kartsum em vor sranq shat u shat xelaci ev xoramank en. Ancnem bun temain. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KOSTYA-ԻՆ

Նամակ Kostya-ից

BAREV NIKOL JAN MENQ ARDEN HAXTEL ENQ U UZUM ENQ VOR AJD HAXTANAKUM DAVACHAN CHLINI U DU SHUT VERADARNAS MEZ MOT

Նիկոլի պատասխանը - Սիրելի Կոստյա, ով դավաճանի, ինքն իրեն ու իր երեխաներին է դավաճանելու: Ուրիշ ոչ ոքի: Լավ կաց, ամեն ինչ լավ է:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆ

Հունվար 29, 2009

Տասը զոհերի քառասունքի օրը, Մյասնիկյանի արձանի մոտ«Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի հետ կապված նամակագրությունը, ըստ էության ոչ մի նոր կամ մինչ օրս անհայտ տեղեկատվություն ի հայտ չբերեց։ Ու չնայած նիստի ընթացքում «հայտնի դարձած» հանգամանքները բազմիցս քննարկվել են մամուլում, հանձնաժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցը դարձավ այն պարզ իրողության, որ ի դեմս «Մարտի 1-ի գործով» նախաքննության եւ «Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի` գործ ունենք պարտակող մարմինների հետ։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հերթական անգամ փոխեց իր կարծիքը եւ ընդունեց այն, ինչ հայտնի էր ի սկզբանե. Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արման Ֆարմանյանը մարտի 1-ին ոչ թե պատահաբար են զոհվել, այլ նրանց վրա կրակել են` հստակ գիտակցելով, որ դա կարող է մահվան պատճառ դառնալ, եւ այս իրավիճակը բացարձակապես կապ չունի այդ հատուկ միջոցի ժամկետանց լինել-չլինելու հետ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐԳԵՅԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Սերգեյից

ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔՍիրելի Նիկոլ. Շնորհավոր ամանորդ և սուրբ ծնունդը: Շատ շնորհակալ եմ ազնիվ և անկեղծ պատասխանի համար: Հարգելի Նիկոլ ես չեմ հիասթափվել ոչ մեկից: Ես հիասթափվել եմ նրանից, որ փետրվարի 19-ին բռնացան ժողովրդի կամքին, ես հիասթափվել եմ նրանից, որ մարտի մեկ եղավ, ես հիասթափվել եմ նրանից, որ 10 հերոսներ զոհվեցին, ես հիասթափվել եմ նրանից,որ մենք չկարողացանք այս ամենի դեմը առնել,ես հիասթափվել եմ մեր առաջնորդի մարտավարությունից … ես հիասթափվել եմ որ այս ամենից հետո մենք չհասանք մեր հախթանակին:
Ես հիասթափվել եմ նրանից որ ընդիմությունը անընդատ ասում էր բան չի մնացել, շուտով, ևս մի քանի օր, հեսա հաղթում ենք, իսկ վերջում… Սիրելի Նիկոլ, հիասթափվել բոլորովին չէ նշանակում հանձնվել: ինչ որ մեզանից սովորական ՀՀ քաղաքացիներիցս կախված էր, մենք արել ենք և շարունակելու ենք պայքարել միչև վերջ, մնում է, որ մեր դրած ջանքերը մեր առաջնորդները հասցնեն իր նպատակին:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՄԻՆ

Նամակ Aram-ից

Barev Sireli Nikol Jan! Es Dzes harc ei uxarkel, patasxan@ der chem stacel. Sakayn im harci patasxan@ es gtel em Dzer bazmativ hodvacnerum. Aynpes vor es bavararvac em Dzer patasxanic. Nikol jan nerir bayc es chem karum dimem kez Duqov, parzapes es kez hamarum em indz hamar mterim @nker. Ev ayspes, es chem patrastvum nor harcer tal, ayl uxxaki cankanum em zrucel im @nkeroch het.

Es naxord im grutyan (harci) mech grelei vor Azatutyan Hraparak@ nman e Kaxakaciakan Hamalsarani, vortex kaxakacin darnum e Kaxakaci. Ev es, inchpes vor haryur hazaravor mardik sharunakum em sovorel ayd Hamalsaranum. ( I dep im amena sireli dasaxos@ Du es). Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen M.-ից

Nikol jan, harcs hetevyaln e. serjantner@ shat en хosum @nddimutyan drsic ghekavarman masin, inchu??? Aхr irenc vichakic togh хosen — NORD_OST ic ev Beslani dproci et graveluc heto ibr parzvec, vor nkughum ev dasasenyaki hataki tak zenqer en NAХAPES kutakvel … Ardyoq nuyn kentroni primitiv planov cher Azatutyan hraparaki ardukeluc heto nstaranneri tak ev хoteri mejic haytnabervum ayd «»@ ????

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. գունավոր հեղափոխության, մեր` դրսից կառավարվելու մասին իշխանության առաջ քաշած վարկածի անհեթեթությունը հասկանալու համար, եկեք ուղղակի արձանագրենք, թե այդ նույն դուրսը ում համար ինչ է արել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՐՑԻՆ

Հարց ՄԽԻԹԱՐ-ից

ԲԱՐԵՎ ՆԻԿՈԼ ՋԱՆ: ՆԱԽ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ՝ ՔՈ ՆՈՐ ԿԱՅՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ՀԱՐՑՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԻ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՈ ՀՆՉԵՑՐԱԾ ԿԱՐԾԻՔԻՆ: ՉԵ՞Ս ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼԵՎՈՆ-ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՆՑ, ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՐՍԵՎՈՐԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԷՐ, ՈՎ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՑ ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԵՎ ՄԻ՞ԹԵ ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԻ ԿԱՄ ԻՆՉ-ՈՐ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՌՆԱՐ : ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! !

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մխիթար. Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Հարց Gagik Mkrtchyan-ից

Hargeli Nikol, (nax knereq phonetic grelu hamar; grum em AMN-its) 2007 tvakanits hamazhoghovrdakan sharzhman dzevavorumits iver bavakanin iradardzutyuner en teghi unetsel ev es ushadir hetevum em drants, nuynisk yekel Hayastan ev masnaktsel yerterin u hanrahavaqnerin. Indz anchap hetaqrqrum e mi harts kapvats Vano Siradeghyani koghmits voreve ardzaganq, hartsazruyts kam hotvats hraparakvel e? Verjin hartsazruyts@ “HZ” tpagrvatsn e. Indz shat e hetaqrqrum nra kartsiq@ Hayastanyanum verji mek tarum katarvatsi masin. Duq voreve teghekutyun uneq? Kanxav shnorhakal em.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գագիկ. շատ հաճելի է իմանալ, որ դուք ԱՄՆ-ից եկել եք Երեւան եւ մասնակցել 2008-ի փետրվարյան հանրահավաքներին: Ինչ վերաբերվում է Վանո Սիրադեղյանին, ցավոք ես էլ ձեզ նման չունեմ որեւէ տեղեկություն նրանից: Ինձ նույնպես շատ հետաքրքիր է նրա կարծիքը, եւ կարծում եմ, որ ամենեւին էլ անպատեհ չի լինի, եթե նա «Հայկական ժամանակ» թերթում հանդես գա հոդվածաշարով: Համենայնդեպս, թերթը մեծ հաճույքով կտպագրի նրա հոդվածները:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ САРКИС-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Саркис-ից

БАРЕВ ДЗЕС! МИ НАРЦ ОР ЕДКАН ДУХ ЧУНЕИК (КАМ ПЛАННЕР(уж) ЧКАР) МИНЧЕВ ВЕРДЖ ГНАЛУ ХИ ЖОХОВРДИН ВОТИ НАНЕСИК???

Նիկոլի պատասխանը - Հարգելի Սարգիս. Ձեր հարցի մեջ արդեն համակարգային սխալ կա, որովհետեւ ձեր ձեւակերպած նախադասության մեջ բայերը դրված են անցյալ ժամանակով, մինչդեռ ամեն ինչ անկատար ներկայի եւ ապառնիի մեջ է: Զարմանալի է ձեր հարցի երկրորդ մասը. «Ինչու ժողովրդին ոտքի հանեցիք» հարցնում եք դուք: Ձեզ տարօրինակ է թվում, որ ժողովուրդը ոտքի կանգնա՞ծ է: Դուք մտածում եք, որ ժողովրդի ճիշտ դիրքը ծնկած լինե՞լն է: Սխալվում եք, չի լինելու այլեւս նման բան: Եւ ընդհանրապես, մի շտապեք ամփոփել մեր պայքարի արդյունքները: Մեր պայքարը միայն մի ամփոփում է ունենալու` Հաղթանակ անունով: Լավ եղեք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,