Արխիվ Հունվար, 2009

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ՀԱՐՑԻՆ

Հունվար 31, 2009

Հարց Hayk-ից

Nikol jan, qo karciqov hnaravor e ays rejimi oroq hanrahavaqnerov ishxanapoxutyun anel ete hanrahavaqin havaqvi asenq mi qani haryur hazar joxovurd, ete nujnisk ajd mardik hraparakum mnan orerov (inchpes petrvarin)?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. «Մեկ միլիոն մարդ հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռացման համար»: Այս բանաձեւը այսօրվա վիճակում աշխատող է հարյուր տոկոսով: Ընդ որում, այս բանաձեւը հարյուր տոկոսանոց է դարձել մարտի 1-ի ոճրագործության պատճառով: Եթե մարտի 1-ից հետո ժողովուրդը նույնպիսի կամք ցույց տա, իշխանությունը այդ կամքին հակադրելու ոչ մի տարբերակ չունի: Ես սա կարող եմ երաշխավորել: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

Հունվար 31, 2009

«տվեք ինձ հենման կետ, եւ ես կբարձրացնեմ երկիրը»

Ն. ՓաշինյանԻլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ դավոսյան հանդիպման մեկնեց «Նաբուկո» գազատարի նախագծի վերաբերյալ Բուդապեշտում տեղի ունեցած գագաթնաժողովից։ ԵՄ-ն ռուսական գազային խողովակաշարերին այլընտրանք է փնտրում, եւ այդպիսի հույսը հենց «Նաբուկոն» է, որն, ըստ գաղափարի, միջինասիական, ադրբեջանական, հնարավոր է` նաեւ իրանական գազը պետք է հասցնի ԵՄ` Ռուսաստանը շրջանցող նոր կառուցվելիք խողովակաշարով։ Ադրբեջանը այս նախագծում առանցքային երկիր է եւ հայտնվել է գազային խաչմերուկի վիճակում` ոչ միայն որպես տարանցման երկիր, այլեւ որպես գազային պաշարների կրող։ Իհարկե, գազային այս նախագծի իրագործման հեռանկարները հստակեցված չեն, բայց այս անորոշությունը շատ ավելի լավ է Ադրբեջանի համար, որովհետեւ հարցը գտնվում է քաղաքական կոնսուլտացիաների փուլում, եւ որքան ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ցանկանում են, որ «Նաբուկո»-ն իրականություն դառնա, նույնքան Ռուսաստանը հակառակվում է դրան, որովհետեւ չի ուզում կորցնել ԵՄ-ի նկատմամբ ունեցած գազային շանտաժի մահակը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVID A-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց David A-ից

Բարև Հարգելի և Սիրելի Նիկոլ: Հուսով եմ ձեր մոտ ամեն ինչ կարգին ա: Կուզեի մի հարց ուղղել Ձեզ: Ըստ Ձեզ` ճիշտ չի՞ լինի հանրահավաքները սկսել ավելի շուտ: Ցանկալի կլիներ, որ բացատրեիք թե ինչու (բացասականի դեպքում): Նախապես շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ: Հանրահավաքների մեկնարկի հաջողությունը մեծապես կախված է այն հոգեբանական մթնոլորտից, որ առկա է դրանից առաջ: Անկեղծ ասած, մարտի 1-ից հետո եղած հանրահավաքների շրջանում առկա հոգեբանական նախապատրաստումից գոհ չեմ մնացել: Բացառությունը, թերեւս, հունիսի 20-ի հանրահավաքն է: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTASHES-ԻՆ

Հարց Artashes-8 tari @nddimadir-ից

Nikol jan, karotel em Zez, knereq lsogutyan u xosqi xndir unem, du kochvum es enddimutyan eridasardakan zangvatsi, ujeg arajnord ! ! ! ! Zez shat em spasum tesnel, erb eq galu? mtatsum em erevi galu eq minchev mart?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտաշես, թույլ տվեք կոնկրետ ժամկետներ չնշել: Ամեն ինչ կախված է իրադարձությունների հետագա ընթացքից, որ կարող են զարգանալ մի քանի սցենարներով: Կտեսնվենք անպայման, լավ եղեք:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆ-ից

Բարև հարգելի Նիկոլ: Ես և իմ ընտանիքը քեզ Լույսն ու Բարին ենք մաղթում: Ինքս “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության անդամ եմ և գտնում եմ , որ այժմ մեր` ակտիվի, և մնացած Հայաստանի ճակատագրով մտահոգված երիտասարդների միջև մեծ անջրպետ կա … Դրա պատճառներն անշուշտ շատ են: Հաշվի առնելով Ձեր ունեցած հսկայական փորձը, կցանկանաի իմանալ, թե ի՞նչ ելք կառաջարկեիք ստեղծված վիճակից` հաշվի առնելով մեր հնարավորությունները… Եվ ձեր կարծիքով, արդյո՞ք սա նորմալ վիճակ է:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTUR-Ի ՀԱՐՑԻՆ

Հունվար 31, 2009

Հարց Artur-ից

Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյանbarev Nikol jan axper indz mek harce tanjum Vazgen Sarksyani spanutyunic minch hima ardyok Serjikn u Qocharyanik@ kap unein ira spanutyan harcum ? kxndrei axper im harcin antarber chveraberves axper yes uxxaki cavem aprum tesnelov te inche katarvum im SURB HAYASTANUM yev Vazgen Sarkisyani yev Karen Demirjyani spanutyunner uxaki indz husaxapen arel te yerpeve menk kunenank mer yerazats ANKAX HAYASTAN.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր, որ քոչարյանասարգսյանական իշխանությունը ամեն ինչ արել է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները չբացահայտվեն, հայտարարեց նաեւ այդ գործը քննած խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը` Ազատության հրապարակում ունեցած հայտնի ելույթում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ

Հունվար 31, 2009

Հարց EDGAR-ից

NIKOL jan menq qez shat enq sirum u spasum enq qo veradardzin!!!!!!!!!!!!! qo karciq@ es verji qaxbantarkjalneri masin vor serjik@ nerum shnorhec????? shnorhakalutyun

Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար, ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատական տալ ներման դիմում գրած քաղբանտարկյալներին: Կարծում եմ` ներման դիմում գրելու այդ մարդկանց որոշումը կարող են գնահատել քաղբանտարկյալները միայն, ովքեր գտնվել են բանտում եւ ներման դիմում չեն գրել: Քանի դեռ ես բանտում չեմ, չեմ կարող տեղի ունեցածին որեւէ գնահատական տալ: Ես էլ ձեզ եմ շատ սիրում, եղբայր: Շնորհակալ եմ:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMENUS-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armenus-ից

Nikol jan, naxapes neroxutjun em xndrum kez “DU’ -ov dimelu hamar. Es gtnum em, vor ajn #anaparhy, vor menk miasin ancel enk verjin 2 tarva yntackum, chnajac der andzamb chenk #anachum irar, ajd hanrahavakajin hamatex #anaparhy tujl e talis indz kez ajdpes dimel (baci ajd, che vor du MER NIKOLN es!). 2008-i petrvari hamazgajin hanrahavakneri yntackum H1 herustaynkerutjan koxmic tarber vajrerum (Azatutjan poxoci vra, Masivi #anaparhin, Yerevani merdzakajkum) bemakanacvac shouner ein nkarahanvum, ibr mi xumb Serjaser eritasardner droshnerov cankanum ein gel Azatutjan hraparak ev xangarel hanrahavaky, isk vostikannery chein toxnum. Nman mi shoui es akanates em exel Azatutjan poxoci vra. nkarahanumy katarvec MI KANI DUBLOV, vori yntackum rejisori patakanutjuny H1-i operatorn er katarum, erbemn naev vostikannern ein hushum “cucararnerin”, te inch anen (orinak` PAPIROSY HANI` SIRUN CHI NAJVUM). Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Հայրապետից

Հարգելի Նիկոլ, ամենայն հաջողություն եմ մաղթում ձեր պայքարին: Ես էլ շարժման համակիր եմ, սակայն կցանկանայի մի քանի հարցի պատասխան լսել ձեզանից:

1. Իմ տպավորությամբ, որեվէ անձի հանդեպ ձեր վերաբերմունքը պայամանավորված է Լեվոն Տեր-Պետրոսյանի և այդ անձի հարաբերություններով: Մի օրինակ. անցած տարիներին, որքան էլ ձեր թերթը քննադատեր նախորդ ընդդիմությանը, որոշ գործիչների, այնուամենայնիվ, խնայում էր: Վազգեն Մանուկյանի հետ դուք զրուցում էիք շատ հարգալից, նրա անունը, Վարդան Օսկանյանի անվան կողքին, առաջարկում էիք որպես իշխանություն-ընդդիմության երկխոսության պատշաճ հավակնորդներ, իսկ այն պահից սկսած, ինչ Վազգենը Լեվոնին չմիացավ, պարզվեց, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SIRIK-ԻՆ

Հունվար 31, 2009

Երկտող Sirik-ից

Nikol jan, shat enq qez karotel!!! Amen inch shat lav a linelu!!! Anhamber spasum enq qez!!!

Նիկոլի պատասխանը - Թանկագին Սիրիկ. Ձեր սպասումը ինձ համար շատ կարեւոր է, չափազանց կարեւոր: Միայն` չեմ ուզում, որ այդ սպասումը լինի անհամբեր, որովհետեւ երբ ասում եք «անհամբեր», ինձ թվում է, թե հաջորդ պահին ձեր համբերությունը կսպառվի: Մենք ամենօրյա պայքարի մեջ ենք, մեր ամեն օրվա ամեն վայրկյանը պայքար է, եւ մեր կամքը, մեր ինքնավստահությունը, մեր աներերությունը մեր հաղթանակի երաշխիքն են: Անհամբերությունը կարող է վնասել մեր կամքին: Հավատացեք, ես էլ ձեզ եմ շատ կարոտել, եւ այդ կարոտը ինձ միայն մի բան է հուշում` թե ինչպիսի մեծ պարտավորություններ ունեմ ձեր առաջ, անձամբ ձեր եւ մեր պայքարի հարյուր հազարավորներ մասնակիցներից յուրաքանչյուրի առաջ: Եւ ձեր նամակը ընդամենը ուժեղացնում է իմ կամքը, համոզված եմ, որ իմ պատասխանն էլ ձեր կամքը կուժեղացնի: Շնորհակալ եմ, եւ գիտեմ, որ մենք` ես եւ դուք, պայքարելու ենք մինչեւ վերջ` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի:

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DJORION-ԻՆ

Նամակ Djorion-ից

Sireli p-rn Pashinyan, es dzer het liarjeq hamamit em, vor rejimi partutjuny shat mot e, dranum bolorovin chem kaskacum! Sakajn indz mot ajn tpavorutjunn e stexcvel, te mer ynddimutjuny hujs uni haxtel dasakan gandizmi exanakov,inchn im karciqov chisht che! Bacatrem te inch nkati unem. Ete Mahatma Gandin arajarkum er centarkvel angliacineri orinak (hipotetik)dzuk brnelu argelqin. Hindu azgic 10 hogi gnum ein dzuk brnelu. Angliacinery nranc bolorin dzerbakalum ein. Hajord ory 100 hindu gnum ein dzuk brnelu. Ishxanutjunnery 100-in el dzerbakalum er. 1000 hindu er gnum - nranc el nujn er spasum, ev vergapes 10000 hindu erb gnacin, angliacinery orenqy chexjal hamarecin!!!! Da ashxatum e ANGLIACINERI hamar! Isk mer chekistnery kdzerbakalen 20 hogu u minchev 15 tari kdaten, isk mnacacin voch. Petq e angleren asac “upgrade” anel ajd tarberaky, ajsinqn eli chentarkvel, sakajn voch dasakan gandizmi exanakov. Anchap eraxtapart klinei ete porceiq ajs teman qnnarkel Dzer arajika hodvacnerum!!!
Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ԱՆՈՒՆԸ` ՄԱՐԻՇ, ԱԶԳԱՆՈՒՆԸ` ԲՈԶԻԿՅԱՆ

Հունվար 30, 2009

Մարտի 1, Մյասնիկյանի արձանի դիմացՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ կան տեսագրություններ, թե ինչպես եմ ես, մարտի 1-ին հանրահավաքի մասնակիցներին դիմելով, հայտարարում` հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես եք ոստիկաններ ծեծում։ Ընդհանրապես, իմ անունը իշխանական տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում հաճախ են շոշափել. սկսած ոստիկանության պետի տեղակալներից` մինչեւ Ռոբերտ Քոչարյան։

Նրանց արած հայտարարություններին, սակայն, չեմ անդրադարձել, որովհետեւ երբ ինչ-որ մեկը, ասենք` Շարմազանովը, հայտարարում է, որ դու ինչ-որ բան ես ասել կամ արել, ու այդ ասածը սուտ է լինում, ու դու սկսում ես ապացուցել, որ Շարմազանովի ասածը չի համապատասխանում իրականությանը, հերքում ես` ինքնաբերաբար հայտնվում ես արդարացողի դերում, ու երբ արդարանում ես` ստացվում է, որ ինչ-որ բանի վրա բռնվել ես, ու ահա սկսել ես չքմեղանալ։ Բայց ի տարբերություն Հովիկ Հունանյանի եւ մյուսների, որոնց արած հայտարարությունները շատ ընդհանրական բնույթ են կրել, Շարմազանովը շատ կոնկրետ բան է ասել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻՆ

Հունվար 30, 2009

Հարց Համլետից

Ստեփան ԴեմիրճյանԲարի լույս, հարգելի Նիկոլ: Գրում եմ Մոսկվայից: Երբևիցէ չուրանալով քո արժանի վաստակն օտարերկրյա զավթիչների դեմ մեր ժողովրդի մղած ազգային ազատագրական (այլ կերպ չէս էլ անվանի) պայքարում, ուզում եմ հիշեցնել իմ 2 տարվա վաղեմություն ունեցող դիտողության մասին: Այն վերաբերում էր Ստեփան Դեմիրճյանին հարկի-անհարկի իմ սիրելի ՀԺ-ի էջերում քննադատելուն և, մեջբերում եմ հիշյալ նամակիցս - «… որը նպաստում է ընդդիմադիր դաշտը փոշիացնելուն ու պառակտելուն»: Ես այն ժամանակ էլ վստահ էի մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի արժանի զավակի առաքինության ու խոհեմության վրա: Մենք Հաղթել ենք, և դրա իրավաբանական ձևակերպումը լոկ ժամանակի խնդիր է:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ: Այո, դրանք դժվար ժամանակներ էին, Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen-ից

Hargeli Nikol: KUBA-n hamarwum e Rusastani qaghaqakanutyan war orinak,,ardyoq Hayastanin chi sparnum nuyn@, der awelin, na voch mekin fizikapes chi xangarum, isk Hayastan@ ir nerqin problemnerov kangna& e gerterutyunneri shaheri baxman xachmerukum….??

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, միանշանակ է, որ Հայաստանը գտնվում է աշխարհքաղաքական բախումների կիզակետում, եւ որպեսզի կարողանա հաղթահարել, դիմակայել այդ մարտահրավերին, պետք է ունենա ամուր ողնաշար: Իսկ ցանկացած պետության ողնաշարը ինքնիշխան ժողովուրդն է, որը սեփական երկրի ճակատագիրը որոշելու կամք ու հնարավորություն ունի, որը բարձրագույն իշխանություն է սեփական երկրում: Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Davit-ից

Barev Nikol jan, gitem vor shat en harcer linum, dra hamar el chem erkaracni, miangamic harceris ancnem, chnayac vor shat maxtanqner unem qo hamar.

Uremn harcerss: 1. Ches karcum vor 1+1 banadzev@, vori het es 100% ov hamadzayn em, der chi taracvel hasarakutyan mej anhrajesht qanakov, aysinqn mardik xorapes chen @nkalel dra imast@, aylapes bolor harcer@ vaxuc arten lucvac klineyn. 2. kan shat mardik um mej uxxaki armatac e et “VOCHINCH CHI POXVI” gaxapar@, ay qo karciqov inchpes petqa varvel nman mardkanc? vijelov hamozel, te dzerqer@ lvanal? Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,