Արխիվ 2009

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 29, 2009

Թեւոս Մաթեւոսյան. 27.12.2009Նախօրեին իմ նախընտրական շտաբի ակտիվիստ շուրջ 15 պատանիներ եւ աղջիկներ սափրագլուխների կազմակերպված խմբի կողմից Երեւանի Վարդանանց փողոցում ենթարկվել են հարձակման: Նրանցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Վահագն Գեւորգյանը եւ Սերգեյ Գասպարյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ամանորի տոների շեմին տեղի ունեցած այս հարձակումը ընտրակեղծիքի մեքենայի արձագանքն է իմ նախընտրական շտաբի կողմից իրականացվող փայլուն նախընտրական արշավին, որի ընթացքում ակնհայտ է դառնում, որ Հայ ազգային կոնգրեսի եւ իմ նախընտրական շտաբի գործունեությունը բուռն արձագանքի է արժանանում Երեւանի թիվ 10 ընտրատարածքի ընտրողների կողմից եւ ոգեւորություն առաջացնում նրանց շրջանում:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

«ՀԻՄԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 28, 2009

Վահագն Գեւորգյան. 27.12.2009Դեկտեմբերի 27-ին հարձակման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող երիտասարդները, նրանցից մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: Մրցակցի խուժանին արդեն որերորդ տարին է` վախեցնում է այն հանգամանքը, որ ընդդիմադիր տարբեր երիտասարդական նախաձեռնությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց գործողություններում միշտ պահպանում են հանգստություն, չեն դիմում այդ խուժանին հատուկ բռնի ուժին, ցանկացած նախընտրական քարոզչության ժամանակ ընտրակեղծիքին եւ տեռորին հակադրում են իրենց ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, ինչն, անկասկած, հասու չէ ֆեոդալների այդ հրոսակախմբերին, որոնց միակ զենքը մնում է փողն ու երկաթե մահակը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբեր 28, 2009

2009-12-27. Սարգիս, Սահակ

Լուսանկարը` «Ա1+»-ի

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 26, 2009

Խաչատուր ՍուքիասյանՍիրելի ժողովուրդ.

2010 թվականի հունվարի 10-ին մեր ընտրատարածքում տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ, քանի որ ես` այդ ընտրատարածքում ձեր կողմից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանս, հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից։ Այդ քայլով իմ սկզբունքային գնահատականն ու դիրքորոշումն եմ արտահայտել գործող խորհրդարանի նկատմամբ, որը քաղաքական հետապնդումների կույր գործիք դարձավ։ Մանդատից հրաժարվելով` ես արտահայտել եմ նաեւ իմ ընտրողների բողոքը Հայաստանում ծայր առած տնտեսական եւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՖԻԼՄ. «…ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ». Մաս 1

Դեկտեմբեր 25, 2009

ՖԻԼՄ. «…ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ». Մաս 2

Դեկտեմբեր 25, 2009

ՖԻԼՄ. «…ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ». Մաս 3

Դեկտեմբեր 25, 2009

ՖԻԼՄ. «…ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ». Մաս 4

Դեկտեմբեր 25, 2009

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԴՌՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԿՎՈՒՄ

Դեկտեմբեր 24, 2009

Պրեսկոտ-ԿոլոմբիեՄարտի 1-ի էջը փակող տղերքը վերջին երկու օրերին երկու խոշոր խոչընդոտի հանդիպեցին։ Առաջինը Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի հանկարծահաս-կոնֆիդենցիալ զեկույցն էր, որտեղ ցուցադրվել էր Նիկոյանի իրական տեղն ու դերը Մարտի 1-ի ուսումնասիրության գործում։ Պրեսկոտ-Կոլոմբիե զույգի այս ակտիվացումը, թերեւս, նույնպես պետք է կապել տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքների հետ. Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, քյաշ փողի պակաս ունեն եւ թերեւս չեն հասցնում կատարել Հայաստանի հարցով համազեկուցողների առաջ ունեցած պարտավորությունները։ Իսկ համազեկուցողները, ինքներդ եք հասկանում, համբերել-համբերել են, բայց դե Նոր տարվա դեմը արդեն չեն կարողացել դիմանալ միսիս Պրեսկոտի եւ մադամ Կոլոմբիեի ճնշումներին` խոզի բդի գների աննախադեպ թանկացումների ֆոնին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Դեկտեմբեր 23, 2009

Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը կարող եք օժանդակել` ստորեւ բերված հաշվեհամարին մուծում կատարելով:

* * *

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը` հետևյալ հաշվեհամարով`

220318000829-000

(դրամային)

Ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերոհիշյալ հաշվեհամարին:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչև 50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձինք` մինչև 150 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանի Նախընտրական շտաբ

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՉԼԻՆԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Դեկտեմբեր 22, 2009

Եղիշե ՉարենցՇաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանով մշակութային եւ մերձմշակութային թեմայով բանավեճ էր. բանավիճում էին գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը եւ ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Այդ բանավեճի մի դրվագ ինձ ցնցեց ուղղակի: Երբ Վահրամ Մարտիրոսյանը բացատրում էր, որ Եղիշե Չարենցն իր ըմբոստ ոգով եւ ազատ մտքով քննադատում էր անգամ ստալինյան բռնապետության ախտերը, եւ ընդգծում էր, որ հենց այսպիսին պետք է լինի իսկական մտավորականը, ՀԳՄ քարտուղարն ընդվզեց եւ ասաց, որ համաձայն չէ այդ ընկալման հետ: Բառացի չեմ կարող վերարտադրել, բայց նրա ասածն այն էր, որ իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Չարենցը զգույշ լիներ, մտածեր իր անվտանգության մասին եւ այդ զգուշության շնորհիվ վերապրեր ստալինյան գիլյոտինի տարիները: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր, ԶԱՎԱԿՍ

Դեկտեմբեր 19, 2009

Ջոն Պրեսկոտ

Ջոն Պրեսկոտ

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչը երեկ, ըստ էության, պաշտոնապես հայտարարեց, որ իշխանությունները մտադիր չեն բացահայտել Մարտի 1-ի սպանությունները։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ-ով հայտարարեց, թե Մարտի 1-ի էջը փակված է։ Եթե նույնիսկ չնկատելու տանք այս հայտարարության տրամաբանության ահռելի խութերը, պետք է արձանագրենք, որ Մարտի 1-ը Մարտի 1 է` առաջին հերթին այն պատճառով, որ այդ օրը ՀՀ առնվազն 10 քաղաքացի է զոհվել, եւ այդ սպանությունների հեղինակները մինչեւ օրս բացահայտված չեն։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐՐՈՐԴԻ ԵՎ ԵՐՐՈՐԴԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 16, 2009

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հայկական կողմի ոգեւորությունը` ԱՄՆ-ից հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, թե` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ որ ԼՂ հարցը եւ հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված չեն, իրականում իրավիճակի անհասկացողության հետեւանք է։ Նման հայտարարություններ Վաշինգտոնից հնչում են արդեն բավական երկար ժամանակ, բայց իրավիճակը դրանից չի փոխվում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերից հնչող այս ձեւակերպումները վերաբերում են միայն Թուրքիային եւ Հայաստանին, եւ չեն վերաբերում ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, այսինքն` գերտերություններին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԼՅՈՒՉՆԻԿԸ

Դեկտեմբեր 15, 2009

ombudsmanՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» ծրագրով հերթական անգամ ազդարարեց իր չեզոք լինելու մասին, փորձելով բոլորիս համոզել, որ ինքը ոչ ընդդիմադիր է եւ ոչ էլ` իշխանամետ։ Հարությունյանը չի էլ կռահում, որ այսօրինակ հայտարարություններով ընդամենը հաստատում է իշխանական կցորդի իր կարգավիճակը։ Պարզաբանեմ. մարդու իրավունքների պաշտպանը պետք է գտնվի մարդու խախտված իրավունքների պաշտպանության դիրքերում։ Ճի՞շտ է, ճիշտ է։ Ովքե՞ր են խախտում մարդու իրավունքները. իհարկե` պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ՇԱՀՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՇԱՀՈՒՄ Է Գ7-ՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12, 2009

Ալբերտ ԱզարյանԱլբերտ Ազարյանի եւ Հրանտ Թոխատյանի` հիմա արդեն հանրահայտ տեսագրությունը ուշագրավ է ոչ թե սկանդալային բովանդակության, այլ Հայաստանում առկա հանրային, քաղաքական, բարոյական մի շարք իրողություններ հասկանալու առումով: Այդ տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ Ազարյանն ու Թոխատյանը մեզ բոլորիս, հանրությանը փորձում են համոզել մի բանում, որին նույնիսկ իրենք չեն հավատում: Տվյալ դեպքում` նրանք փորձում են հանրությանը համոզել, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայն տալը պայծառ ապագա է խոստանում Հայաստանին եւ նրա ժողովրդին, բայց ահա ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունն ակնհայտ է դարձնում, որ նրանք կեղծում են, իրենք էլ գիտեն, որ իրականությունը չեն ասում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,