Արխիվ Օգոստոս, 2008

ՍԵՐԺԻԿ ԷՖԵՆԴԻ. Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱՄԵՏԸ

Ինչ ուզում եք, ասեք, 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թուրքական մամուլում տպված, ապա եւ «Հայլուրիե կողմից լայնորեն մեջբերված նյութերը լուրջ մտորելու տեղիք են տալիս, մանավանդ վերջին շրջանի հայտնի իրադարձությունների ֆոնին։ «Հայլուրը» փորձում էր ապացուցել Սերժ Սարգսյանի թիմի կողմից լայնորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը թուրքամետ է, եւ նրա ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում փափագում են թուրքերը։ Նման բան ասելու հիմք էր տալիս այն, որ Տեր-Պետրոսյանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կողմնակից է եւ սխալ է համարում Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնելը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մեր թերթի շաբաթ օրվա համարում հրապարակված այն տեղեկատվությունը, թե ՌԴ հանրային հեռուստաընկերությունը` «OPT»-ն, նկարահանել եւ հեռարձակելու է օգոստոսի 1-ի երեւանյան հանրահավաքը, մեզ համար անսպասելիորեն դարձավ լուրջ ներքաղաքական քննարկումների առարկա։ Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչության թութակները շեփորահարում էին, թե «OPT»-ն չի ցուցադրել նման ռեպորտաժ, եւ այդ տեսլականի վրա լրջագույն քաղաքական վերլուծություններ էին անում։ Նկատենք, որ «OPT»-ն իրոք մի քանի անգամ ցուցադրել է այդ ռեպորտաժը, ընդ որում` օբյեկտիվորեն ներկայացնելով թե՛ հանրահավաքը, թե՛ դրան հաջորդած հուժկու երթը եւ թե՛ շեշտելով սեպտեմբերին ՀՀ-ում հնարավոր փոփոխությունների հավանականությունը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Որ այդպես է, լավ կլինի եւ օգտակար, որ իմանաք պատմությունը այս օղակի»։

Վին (պինգվին)

Իսկ պատմությունը, որի իմացությունը տվյալ պահին կարող է օգտակար լինել հայ հանրությանը, վերաբերում է ախքին։ Ես չեմ պատրաստվում որեւէ գաղտնիք բացահայտել, պարզապես ուզում եմ համակարգված ներկայացնել մեզ բոլորիս հայտնի փաստեր` գծանշելու համար այն ուղին, որը Արթուրիկին դարձրեց ախք։ Սա անում եմ` ցուցանելու համար, որ որեւէ մեկը երաշխավորված չէ ախք դառնալու հեռանկարից, եւ այս պատմությունը շարադրում եմ որպես ներդրում ախքացման չարիքը մեր հայրենի երկրից վերացնելու գործում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Աշխարհի ԶԼՄ-ները լցված են Ռադովան Կարաջիչի համար Հաագայում հատկացված բանտախցի նկարագրություններով։ Եւ բոլոր այդ նկարագրությունների մեջ ամենաուշագրավ մասն այն է, որ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ կասկածվող Կարաջիչն անազատության մեջ ապրելու է հարմարավետ, լավ կահավորված բանտախցում։ Այն, որ այս ամենի մասին խոսում են աշխարհի տարբեր ԶԼՄ-ներ, դա հասկանալի է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,