Արխիվ Նոյեմբեր, 2008

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Նախօրեին ստացված այն լուրը, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող հռչակագիր է ստորագրել, անշուշտ, մեծ աշխուժություն է առաջացրել հայ հանրության շրջանում։ Ու շատերը այսօր ուզում են հասկանալ, թե ինչ է, ի վերջո, ստորագրվել, եւ տեղի ունեցած իրադարձությունը որքանով է նպաստավոր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ինքը` հրապարակված փաստաթուղթը, կամ նրա հրապարակված մասը, իհարկե, շատ բան չի ասելու, քանի որ դրանում իրականությունը պետք է թաքցված լինի դիվանագիտական տերմինների տակ։ Մեծ է հավանականությունը, որ ստորագրված հռչակագիրը ունի նաեւ գաղտնի, չհրապարակված հավելված, որտեղ արդեն շարադրված է շատ ավելի կոնկրետ բովանդակություն ունեցող տեքստ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,