Արխիվ Նոյեմբեր, 2008

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի՛ ժողովուրդ.

ՆիկոլԵս հասկանում եմ, որ կլինեն ընթերցողներ, հանրահավաքի մասնակիցներ, ովքեր կկարծեն, թե հիմա, այսօրվա իրավիճակում երգի, գեղագիտության, արվեստի գործերի, նուրբ գաղափարական հիմնավորումների մասին խոսելը այնքան էլ պատեհ չէ, եւ պետք է խոսել բոլորովին ուրիշ տրամաբանության ու գործողությունների մասին: Այս տեսակետը չի կարելի անհիմն համարել, բայցեւայնպես կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ այսօրվա իրավիճակը, խնդիրները, դիլեմաները, արժեքները արձանագրել մնայուն ,կրիչներիե վրա, ինչպիսիք են երգը, գիրքը, նկարը եւ այսպես շարունակ:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին` դրանք շատ հստակ են, եւ այդ խնդիրներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այդ խնդիրը շատ լավ ձեւակերպված էր «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության վերջին հայտարարության մեջ, որում ասվում էր, որ եթե բանտերի դռները չեն բացվում ներսից, ուրեմն դրանք կբացվեն դրսից: Սա իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, ճշգրիտ բանաձեւ, եւ մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հարցին մոտենա հենց այս տեսանկյունից:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՎՐՈՎԱԽԻ ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրամիության եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ կնքված վերջին համաձայնագրերից մեկը ուղղակի ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ռասիստական վերաբերմունք ունի։ Այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստան է ուղարկելու խորհրդականների խմբեր, ովքեր «իշխանական միջանցքներում տեղակայվելով»` հայ պաշտոնյաներին օգնելու են որոշումներ կայացնելիս «ճիշտ կողմնորոշվել»։ Բարձր առաքելություն։ Բայց սա Աֆրիկյան, այսպես կոչված «Երրորդ աշխարհի» երկրների մոդելն է, երբ բարձր ռասսան համոզվում է, որ աբորիգեններն ի վիճակի չեն օրինական կյանքով ապրել, ինքնակառավարվել, եւ պետք է այստեղ ժամանեն եվրաէմիսարները, ովքեր էլ կօգնեն, որ մարդանման կապիկները մարդ դառնան։ Խնդիրն, իհարկե, միայն այն չէ, որ բարձր ռասսան Հայաստանի մասին նման տպավորություն ստանում է ՀՀ իշխանությունների հետ ունեցած շփումներում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՅԴ ԱՄԵՆԸ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հնչեցրած գնահատականները մարտի 1-ի գործով դատավարությունների եւ ԵԽ բանաձեւերի կատարման ընթացքի մասին հստակ էին։ Չնայած սրան, եվրոպական կառույցներից որեւէ լավ բան սպասելը միամտություն է։ Բայցեւայնպես, Համմարբերգը տվեց հստակ գնահատականներ` առայժմ ասուլիսում։ Եւ հիմնական հարցը հետեւյալն է. ինչպիսի՞ն կլինի այս գնահատականներին ՀՀ իշխանությունների արձագանքը։ Խնդիրն այն է, որ հանձնակատարի ասածների մեջ ոչ մի նորություն չկա ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Աղվան Հովսեփյանի, ոչ էլ` գործերը սարքած քննիչների ու դատավորների համար։ Այն պարզ պատճառով, որ այդ ամենի հեղինակը հենց իրենք են։ Եւ հիմա իշխանությունը իր ողջ կարողությունը կիրառելու է ոչ թե իրավիճակի լուծումներ գտնելու, այլ, ընդհակառակը, իրավիճակը հնարավորինս երկար պահպանելու համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՍՈՒՏԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովում հայտարարում է, թե մարտի մեկի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին ուղղված հայտարարություն է արել` իրենց այցի նպատակների մասին։ Ոստիկանության պետի մյուս տեղակալն ասում է, որ չեն հասցրել անել նման հայտարարություն։ Երրորդն ասում է, որ արել են` Ազատության հրապարակ մտնելուց առաջ։ Բայց տեսագրություն, միեւնույն է, չկա։ Բայց անկախ այս փաստից` մեր ոստիկանությունը այդպես էլ չի կողմնորոշվում այդ պրիմիտիվ թվացող հարցում. հիմա հայտարարություն արվե՞լ է, թե` ոչ։ Իսկ ահա ամենասենսացիոնը փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի հայտարարությունն է, որն ասում է, որ իրենք չեն հասցրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին տեղյակ պահել իրենց այցի նպատակների մասին։ Հնարավոր չէր, ասում է, այդ պայմաններում մարդ գտնել, բան փոխանցել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

mher-manoukyan_lav-eliՄարտի 1-ից հետո Հայաստանում մեծ թվով երգեր են ստեղծվել: Լսե՞լ եք, արդյոք, այդ երգերը: Եթե չեք լսել, անպայման ձեռք բերեք դրանք` հարցրեք ձեր շրջապատի մարդկանց, վերցրեք ինտերնետից, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից խնդրեք ու պահանջեք` սկավառակով, համակարգչային ֆորմատով, որեւէ կերպ: Այսօր ուզում եմ` խոսենք այդ երգերի, նրանց նշանակության մասին: Եւ այս խոսակցությունը վարելու համար այսօր բաց նամակով դիմում եմ Մհեր Մանուկյանին:

Մհեր Մանուկյանը «Ձոն գարնանամուտի», «Երգ հոգեխանգարմունքի», «Ջահել ազատության երգը», «Մենք ժպտում ենք» երգերի հեղինակն է ու կատարողը: «Լավ էլի» ռոք խմբի հիմնադիրներից: Եւ այսօր ես նրան եմ դիմում բաց նամակով:

Բաց նամակ Մհեր Մանուկյանին

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

19-11-2008_xmbagrakanՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանին, փաստորեն, մարտի 1-ին իմ արած հայտարարություններից ամենաշատը դուր չի եկել այն, երբ ասել եմ, թե Մյասնիկյանի արձանի մոտից ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք այնտեղ։ Ընթերցողի համար սա տարօրինակ կարող է հնչել, որովհետեւ այդ օրվա իմ խոսքի մեջ շատ ավելի լավ կտորներ կան, բայց Աֆյանը խոսում է հենց սրա մասին։ Ինչո՞ւ։

Պատճառը շատ պարզ է. այս հայտարարությունը հիասթափեցրել է ոչ միայն նրան, այլեւ իր հանցագործ շեֆերին։ Երբ մարտի 1-ին հասա Մյասնիկյանի արձանի մոտ, այստեղ արդեն ոստիկան չկար։ Միայն մոտ 50 սաղավարտավոր էին մնացել Երեւանի քաղաքապետարանի մուտքի առաջ։ Եւ ինչպես Վահագն Հովակիմյանը բացահայտել է, սա «Եփրեմյանի խմբի» ոստիկաններն էին, ովքեր սպասում էին «Եփրեմյանի մյուս խմբին»` քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ովքեր պետք է գային եւ ծեծեին Երեւանի քաղաքապետարանի առաջ սպասող ոստիկաններին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարինե Պետրոսյանը շատ պարզ բան է ասում։ Ասում է` եթե որեւէ մեկը փորձում է ատելի բաները դարձնել սիրելի, դա առնվազն զզվելի է։ Ասում է` ես ատում եմ այդպես վարվող ցանկացած մեկին։ Ասում է, որ չի կարելի անարդարությունը, մարդասպանությունը սիրելի դարձնելու փորձ անել։ Ի՞նչ է պատասխանում սրան Վարդան Պետրոսյանը, որն արդեն մի քանի ամիս զբաղվում է Մարինե Պետրոսյանի նշած արհեստով։

Այսինքն` եկել է Սերժի թաքնված քարոզ անելու եւ ատելին ու արատավորը հայաստանցիների համար սիրելի դարձնելու։ Այս մեղադրանքին ի պատասխան` նա նախ սկսում է դերասանություն անել, ու տպավորություն է ստացվում, որ ոչ թե պրոֆեսիոնալ դերասանի հետ գործ ունենք, այլ թատերական ինստիտուտ ընդունվելու փորձ անող մի երկչոտ պատանյակի։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

Օհան ԴուրյանԱյսօրվա մեր հանրահավաքին ներկայացել եմ առանձնակի բարձր տրամադրությամբ եւ հույս ունեմ այդ տրամադրությունը փոխանցել բոլորիդ, յուրաքանչյուրիդ, որպեսզի դուք էլ ձեր հերթին այն ուրիշներին փոխանցեք: Այսպիսի ակնկալիքով էլ այսօրվա մեր հանրահավաքը հայտարարում եմ բացված, չնայած` գիտեմ, որ իմ այս տրամադրությունը շատերին է տարօրինակ թվալու: Բայց այս զգացողությունը շատ արագ կցրվի, քանի որ այսօրվա ելույթը, ի տարբերություն նախորդների, նաեւ վերնագիր ունի. այն վերնագրել եմ «Ձոն ցնծության»:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այսպիսով, մենք իմացանք, որ նախագահական ընտրությունների շրջանում եւ դրանից հետո խիստ ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու պատճառով ոստիկանությունն ի վիճակի չի եղել պայքարել հանցավորության դեմ եւ պատշաճ ուշադրություն դարձնել հանցանքների բացահայտման գործին։ Այս մասին հայտարարեց անձամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը։

Նրա ասածը անսպասելի է այնքանով, որ Հայաստանում հաճախ չի պատահում, որ պաշտոնական մակարդակով ճշմարտություն է հնչում։ Իսկ որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, հասկանալի էր դեռ շատ ու շատ առաջ, երբ, ասենք, Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության օպերլիազորները ամբողջ օրը անցկացնում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճում նստատեղեր զբաղեցնելով, որ շինծու մեղադրանքներով դատվող քաղբանտարկյալների հարազատներն ու մերձավորները նստելու տեղ չունենան եւ, այսպիսով, դրսում մնան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 6.-10.

Նոյեմբեր 12, 2008

6. Մասնագիտությունը` պատերազմ

7. Պրոսպեկտով` Օպերա

8. Մի շիշ «Ստոլիչնայա»

9. Մահապատիժ Վիեննայում

10. Մղձավանջ եւ անուրջներ Լոզանում

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՈՒՆԱՑԱԾ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ, ԱՆՀԱՂՈՐԴ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՇԻԼ…

Մայնդորֆյան հռչակագիրը ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս ֆրանսիական «Le monde» թերթին եւ ասում, որ Հայաստանը պատրաստ չէ գնալ մեծ զիջումների: Նման հայտարարություն անելու նպատակը, անշուշտ, հռչակագրի ստորագրումից հետո հայկական կողմի թողած դժգույն տպավորությունը ինչ-որ կերպ ցրելն է,, հայաստանյան տրամադրություններին որոշակի «բռավադա» հաղորդելու մղումը:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Խիստ զվարճալի էր հետեւել, թե ինչպես են ոմանք երկչոտ փորձեր անում ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տարած հաղթանակը ներկայացնել որպես սերժանտական իշխանության վարած արտաքին քաղաքականության արդյունք։ Սա` իմիջիայլոց։ Իսկ ընդհանրապես, Օբամայի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ժողովրդավարության հաղթանակն էր, ընդ որում` ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ նրա սահմաններից դուրս։

Հայտնի իրողություն է, որ Միացյալ Նահանգները համարվում է ժողովրդավարության ֆորպոստը եւ դեմքը ողջ աշխարհում։ Եւ ահա, ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշի ընտրվելու կերպը լեզու տվեց անգամ ամենամանր կարգի բռնակալներին, թե իբր տեսեք, անգամ ժողովրդավարության դրոշակակիրը համարվող երկրում ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

ՀեղափոխությունՀոկտեմբերի 17-ի հանրահավաքից շատ չանցած` մենք ականատեսը դարձանք Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումների իրականացման մեկնարկին: Այս փաստը ընդգծում է ոչ միայն առաջին նախագահի` չգերազանցված պետական եւ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, այլեւ ակնհայտ է դարձնում այն խեղճ վիճակը, որում գտնվում են Հայաստանի իշխանությունները: Այն, ինչպես Հայաստանի սերժանտական իշխանությունները արձագանքեցին առաջին նախագահի ելույթին, ցույց է տալիս, որ նրանք, ըստ էության, չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջ, ինչպիսի վիճակում են գտնվում իրենք եւ Հայաստանի Հանրապետությունը:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԲԱՑՎԵ~Ք, ՄԵՐ ԺԱՄՆ Է ԳԱԼԻՍ

06-11-2008_bacveq-mer-jamn-e-galis

Հեղափոխությունը իրոք ընթանում է, եւ ամեն նոր ակցիա, ամեն նոր երգ, ամեն նոր տեքստ, ամեն նոր սիմվոլ անշրջելի է դարձնում այն, անշրջելի է դարձնում հեղափոխության հաղթանակը։ Ավելին, որեւէ հեղափոխության հաղթանակ անհնար է առանց համապատասխան գաղափարական, հոգեւոր հենքի։ Մարտի 1-ին հաջորդած ութ ամիսների ընթացքում այսպիսի հսկայական հարթակ է ձեւավորվել։ Ուզում եմ ողջունել Մհեր Մանուկյանին, քանզի նրա ստեղծած ամեն երգ ակնհայտ է դարձնում, որ մեր Շարժումը իրոք անկասելի է, մեր Հաղթանակը իրոք անխուսափելի է։ Նրա երգերը ցույց են տալիս, թե ինչպիսի մեծ հոգեւոր ու բարոյական պոտենցիալ եւ հենք ունի Համաժողովրդական շարժումը։ Ողջունում եմ բոլոր այն երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր այդ երգերը, այդ նյութերը տարածում են Հայաստանում եւ հայության շրջանում։ Այդ քայլերը անշրջելի են դարձնում Հեղափոխության հաղթանակը. հեղափոխությունը այդ երգերի տեսքով պետք է մտնի ամեն հայաստանցու տուն, ամեն հայկական օջախ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարտի 1-ին առաջին շարքերում գտնվող ոստիկանների կամ ներքին զորքերի ծառայողների ու նրանց հրամանատարության հարաբերությունների թեման իսկապես կարեւորագույն նշանակություն ունի` այդ օրվա իրադարձությունների գնահատականը տալու համար։ Ընդ որում, հարցը լրջորեն եւ անկեղծ կարելի է քննարկել միայն հիմա, երբ դատախազությունը արդեն պաշտոնապես հայտարարել է հրազենային վնասվածքներ ստացած ոստիկանների մասին վիճակագրությունը։ Եւ միանշանակ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս պարագայում դատախազությունը առաջին հայացքից անսովոր բան է անում. թաքցնում է հրազենային վնասվածք ստացած ծառայողներին։ Այն, որ հրազենային վնասվածքներ ունեցող ոստիկաններ կան, հայտնի էր նաեւ մինչեւ հիմա, համենայնդեպս` տեղեկացված մարդկանց։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,