Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի` «ՀԺ»-ին տված վերջին հարցազրույցը կարեւոր էր Կոնգրեսի համախոհների շրջանում քննարկվող մի շարք հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշումների արձանագրմամբ։ Դրանցից առաջինը վերաբերում էր ՏԻՄ ընտրություններին Կոնգրեսի մասնակցության նպատակահարմարությանը, եւ այս հարցում Կոնգրեսի դիրքորոշումը, որ ներկայացրել էր Լեւոն Զուրաբյանը, ճշգրիտ է եւ ամբողջական։ Ինչ խոսք, որեւէ մեկը այսօր չի կարող ընտրությունների հետ կապված իլյուզիաներ ունենալ, բայց մյուս կողմից` Հայ ազգային կոնգրեսը չպետք է խուսափի պայքարի որեւէ ճակատից եւ որեւէ դիրք չպետք է հենց այնպես զիջի իշխանություններին։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
«Թող այսօր էլ արեգակը ծագե արեւելքից եւ մայրամուտ ունենա արեւմուտքում։ Մարդիկ ծնվեն եւ մեռնեն։ Եւ ամենայն գործ մարդկային, որ գործվի, թող շարունակե գործվելե։
ՔԱՋ ՆԱԶԱՐ
Եթե Սերժ Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթ-ուղերձը համեմատենք Քաջ Նազարի հրովարտակի վերը բերված հատվածի հետ, ստիպված պիտի լինենք խոստովանել, որ Նազարի տեքստը մի քանի գլուխ բարձր է։ Այն պարզ պատճառով, որ Նազարի հպատակները իրականության մեջ գոնե տեսնում են իրենց տիրակալի խոսքերի արտահայտումը. արեգակը իրոք ծագում է արեւելքում եւ արեւմուտքում մայր է մտնում, մարդիկ իրոք ծնվում եւ մեռնում են։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի տեքստին, այն այլ կերպ, քան «լեզվական պանոս», դժվար է որակել։ Նման տեքստեր մարդիկ արտաբերում են միայն այն ժամանակ, երբ ասելիք չեն ունենում, եւ այս փաստը փորձում են քողարկել ինչ-որ էլիտար բառակույտերի տակ. «ըստ ամենայնի, համենայնդեպս, ի սկզբանե»։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական
Օրացուցային մեղրամսից հետո հայ-թուրքական հարաբերությունները վերադարձան նախկին մակարդակին։ Սա ազդարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` հայտարարելով, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը Ադրբեջանին չի վերադարձրել գրավյալ տարածքները։ Սա այն սովորական հայտարարությունն է, որ թուրքական կողմը անում էր նաեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ. այսինքն` դարձ ի շրջանս յուր։ Նման արդյունքը խիստ սպասելի էր, որովհետեւ ՀՀ իշխանությունները թուրքական կողմի հետ շփումների ընթացքում հայկական օրակարգի ոչ մի հարց չէին տեղավորել քննարկումների շրջանակում։ Եւ սա հասկանալի է. Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանի շահերն էր ներկայացնում, այլ սեփական իշխանության։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՂՀ, Խմբագրական
Անկեղծ ասած, շատ զարմացա` լսելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հնչեցված մի հայտարարություն, թե միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին քարտ բլանշ է տվել` Հայաստանում ռեպրեսիաներ իրականացնելու, ընդդիմությանը սադրանքների մեջ ներքաշելու, պատժիչ գործողություններ իրականացնելու համար։ Ու չնայած գիտեմ, որ ասածս տարօրինակ է հնչելու, բայց վերը նշված հայտարարությունը մի տեսակ չի տեղավորվում ընթացիկ շրջանի մեր անելիքների համատեքստում` այն պարզ պատճառով, որ ասվածի մեջ ոչ մի նորություն չկա։ Այդ նույն միջազգային հանրության պահվածքը, համենայնդեպս` վերջին տարիների ընթացքում, ոչ մի փոփոխություն չի կրել։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական, ՀԱԿ