Արխիվ Հոկտեմբեր, 2008

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 11.-15.

Հոկտեմբեր 30, 2008

11. Ի՞նչ է անունդ, բանտապահ

12. Ֆլամենկո

13. Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում

14. Եվ այդ մեկ մարդը դու ես

15. Կորսվող ինքնություն

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 30, 2008

Ելույթ Ազատության հրապարակում

Սիրելի ժողովուրդ.

Այսօրվա մեր խնդիրը շատ պարզ է եւ հստակ. չկանգնել, չկանգնել ոչ մի վայրկյան, չկանգնել ոչ մի դեպքում, հասնել այս ճանապարհի վերջին, որտեղ մեզ սպասում է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր այս հանրահավաքները հենց դա են խորհրդանշում. մեր նպատակամղվածությունը եւ հաղթական հանգրվանին հասնելու մեր կամքը: Եւ ահա, այսպես, մեր այսօրվա հանրահավաքը հայտարարում եմ բացված:

Այսօր, ինչպես պայմանավորվել ենք, ես պետք է ելույթ ունենամ: Այս ելույթը, սակայն, մի փոքր այլ բնույթ կունենա. նամակի, ավելի ճիշտ` պատասխան նամակի բնույթ: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթ «Հրապարակ» օրաթերթում տպագրվել է մի նամակ, որ ինձ էր ուղղված: Ստորեւ ներկայացնում եմ այն:

Կարդալ շարունակությունը …

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 29, 2008

Սերժ Սարգսյանի կարգադրությունը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին, շատ նման է իրեն, շատ նման է գործող վարչախմբի էությանն ու գործելակերպին։ Ըստ այդմ, փաստորեն, թափանցիկ հետաքննություն է իրականացնելու մի մարմին, որի գործունեությունը գաղտնի է պահվելու հանրությունից։

Այս իրավիճակը տարօրինակ չէր լինի, եթե խմբի առաքելությունը հենց հանրության համար փաստեր հավաքելը չլիներ։ Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ, ըստ էության, փաստահավաք խումբը կարեւորվում էր, քանի որ նրա գործը պետք է լիներ հանրության համար փաստեր հավաքելը, ու ըստ Սերժի տրամաբանության` այդ գործը նա պետք է անի նույն հանրությունից գաղտնի։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 28, 2008

Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ տարի առաջ հայտարարեց, թե նախագահի այլընտրանքային միակ թեկնածու լինելու պարագայում պատրաստ է ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը անձամբ սրան արձագանքեց` ասելով` ուրեմն Տեր-Պետրոսյանին այդքան ժամանակ է հարկավոր` Ղարաբաղը վաճառքի հանելու համար։
Դրանից առաջ, իր առաջին հանրահավաքում, Տեր-Պետրոսյանն ասել էր, թե Ղարաբաղը վաճառել հնարավոր չէ։ Եւ ահա, Սերժ Սարգսյանի վերը նշված հայտարարությունից հետո Տեր-Պետրոսյանի թիմում աշխատող վերլուծական խմբերից մեկը այսպիսի մի վերլուծություն արեց. Տեր-Պետրոսյանը ասում է` հնարավոր չէ վաճառել Ղարաբաղը, ոչ մի նախագահ չի կարող վաճառել Ղարաբաղը` անգամ մեծագույն ցանկության դեպքում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 27, 2008

Պայքար, պայքար մինչեւ վերջՄարտի 1-ին եւ դրանից հետո պաշտոնական լրատվությանը հետեւող մարդիկ միայն մի եզրակացություն կարող էին անել. մարտի 1-ին Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները ոստիկանության ցեղասպանության փորձ էին իրականացնում: Իսկապես ահասարսուռ տեսարաններ էին դուրս հորդում հեռուստատեսային էկրաններից, թե ինչպես ինչ-որ զինված խմբեր ավտոբուսների ետեւից կրակում էին խեղճ ոստիկանների վրա, նրանց վրա նռնակներ շպրտում:

Ու ոստիկանական այս սպանդը կանխելու համար` հարկավոր էր արտակարգ դրություն մտցնել: Սրանից հետո էլ հաղորդվում էր հարյուրավոր վիրավոր ոստիկանների մասին: Ճիշտ է, պաշտոնական մարմինները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, թե ի վերջո քանի ոստիկան է վիրավորվել, եւ անընդհատ հակասական թվեր էին հրապարակում, բայց էականն այն էր, որ այդ վիրավորների մեջ տասնյակ հրազենային եւ բազմաբեկորային վնասվածքներ ստացած անձինք պիտի լինեին` ըստ պաշտոնական հաղորդագրությունների: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1

ՎԵՐԸՆԹԵՐՑԵԼՈՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հոկտեմբեր 25, 2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ի իր ելույթում արդեն ընդգծեց, որ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակավոր դադարի որոշումը միանշանակ վերաբերմունքի չի արժանանալու։

Ու չնայած այս գիտակցմանը, նա հայտարարեց այդ դադարը։ Տեր-Պետրոսյանի ելույթի քննարկումները շարունակվում են, արվում են զանազան վերլուծություններ, համադրվում են զանազան փաստեր։ Ոմանք անգամ նկատում են, թե չնայած Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը վտանգված է, հատկապես` Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կողմից, ամերիկացի պաշտոնյաները ասում են, թե բանակցությունները պետք է շարունակվեն այդ շրջանակներում, ինչն էլ, ըստ այդ վերլուծաբանների, նշանակում է, թե առաջին նախագահը սխալվում է։ Նման հետեւությունների հեղինակները չեն նկատում, որ եթե ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը վտանգված չլիներ, այդպիսի հաճախականությամբ դրա գոյության մասին հաստատական հայտարարությունների կարիք չէր լինի ուղղակի։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 24, 2008

Սիրելի ժողովուրդ.

Այն, որ սա կոչում եմ ելույթ Ազատության հրապարակում, ամենեւին էլ քարոզչական հնարք չէ, ոչ էլ սրամտության դրսեւորում։ Սա ընդամենը քրիստոնեական հայտնի սկզբունքի երկրորդումն է, եւ ըստ այդմ` այնտեղ, ուր ներկա են Ազատության, Օրինականության, Ժողովրդավարության համար մղվող պայքարի մի քանի նվիրյալներ, ահա այդ հավաքատեղին պետք է համարել Ազատության հրապարակ։

Այսօր այդ վայրը թերթի այս էջն է, եւ հենց թերթի ընթերցողների մասնակցությամբ է տեղի ունենում մեր հերթական հանրահավաքը, եւ բարեբախտաբար, այն իր մասշտաբներով ծանրակշիռ է։ Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նվազագույնը 20 հազար մարդ. հաշվի առնենք թերթի վաճառվող տպաքանակը եւ այն, որ ամեն թերթը կարդում է առնվազն երկու հոգի, սրան գումարած ինտերնետային տարբերակը, սրան գումարած «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային ընդհատակյա թերթի ընթերցողները։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Հոկտեմբեր 23, 2008

23-10-2008_mek-tari-anc12007 թվականի հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար հանրահավաք, որտեղ տասնամյա լռությունից հետո ընդարձակ ելույթով պետք է հանդես գար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այդ հանրահավաքում Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տար նաեւ հետեւյալ հարցին. առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը ՀՀ նախագահի սպասվող ընտրություններում։ Այսինքն` այդ հանրահավաքը բոլոր առումներով պետք է դառնար ներքաղաքական կյանքի այդ ժամանակաշրջանի թիվ 1 իրադարձությունը։ Ի հեճուկս օրենսդրության եւ տրամաբանության, սակայն, հանրահավաքի կազմակերպիչներին ոչ մի կերպ չէր հաջողվում հեռուստատեսային կամ ռադիոեթերով հանրությանը իրազեկել սպասվող իրադարձության մասին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Հոկտեմբեր 16, 2008

Հրանտ Տեր-Աբրահամյանը վերջերս մի շատ հրատապ հարց էր բարձրացրել. ո՞ւր են, ասում է, ազգիս հոգեբանները, որ հոգեվերլուծության էին ենթարկում ընդդիմությանը, ինչո՞ւ հոգեվերլուծության չեն ենթարկում իշխանություններին:

Չնայած հարցը հրատապ է, բայց եւ հռետորական, որովհետեւ ակնհայտ է, որ հոգեվերլուծության կարիք ունեն այդ նույն հոգեբանները: Դրանցից երկուսին հեռուստացույցով լսելու առիթ ունեցել եմ, ու տպավորությունս ցնցող է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 ,

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է»

Հոկտեմբեր 16, 2008

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

(Read the English version)

rferl_interview_2008-10-17Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին.

Հարց. - Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երեւում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին: Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին: Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է:

Նիկոլ Փաշինյան. - Իմ կարծիքով, հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են:

Վերցնենք թեկուզ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները: Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձեւավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից եւ հնարավորությունից:

Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է:

Կարդալ շարունակությունը …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ , , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 15, 2008

Ոչ անհայտ Մերուժան Տեր-Գուլանյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում մի հայտարարություն է արել, որին չեմ կարող չանդրադառնալ։ Ընդ որում, պարզաբանման կարիք ունի ոչ միայն հայտարարության բովանդակությունը, այլեւ ծագումնաբանությունը։ Որովհետեւ կան հայտարարություններ, որոնք չնայած բնույթով անգրագետ են, բայց դրանք չի կարելի միայն անգրագիտության հետեւանք համարել։ Դրանք վկայում են նաեւ իրենց հեղինակների բարոյական աննկարագրելի նեխման, անկասելի փչացման մասին։ Իսկ հայտարարությունը, որը բառացի չեմ մեջբերում, բայց բովանդակության ճշգրտությունը երաշխավորում եմ, հետեւյալն է. խոսելով իշխանական հերթական քարոզչական անհեթեթության` քաղաքական բանտարկյալների համաներման մասին` Տեր-Գուլանյանը համոզմունք է հայտնում, որ համաներում անպայման կլինի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանցանք չեն գործել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-2

Հոկտեմբեր 14, 2008

Մեծ հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչպիսի կառավարական արձագանք կստանա այն լուրը, թե ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի 21-ամյա որդին «Ֆոլքսվագեն-Տուառեգե մակնիշի ավտոմեքենա է գնել։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ, քանի որ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանել էր, թե ուսանող այդ երիտասարդը մեքենան գնել է ամռանը իր հիմնադրած ՍՊԸ-ի եկամուտներով։ Միանգամից հիշեցի վարչապետի ֆուտլյարի ճառերը` «մի~նք պիտքի~ պայքարինք կոռուպցիայի դի~մ, որովհիտի~վ այն տնտեսությա~ն զարգացման ամենամի~ծ խոչընդոտն է»։ Ծափ, ծափ, ծափ։ Ֆուտլյարին երեւի թվում է, թե կոռուպցիան պոզերով, խոճկորի պոչով ու հանրապետության գլխավոր դատաբժշկի լխկած ուղեղով կենդանի է. այդպիսի մի հայվան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 16.-20.

Հոկտեմբեր 12, 2008

16. Հայիր զքեզ

17. Սենյակ N1

18. Ֆրաու Էլիզաբեթի առեղծվածը

19. Դրժած պայման

20. Ուղիղ զրույց

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 11, 2008

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հայ հանրությունից ներողություն խնդրելով ֆեդերացիայի լոգոյից Արարատ լեռան պատկերը հանելու համար, ձեռքի հետ էլի փորձեց կռուտիտ լինել` ասելով, թե լոգոյի նմանատիպ փոփոխությունը կապ չի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարելիք այցի հետ։ Կապը ոչ միայն ուղղակի է, այլեւ թուրքական կողմը շատ հստակ պայման է դրել. Գյուլը կգա Երեւան, եթե ՀՖՖ խորհրդանիշի վրայից հանվի Արարատի պատկերը։ Սա դժվար չէ ապացուցել սովորական փաստերի համադրումով. Հայրապետյանն ասում է, որ ՀՖՖ խորհրդանիշը փոխելու որոշումը վաղուց է կայացվել։ Եթե անգամ նման որոշում եղել է, սա չի շտկում իրավիճակը, որովհետեւ ոչ ոք խորհրդանիշ չի փոխում տարվա կարեւորագույն խաղի նախաշեմին, երբ հազար ու մի կազմակերպչական խնդիր է գլխիդ թափված։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Բեսպրեդելը, կամ ինչպես առաջին նախագահն է ասում` սահմանազանցությունը, ունի մի կարեւոր հատկություն. նա չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում, եւ ոչ ոք չի կարող գտնել նրանից պաշտպանվելու հնարը, ոչ ոք չի կարող երաշխավորված լինել նրան հանդիպելուց։ Այս մասին մենք բազմիցս խոսել ենք եւ բոլորին կոչ ենք արել միանալ ընդդեմ բեսպրեդելի մղվող մեր պայքարին։ Այո, այս պայքարի ընթացքում նույնպես մեծ է բեսպրեդելի ատամի տակ հայտնվելու հնարավորությունը, բայց ավելի լավ է մեռնես պայքարի գավազանը ձեռքիդ, քան նրանից ողորմություն խնդրողի վիճակում։ Արդեն երկար ժամանակ մտածում եմ գրել այս տեքստը, բայց թեման նուրբ է, եւ նրա մասին պետք է խոսել այնպես, որ չստացվի, թե չարախնդում ես, կամ ինչպես սիրում են ասել` շահարկում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,