Արխիվ Սեպտեմբեր, 2008

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Սեպտեմբեր 30, 2008

Դեռ օրեր առաջ որոշել էի անդրադառնալ Շարժումը մարելու մասին խոսակցություններին։ Ու չնայած սեպտեմբերի 26-ի հանրահավաքից հետո թեման այլեւս կարող է պատեհությունից զուրկ համարվել, այսուհանդերձ, որոշումս չեմ փոխում, որովհետեւ սրա հետ կապված կոնկրետ եւ հանգամանքների հետ չկապված ասելիք կա։ Շարժման մարելու հետ կապված երկու կարգի խոսակցություններ կային. առաջինը ազդարարող, ավետող, երկրորդը մտահոգված, ահազանգող ձայներն են։ Առաջին խումբը իշխանական ուժերն ու նրանց սպասարկուներն են, երկրորդ խումբը` Շարժմանը նվիրված Քաղաքացիները, որոնք հասկանում են, որ Շարժումը հիմա իր ուսերի վրա շատ ավելի մեծ ու շատ ավելի ծանր հոգս է կրում, քան կարող է կրել որեւէ քաղաքական գործընթաց։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 21.-25.

Սեպտեմբեր 30, 2008

21. Ազատ Աստվածն այն օրից…

22. Ցեէռուն ընդդեմ Կագեբեի

23. Noah’s route…

24. Էլի տասը այրի

25. Ինչի՞ց են պատրաստում վիսկին

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 27, 2008

Անկախ նրանից, թե ինչպիսին է այս պահի ներքաղաքական իրավիճակը, հիմա Հայաստանում գործում է լրիվ ուրիշ, բացարձակապես նոր քաղաքական համակարգ։

Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ երկրում չկա կեղծ ընդդիմություն, մի գործոն, որը քոչարյանական իշխանության համար ներքաղաքական կառավարման կարեւորագույն լծակ էր։ Վարչախումբը իշխանությունը պահելու համար ստիպված էր զոհաբերել-բացահայտել իր այդ գաղտնի զենքը, ու հիմա Սերժ Սարգսյանը ուղղակի ստիպված է իր վրա վերցնել գործառույթներ, որ մի ժամանակ կատարում էին Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը` մյուսները։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,

Սեպտեմբեր 26, 2008

«Մտեք նեղ դռնով. ինչքա~ն լայն է դուռը եւ ընդարձակ` ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, եւ բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով»։

Ավետարանը ըստ Մատթեոսի, գլուխ Է

Չեմ կասկածում ու երբեք չեմ կասկածել մեր հաղթանակին։ Եւ մարդկային էությունս, ինչպես, համոզված եմ, շատ-շատերի դեպքում, ձգտել է հեշտ հաղթանակի։ Բայց այս մղումը միայնակ չի եղել, եւ մեր գիտակցության մեջ նաեւ ընդդիմացում է ձեւավորվել հեշտ հաղթանակների նկատմամբ, որովհետեւ երբ այն հեշտությամբ է տրվում, պետք է մտածել, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան սխալ է։ Եւ եթե մեր գիտակցության մակերեսին եղել է հեշտ հաղթանակի ցանկություն, գիտակցության խորքերում անդիմադրելի ձգտում է եղել դեպի դժվար, ծանր պայքար ու հաղթանակ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՆԵՐԸ

Սեպտեմբեր 25, 2008

1998 թվականի իշխանափոխության լեյտմոտիվը, ինչպես հիշում եք, ԼՂ հարցն էր։

Տեր-Պետրոսյանը իբր ծախում էր Ղարաբաղը, Քոչարյանը եկավ փրկելու։ Առաջին փոփոխությունը, սակայն, որ Քոչարյանի իշխանավարության օրոք տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, բանակցային ձեւաչափից Ղարաբաղի դուրս մղումն էր։ Իհարկե, մեծ դիվանագետ պետք չէր լինել` հասկանալու համար, որ սա սխալ, անհեռատես մոտեցում է։ Սա իրոք դժվար չէր հասկանալ, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ եթե բանակցում են երեք կողմեր (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին չենք հաշվում), եւ երեք կողմերից երկուսը հայկական են, դա առավելություն է հայկական կողմի համար։ Բայց խնդիրը միայն թվային առավելությունը չէ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սեպտեմբեր 24, 2008

Հայ ազգային կոնգրեսը երկարատեւ քաղաքական գործոն դարձնելու նպատակը, որ ազդարարվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է եւ այսպիսին շարունակելու է մնալ անկախ ընթացիկ քաղաքական իրավիճակից։ Կոնգրեսի կայացումը ըստ էության անշրջելի է դարձնելու այն գործընթացները, որ սկսվել են 2008 թվականի նախագահական ընտրություններով, այսինքն` դառնալու է Համաժողովրդական շարժման հաղթանակի երաշխիք։ Ի՞նչ է, ուրեմն, հարկավոր Կոնգրեսի կայացման եւ զարգացման համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սեպտեմբեր 23, 2008

Երբ չորրորդ դասարանցին դասը սովորած չի լինում, եւ ուսուցիչը խիստ տոնով նրանից պարզաբանում է պահանջում, ահա այս աշակերտը փորձում է մի այնպիսի պատմություն պատմել, որ համոզիչ լինի ու արդարացնի իր դաս չսովորելը. «Հորքուրիս տղան հիվանդացել էր, գնացել էինք տեսնելու, գիրքս հետս տարել էի, որ այնտեղ դասս սովորեմ, բայց մեր տուն մարդ եկավ, արագ ետ եկանք, գիրքս մնաց էնտեղ, ու քանի որ հորքուրիս տունը հեռու է, ժամն էլ ուշ էր, չգնացի գիրքը բերելու»։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի պարզաբանումները իր հրաժարականի կապակցությամբ շատ նման են չորրորդ դասարանցու այս սեթեւեթանքին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԻՆՉՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Սեպտեմբեր 20, 2008

Նիկոլ Փաշինյան. մարտի 1, 20082008 թվականի փետրվարի 20-ին Մատենադարանի մոտ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ տրամադիր էին, պահանջում էին գրոհով վերցնել իշխանությունը. գնալ եւ գրավել նախագահի նստավայրը:

Նույն թվի փետրվարի 26-ին, երբ Ազատության հրապարակում հավաքվել էր հայոց պատմության մեջ աննախադեպ բազմություն, ահա այդ մարդիկ էլ տրամադիր էին եւ պահանջում էին գրոհով վերցնել իշխանությունը, գնալ եւ գրավել նախագահի նստավայրը եւ վերջ դնել հանցավոր իշխանությանը: 2008 թվականի մարտի 1-ին մարդիկ նույն կերպ էին տրամադրված:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,

ԻՆՉ ԱՍԵԼ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 19, 2008

Արդեն բավական երկար ժամանակ ներքաղաքական կյանքում օրախնդիր է «վճռականություն» հասկացությունը։ Ընդդիմադիր շեշտադրումներով քաղաքական ոչ մի գործընթաց չի շրջանցում այդ տերմինը, սակայն մինչեւ հիմա էլ ամբողջական բացատրություն չի տրվել, թե ինչ է վճռականությունը, եւ ինչպես է պետք հասկանալ այդ բառը։ Ոմանք կարծում են, թե վճռականությունը գրոհով իշխանությունը վերցնելն է, ուժային գործողությունների դիմելը, կոնֆլիկտներից, բախումներից չխուսափելը։ Բոլոր այս բացատրությունները ունեն իրենց տրամաբանությունը, եւ չի կարելի դրանցից որեւէ մեկը հիմնազուրկ համարել, մանավանդ որ այսօր Հայաստանում հնարավոր չէ իշխանությունների կողմից չվերահսկվող քաղաքական գործունեություն ծավալել ու չհայտնվել նման երկընտրանքների առաջ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

մի հատ էլ ոտանավոր

Սեպտեմբեր 18, 2008

Այո, ճիշտ եք, սիրելի ընթերցողներ, մի հատ էլ եմ ոտանավոր գրել, չնայած նախորդի հիման վրա դեռ երգ չի ստեղծվել։ Այս ոտանավորն էլ, հույս ունեմ, երգ դառնալու շանս ունի, եւ կարծում եմ` ոչ մի սարսափելի բան չկա, որ մենք ընթացող որոշ քաղաքական գործընթացների մի քիչ հումորով վերաբերվենք, երբեմն նույնիսկ մի քիչ կծու հումորով։ Հույս ունեմ, որ իմ հումորը կամ հումորի փորձը համապատասխան վերաբերմունքի կարժանանա, ու մենք միասին կծիծաղենք ու նոր եռանդով կլծվենք մեր պայքարի գործին։ Ահա, ուրեմն.

ԿԵՆԱՑ ՊԱՐՈԴԻԱ
Թեժ են օրերն Էրեւանի,
Ընթանում է մեծ պայքար,
Բայց ոստիկանը հարամի
Դավ է կապում ապիկար,
Թե` մի քայլեք, մի երգեք,
Խոսեք միայն շշուկով,
Գյուլի գալը` խնամի,
Նշելու ենք մեծ շուքով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա

Սեպտեմբեր 17, 2008

Երբ առաջին անգամ լսեցի «Ձոն գարնանամուտի» բանաստեղծության հիման վրա իմ ընկեր Մհեր Մանուկյանի գրած համանուն երգը, առաջին միտքս այն էր, որ ես բոլորովին ուրիշ պատկերացում ունեի դրա մասին։ Բայց շուտով հասկանալի դարձավ, որ երգը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ։ Ու հիմա, երբ ուզում եմ մտքիս մեջ արտասանել այդ բանաստեղծությունը, չեմ կարողանում. ինձ համար անսպասելի արձանագրում եմ, որ ոչ թե արտասանում եմ, այլ երգում։ Ուղղակի չեմ կարողանում արտասանել. արտասանությունը ակամա վերածվում է երգի։ Սա նշանակում է, որ «Ձոն գարնանամուտի» բանաստեղծություն այլեւս չկա, գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն երգ, եւ սա փառահեղ արդյունք է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 26.-30.

Սեպտեմբեր 16, 2008
Comments Off

26. Ռեւոլյուցիոն էվոլյուցիա

27. Գերեզմաններ-գերեզմաններ

28. Ուզում եմ իմանաք

29. Հայացք առաստաղին

30. Can I help you?

* * *
Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԳՅՈՒԼԸ ԳԱ` ԴԱՌՆԱՍ ՉԸ-ԽՈՍԿԱՆ

Սեպտեմբեր 13, 2008

«0։2»-ն Հայաստան-Թուրքիա ոչ միայն ֆուտբոլային, այլեւ դիվանագիտական խաղի հաշիվն է։ Ինչպես ֆուտբոլային խաղը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը գտնվում է անմխիթար վիճակում, այնպես էլ դիվանագիտական խաղը ցույց տվեց, որ հայկական գործող դիվանագիտությունը գտնվում է ուրվականի կարգավիճակում։

Ինչ խոսք, Գյուլի այցը Հայաստան պատմական էր։ Պատմական էր նաեւ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի այցը։ Պատմական էր նաեւ երկու հավաքականների առաջին խաղը, եւ այդ պատմական խաղում մենք պարտություն կրեցինք 0։2 հաշվով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՆՀԱՂԹ ՀԵՐՈՍ ՔԱՋ ՏԻԳՐԱՆԸ, ՄԻ ԶԱՐԿՈՎ ՋԱՐԴԻ ՄԿԱՆԸ

Սեպտեմբեր 12, 2008

Սերժ Սարգսյան, օն ժե` Անդրեյ Ակիմով, օն ժե` Նարիմանով… Թե Ս. Սարգսյանի է՛լ ինչպիսի անուններ կբացահայտվեն, ցույց կտա ժամանակը։ Բայց որ ՀՀ իշխանությունը զավթած անձը կեղծանունով ռուսական բանկի խորհրդի նախագահ է աշխատում եւ դրա համար 9 միլիոն դոլար աշխատավարձ ստանում, սա արդեն սենսացիա է։ Միակ հարցը հետեւյալն է` թե ինչու է Ռուսաստանը ջղայնացել ոչընտիրի վրա (այլապես չէր բացահայտի նրան)։ Չենք բացառում, որ պատճառը լինի այն, որ Սարգսյանը Ջոնի Թոմսոն անվան ներքո համաձայնած լինի ստանձնել «Բրիտիշ պետրոլիում» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի պաշտոնը` 9.5 միլիոն դոլար աշխատավարձով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ

Սեպտեմբեր 11, 2008

2008 թվականին տեղի ունեցած քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում դե ֆակտո այլեւս գոյություն չունեն ընտրովի պաշտոններ։ Նախագահի պաշտոնը նշանակովի է, թաղապետի պաշտոնը նշանակովի է, ԱԺ պատգամավորների պաշտոնները նշանակովի են, խորհրդարանի նախագահի պաշտոնը կրկին նշանակովի է։ Նշանակումներն իրականացնում է պոլիտբյուրոն, օլիգարխիան, մաֆիան։ Իսկ ընտրողները, քաղաքացիները, ովքեր գնում են ընտրությունների, ընդամենը ծխածածկույթի դեր են կատարում, խամաճիկային դերակատարում։ Ընդհանրապես, նման դեպքերում, երբ ընտրական ֆարսը հասնում է վերջնակետին, հաճախ տեղի ունեցածի մեղքը բարդվում է հանրության, քաղաքացիների վրա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,