Արխիվ Դեկտեմբեր, 2008

1+. ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

«1+»-ը հիմա արդեն Հայաստանում բավականին հայտնի բանաձեւ է: Ոմանք այն համարում են ուղղակի հաջողված տեխնոլոգիական հնարք, ոմանք դրան վերաբերվում են որպես հեշտ հիշվող ձեւակերպման:
«1+»-ի իմ ընկալումը, սակայն, ամենեւին չի տեղավորվում վերը նկարագրված շրջանակում, եւ այն ինձ համար շատ ավելի կարեւոր եւ շատ ավելի ընդգրկուն իմաստներ է պարունակում: Կարելի է ասել, որ «1+»-ը քաղաքացիական պայքարի խորհրդանիշ է: Բայց շատ հաճախ քաղաքացիական պայքարի սուբյեկտ համարվում են հասարակական կազմակերպությունները եւ նրանց գործունեությունը:

«1+»-ի սուբյեկտը, սակայն, կազմակերպությունները չեն` լինեն դրանք հասարակական, թե քաղաքական: «1+»-ի սուբյեկտ է համարվում քաղաքացին, միայն ու միայն անհատ քաղաքացին, առանձին վերցրած քաղաքացին: Այստեղից էլ բխում են վերը նշված բանաձեւը բացահայտող ձեւակերպումները, կարգախոսները. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես»:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ

ՊՈՒՍԾՅ ԲՈՒՁԵՏ ՈՒԳԱԼՈՎՆԻԿ

Հայաստանում հանցագործությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` աղմկոտ եւ անաղմուկ։ Անաղմուկը սովորական հանցանքներն են, որ տեղի են ունենում սոցիալ-հոգեբանական պատճառներով։

Իսկ ինչ ենք հասկանում ասելով աղմկոտ հանցագործություն։ Այս տերմինը մինչեւ հիմա այդպես էլ հստակ ձեւակերպված չէ մեզանում, եւ կարծում եմ` սխալ չի լինի դա ձեւակերպելու փորձ անել։ Արեւմուտքում այսպես անվանում են հանրային լայն հետաքրքրություն առաջացրած դեպքերը։ Իմ տպավորությամբ, հիմա արդեն Հայաստանի հանրությունը, գուցե ենթագիտակցորեն, աղմկոտ հանցագործություն ասելով հասկանում է այն դեպքերը, որոնց ծագումնաբանությունը կապված է Հայաստանում առկա իշխող համակարգի գործունեության նրբությունների հետ։ Ընդ որում, կապը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարտի 1-ից հետո հայրենի իրավապահները խնդիր են հռչակել բացահայտել բախման մեղավորներին, եւ արդեն ինը ամիս աշխատում են, իբր, այդ ուղղությամբ։ Սակայն, նրանց վարած նախաքննությունը այդպես էլ վստահելի չի համարվում, եւ սրա համար կա շատ հիմնավոր եւ կոնցեպտուալ պատճառ։

Բանն այն է, որ իրավապահ կոչվածները յուրօրինակ մարտավարություն են որդեգրել տվյալ գործը քննելիս. նրանք ուղղակի թաքցնում, պարտակում, կեղծում են կողմերից մեկի մեղավորությունն ապացուցող փաստերը։ Եւ եթե բախման կողմերից մեկի մեղավորությունն ապացուցող փաստերը կոծկվում են, ինքնաբերաբար ստացվում է, որ մեղավոր է մյուս կողմը։ Համաձայնեք` երկաթե տրամաբանություն է։ Ու քանի որ անընդհատ իշխանության հանցավոր լինելու նորանոր փաստեր են բացահայտվում հանրության համար, եւ դրանց պարտակումը իրականացվում է հենց հանրության աչքի առաջ, անհրաժեշտ են հանրության ուշադրությունը շեղող միջոցառումներ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

«Հ1»-ի պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները հրապարակելուց առաջ հարցումն անցկացրած անձինք, լավ կլիներ, հրապարակեին այլ տվյալներ եւս։ Մասնավորապես` հետաքրքիր է իմանալ, թե հարցման ընթացքում քանի մարդ է բերման ենթարկվել ոստիկանության մոտակա բաժիններ` «Գելափի» հարցերին սխալ պատասխաններ տալու կասկածանքով։ Ասվածը կարող է զավեշտական թվալ, բայց այն, մեծ հաշվով, պատկերում է իրականությունը, որովհետեւ մեր երկրում անցկացված այսօրինակ հարցումները շատ նման են ահաբեկիչների կողմից գրավված ինքնաթիռում անցկացված հարցումներին։

Պատկերացրեք, ահա, թե ինչպիսի արդյունքներ կստացվեն այնտեղ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,