Կարո՞ղ է արդյոք գործող իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում իրական բարեփոխումներ անել։ Այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրում հաստատվի իրական տնտեսական մրցակցություն, խոսքի ազատություն, մենաշնորհները վերանան, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, լինի անկախ դատական համակարգ, գործի ազատ ընտրական համակարգ։ Կարո՞ղ է արդյոք։ Այս հարցի պատասխանը տալիս է վերջին 10 տարիների Հայաստանի պատմությունը։ Այսօր գործող ավազակապետական համակարգի ձեւավորումը սկսվեց 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ այդ համակարգը առաջին անգամ իր մասին բարձրաձայն հայտարարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Հայաստանցու մասին
Մյանմա կոչվող պետությունում երկու հազարից ավել քաղբանտարկյալ կա. պաշտոնապես, միջազգայնորեն ճանաչված։ Ընդդիմության լիդերն էլ արդեն 6 տարի տնային կալանքի տակ է։ Երկրում սով է, չքավորություն, վերջերս էլ ցունամին ավելի խորացրեց չքավորությունը։
Միջազգային հանրություն կոչվածը արդեն վեց տարի ամիսը մեկ պատվիրակություն է ուղարկում Մյանմա, այդ երկրի իշխանությունը զավթածներին համոզելու համար, որ քաղբանտարկյալներին բաց թողնեն։ Մյանմայի իշխանությունն էլ ասում է` բաց չեմ թողնում։ Ինչու՞ է կարողանում ասել, որովհետեւ ներքին պայքար չկա։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Աշխարհաքաղաքական, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Հայաստանցու մասին
Անկեղծ ասած, մինչեւ վերջերս լուրջ չեմ վերաբերվել պտտվող խոսակցություններին, թե մարտի 1-ի զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան հայտարարվում է պաշտոնապես։ ԱԺ-ում Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանի ելույթը, սակայն, ստիպում է այդ վարկածին ավելի լուրջ վերաբերվել։ Ինքը` Վարդանյանը, ջանք չէր խնայում` զոհերի ավելի մեծ թվի մասին վարկածը հերքելու համար, բայց նրա ամեն խոսք, ամեն արտահայտություն ուղղակի ստիպում է վերադառնալ այս թեմային։ Վարդանյանը խոստովանեց, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո դիահերձարանում սովորականից 4 անգամ ավելի շատ դիակ է եղել, եւ այս փաստը ինքնին արդեն պաշտոնական տեղեկատվություն է։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
Հիմա արդեն կարող ենք ասել, որ այս տարվա ամառը աննախադեպ էր քաղաքական առումով։
Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք այսօրինակ ամառային ակտիվություն չի եղել, եւ 2008-ի հետ կարող են մրցակցել միայն 1995 թվականի եւ 1996 թվականի ամառները, երբ ընթացել են խորհրդարանական, ապա եւ նախագահական ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավները։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Եվրոպա, Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին հրապարակած առաջին երկու փաստաթղթերը, ուշադրություն դարձրեք, մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործի մաս են։
Այն քրեական գործի, որի շրջանակներում ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ կալանավորված են, դատապարտված։ Հազարավոր մարդիկ էլ այդ քրեական գործի շրջանակներում հետապնդումների են ենթարկվել։ Իշխանությունը, փաստորեն, այդ քրեական գործը հարուցել է ընդդիմության հանցավոր լինելը հիմնավորելու համար։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Մարտի 1
Ուրեմն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության օրը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն է տվել ԱԱԾ-ին։ Այն, որ մեր հեռախոսները լսվում էին շատ ավելի վաղուց, հասկանալի էր։ Բայց որ նախագահական ընտրությունների քվեարկության օրը այդ փաստը կվավերացվի, կփաստաթղթավորվի, վեր է ամեն երեւակայությունից։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հեղափոխություն
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքները ռեպորտաժներ են սփռում այն մասին, որ Վրաստանը 18-րդ դարի վերջից Ռուսական կայսրության մաս է։
Եւ այս ֆոնին հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե ռուսները որոշեն զորքը շարժել Թիֆլիսի ուղղությամբ, այստեղ խամաճիկային կառավարություն հաստատեն, եւ վերջինս էլ խնդրի Վրաստանը ետ ընդունել Ռուսական կայսրության գիրկը։ Ի՞նչ կպատահի իրադարձությունների նման զարգացման դեպքում։ Տարբերակները երկուսն են. համաշխարհային պատերազմ կամ ոչինչ։ Շատ հավանական է երկրորդ տարբերակը, այսինքն, որ ոչինչ էլ չլինի։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Աշխարհաքաղաքական, Եվրոպա, Լեւոն Տեր-Պետրոսյան
Եւ այսպես, խնդիրը պարզ է եւ հստակ. հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ Հայաստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Այսօր շատերը հարց են տալիս. ինչպե՞ս ենք դա անելու: Որպես կանոն, ընդդիմությունը այս հարցին տալիս է ընդհանուր պատասխան: Նման պահվածքը հասկանալի է: Կան քայլեր, որոնց գաղտնի մնալը ցանկալի է, եւ բնականաբար, ընդդիմությունը չի ցանկանում նախապես բացել իր խաղաքարտերը: Նման պահվածքը, սակայն, իրականում ունի մի մեծ թերություն. ՀՀ քաղաքացիները, տեղյակ չլինելով, թե կոնկրետ ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու, անորոշության զգացողություն են ունենում, ինչն իր հերթին բերում է որոշ հոգեբանական բարդությունների: Ասենք, ակտիվիստները, որոնք անմիջականորեն ներգրավված չեն կազմակերպչական աշխատանքների մեջ, լավ չեն պատկերացնում իրենց անելիքը, եւ նրանց շրջանում որոշակի վակուում է առաջանում: Այս հրապարակման մեջ ուզում եմ ներկայացնել այն հնարավոր քայլերը, որոնց իրագործումը, իմ անձնական կարծիքով, անխուսափելի է դարձնելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ