Արխիվ Դեկտեմբեր, 2008

ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Է

Դեկտեմբեր 27, 2008

ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի ընդունած առաջարկը, ըստ էության, նոր իրավիճակ ստեղծեց քաղբանտարկյալների խնդրի շուրջ։ Այդ նոր իրավիճակին, սակայն, իշխանությունները արձագանքում են հին ձեւերով։ Չգիտես ինչու, նրանք քաղբանտարկյալների խնդիրը նույնացնում են «Յոթի գործով» դատավարության հետ եւ ասում, թե` պետք է սպասել դատավարության ավարտին։ Մի ձեւակերպում, որ շրջանառության մեջ է դրվել դեռեւս մարտին։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ

Դեկտեմբեր 24, 2008

Levon Ter-PetrossianԵԽ Մոնիտորինգի հանձնախմբում բանաձեւի նախագծի ընդունումից հետո, որով առաջարկվում է ԵԽ հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Հայաստանի իշխանությունները ներքաղաքական հարցերում կոշտացրել են իրենց դիրքորոշումները։

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ապա եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ակնհայտորեն Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վերջին օրերին մեկը մյուսի ետեւից հայտարարեցին, որ մարտի 1-ին ընդդիմությունը հեղաշրջման փորձ է արել։ Տվյալ դեպքում խնդիրը ամենեւին էլ այն չէ, թե ինչպիսի իմաստ են ստանում այս հայտարարությունները ընթացող դատավարության ֆոնին։ Այս պահին ընդամենը արձանագրենք, որ իշխանությունը կոշտացնում է դիրքորոշումը` ցույց տալով, որ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԻ ՄՈՒԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ…

Դեկտեմբեր 23, 2008

Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը ասուլիս է հրավիրում եւ խոսելով երկրում ծայր առած խոշտանգումների ու տեռորի մթնոլորտի, ավելի ճիշտ` այդ մթնոլորտի հիմնական թիրախի` Հայ ազգային կոնգրեսի մասին, ասում է` դուք եք ստեղծել այս համակարգը։ Այս ձեւակերպումը նա հասցեագրում է ընդդիմադիր գործիչներին, բայց այդպես էլ մինչեւ վերջ չի հասկացվում` ում նկատի ունի Արամ` բառիս բուն իմաստով Գ. Սարգսյանը։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՀԻՇԵՆՔ ՍԵՎՐԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 20, 2008

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկը ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին իսկապես անսպասելի էր: Ոչ թե այն պատճառով, որ նման առաջարկի համար բավարար հիմքեր չկան. հիմքերը կբավականացնեն այսօրինակ տասնյակ որոշումների համար: Ուղղակի հիմա Հայաստանում շատ քչերն են հավատում, որ ԵԽԽՎ-ն սկզբունքներ է պաշտպանում, եւ մեզանում այդ կառույցը սկսել են ընկալել որպես առեւտրական մի ընկերություն: Իսկ առեւտրի գործում Սերժը հավասարը չունի. նա ցույց է տվել, որ Կոլոմբիե-Պրեսկոտ զույգի սիրտը շահելու ձեւերը գիտի: Եվ ահա, այդ զույգի ղեկավարած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ իշխանությունը աչքի էր ընկնում լկտի ինքնավստահությամբ, եւ այդ ինքնավստահության ֆոնին Էձիկ Նալբանդյանի` դեկտեմբերի 17-ի ափալ-թափալ ճեպազրույցը եւ այդ ընթացքում նրա աչքերի արտահայտությունը միայն կարեկցանք են հարուցում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 18, 2008

samvel-sevada_javoronokՍիրելի ժողովուրդ.

մի առիթով ասել եմ, որ Հրանտ Մաթեւոսյանին համարում եմ հայի նոր տեսակի` հայաստանցու Նահապետը: Ժամանակին հիմնավորել եմ նաեւ, թե ինչու, ու չեմ ուզում կրկնել, մանավանդ որ` խոսքը հիմա այդ մասին չէ, ու եթե այդ տեսությունը վերաշարադրելու լինեմ, դա պետք է անեմ հիմնավոր: Հիմա ուրիշ բան եմ ասելու:

Ես համարում եմ, որ Համաժողովրդական շարժումը հենց հայի այդ նոր տեսակի` հայաստանցու շարժումն է, հայի այդ նոր տեսակի կռիվը` երկրում օրինականության տիրապետությունը հաստատելու համար: Ընդ որում, հայաստանցի ասելով ես նկատի չունեմ միայն Հայաստանում ծնված, մեծացած մարդկանց: Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Դեկտեմբեր 18, 2008

Ներքին զորքերի` մարտի 1-ի հրամանատարը հայտարարում է, թե ընդդիմությունը Վրաստանից զենք է ներկրել: Հաստա՞տ: Չէ, ասում է, հաստատ չէ, ընդհակառակը, ոչ հավաստի է այս տեղեկությունը: Բա ինչո՞ւ է ասում: Երեւի, որովհետեւ «Կիկոսի մահը» շատ է սիրել մանուկ հասակում` բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Քոչարյան Ռոբերտը ասում էր` գիտե՞ք բարդությունը ինչում է. ավտոբուսի ետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանի վրա ու էլի մտնում ավտոբուսի ետեւը: Ասում էր` ութ ոստիկան արդեն վիրավորվել են ավտոբուսների ետեւից: Մինչեւ հիմա ման են գալիս` չեն կարողանում գտնել այդ վիրավոր ութ ոստիկանին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԴԵ ՄԵՆՔ ԵՆՔ, ԶԻՄԲԱԲՎԵՆ, ՍՈՄԱԼԻՆ…

Դեկտեմբեր 17, 2008

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը վերջնականապես հօդս ցնդեցրեց «Ղարաբաղ` քաղբանտարկյալների դիմաց» բանաձեւը. կոմբինացիա, որ մտադիր էր խաղարկել Սերժ Սարգսյանը: Իհարկե, ամերիկացիք դեմ չէին լինի այսօրինակ գործարքի կնքմանը, բայց Սերժ Սարգսյանի ռիսկը չհերիքեց, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիմադրությունը որքան էլ խուլ, այնուամենայնիվ` լուրջ է: Եվ հետո, ռուսները Սերժ Սարգսյանին ցույց տվեցին, որ Նարիմանովին թույլ չեն տա դառնալ միստր Սմիթ: Բայց կա շատ ավելի կարեւոր նրբություն. գործարքի տապալման մեջ լրջագույն դեր ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

Դեկտեմբեր 16, 2008

ՀԱՂԹԵԼՈՒ´ ԵՆՔԱնկախ դատական համակարգի ձեւավորումը ահագնացող հարց է Հայաստանի Հանրապետության առաջ: Դա ընդունում են անգամ իշխանությունները: Ֆորմալ առումով, թե ոչ` էական չէ, էականն այն է, որ ընդունում են: Եվ անգամ քայլեր են ձեռնարկում. ասենք` բարձրացնում են դատավորների աշխատավարձը` դատարանները կոռուպցիայից զերծ պահելու համար: Բայց ԱԺ ընդունած վերջին օրենքը, որով դատավորների աշխատավարձը բարձրացվեց, միանշանակ բացասական ընդունվեց նույնիսկ ԱԺ-ում եւ սերժանտական շրջանակներում, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այդ քայլով դատարանը կոռուպցիայից չես ազատի, դատարանը անկախ չես դարձնի:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Նախաբան

Դեկտեմբեր 13, 2008

Պատմությունը, որ պիտի ներկայացնեմ, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:

Այո, այո. պատրաստվում եմ պատմել իմ անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց 2008 թվականի մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին:

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Դեկտեմբեր 13, 2008

Քաղբանտարկյալները վաղուց արդեն հստակ ձեւակերպել են իրենց վերաբերմունքը այսպես կոչված համաներման վերաբերյալ: Բայց այս թեմայի քննարկումը այսօր պատեհ ենք համարում բոլորովին ուրիշ տեսակետից: Սերժ Սարգսյանը համաներում-ներում տարբերակների միջեւ ընտրություն կատարեց երկրորդի օգտին: Եվ սա շատ կարեւոր է այս խնդրի նկատմամբ նրա հոգեբանական վերաբերմունքը, ընկալումը հասկանալու համար: Համաներման եւ ներման միջեւ մի շարք տարբերություններ կան, բայց այս տարբերություններից ուզում եմ ընդգծել հետեւյալը. համաներումը ենթադրում է սկզբունքի կիրառում, իսկ ներումը անձնական մոտեցում է ենթադրում: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 12, 2008

Սիրելի ժողովուրդ.

levon-javakhyan«Հրապարակ» օրաթերթի վերջին համարներից մեկում գրող Լեւոն Ջավախյանը ինձ ուղղված բաց նամակով է հանդես եկել: Մեր ընթերցողը լավ ծանոթ է Ջավախյանին: «Հայկական ժամանակը» նրա պատմվածքները տպագրելու պատիվ է ունեցել, եւ այդ պատմվածքները լայն արձագանք են գտել: «Հրապարակ» օրաթերթում տպագրված նամակը ծավալուն է, ուստի այն ամբողջությամբ մեջբերել հնարավոր չէ: Այսուհանդերձ, այսօրվա իմ ելույթը Լեւոն Ջավախյանին ուղղված բաց նամակի տեսք ունի, եւ ես շնորհակալ եմ գրողին` այս խոսակցության առիթը ընձեռելու համար: Այսպես, ուրեմն`

Բաց նամակ Լեւոն Ջավախյանին

Սիրելի Լեւոն.

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 1.-5.

Դեկտեմբեր 12, 2008

1. Մեկնարկ` հանպատրաստից

2. Բարեւ, Վրաստան

3. Ների՛ր ինձ, որդի՛ս

4. Դեսանտ Սալոնիկում

5. Մահ կամ ազատություն

* * *
Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՍՅԱՄՈՅԻ ՊՈՌԹԿՈՒՄԸ

Դեկտեմբեր 11, 2008

Ռամկավար-ազատական, սաստիկ ընդդիմադիր Սամվել Բաբայանը քաղբանտարկյալներին վերաբերող հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանի աշխատակազմում գրված եւ փոքր թղթիկներով յուրայիններին բաժանված նախադասությունը արտասանելով: Իմաստն այն է, թե` դատարան կա, բան կա` թող ինքն էլ որոշի` քաղբանտարկյալ են, թե ոչ: Բայց դե` Սամվել Բաբայանը չէր կարող այսքանով սահմանափակվել. ասում է` ես նրանց, այսինքն` բանտարկված ազատամարտիկների հարցով չեմ զբաղվում: Երբ որ ժամանակին ինձ ձերբակալել էին, ասում է, նրանք էլ իմ հարցով չեն զբաղվել:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՕՐԵ~ՆՔ, ՕՐԵ~ՆՔ` ԴԱՐՁՐԻՔ ՉԱՓԱՆԻՇ

Դեկտեմբեր 10, 2008

Մարտի 1ԱԺ նիկոյանական հանձնաժողովը սկզբում փորձում էր փաթեթով կոծկել մարտի 1-ի իրադարձությունները: Բայց խնդրի առաջ կանգնեց, որովհետեւ երբ չորս, հինգ սուտ ես դնում իրար կողքի, դրանք չեն բռնում իրար հետ: Մյուս կողմից` այդ ստերից յուրաքանչյուրը անհրաժեշտ էր իշխանություններին, եւ ուրեմն` որոշվեց դրանք հերթով անցկացնել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ուրեմն, ոստիկանության բարձրաստիճաններին սկսեց հրավիրել կոնկրետ նպատակով. որ նրանք շատ չծավալվեն եւ ամեն նիստի ընթացքում կենտրոնանան միայն մեկ ստի վրա` հանգիստ թողնելով մյուս ստերը, որպեսզի դրանք մեկը մյուսին չչեզոքացնեն:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԵՐԳ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ

Մարտի 1-ի գործը, փաստորեն, միջազգային մասշտաբներ է ստանում: Ի՞նչ կարող ես անել. մեր իրավապահները շա~տ պրոֆեսիոնալ են եւ ի հեճուկս մեր գործադրած տիտանական ջանքերի` գլխի ընկան, որ մեր ծրագրերին ու որոշումներին մասնակից է եղել նաեւ հանրահայտ ռեժիսոր եւ դերասան Մել Գիբսոնը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ