Իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին տեսեք, թե ինչ են մոգոնել. «Այս օրերին վրացական ընդդիմությունը համախմբված էր Վրաստանի իշխանության շուրջ, ռուսական ընդդիմությունը` ՌԴ իշխանության շուրջ»,- ասում են նրանք եւ Հայաստանի ընդդիմությանը մեղադրում ՀՀ իշխանության շուրջ չհամախմբվելու մեջ։ Չգիտեմ` որ խելոքն է այս նախադասությունը իշխանական ներկայացուցիչների բերանը գցել, բայց, անկեղծ ասած, չեմ հասկանում զուգահեռը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական
«Մարտի 1-ի» հանձնաժողովում ոստիկանական չինովնիկների խայտառակությունից հետո ԱԺ որոշ պատգամավորներ կիսաձայն սկսել են խոսել այն մասին, թե մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները անհամաչափ են եղել։ Ու այս կիսաձայն խոսակցությունից, ու այս ձեւակերպումից իրենք հիանում են իրենցով, իբր տեսեք` էս ոնց ենք տղամարդլամիշ եղել։ Մի հատ էլ սկսել են եզրակացնել, թե «Մարտի 1-ի» հանձնաժողովը ահագին էլ անկախ է, ուրեմն։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
Այսօր ուզում եմ ուղղակի երեք մեջբերում անել Հրանտ Մաթեւոսյանից։ Ի՞նչ առիթով։ Մի՞թե Հրանտ Մաթեւոսյանին մեջբերելու կամ նրա մասին խոսելու համար առիթ է պետք։ Ոչ, ամենեւին, այնպես, ինչպես առիթ պետք չէ մտածելու, խորհելու, հասկանալու համար։ Չնայած «Ծառերը» պատմվածքից գոնե առաջին կտորը մեր թերթում էլի ենք մեջբերել, բայց դա մի հատված է, որ կարելի է ամեն օր թերթի ճակատին մեծ տառերով տպագրել, մանավանդ այս օրերին։ Կարդացեք եւ ինքներդ կհամոզվեք. «Ասում եք սեր, ասում եք սիրում ենք։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, Հոգեւոր, Հրանտ Մաթեւոսյան, Մարտի 1
«Մարտի 1-ի» հանձնաժողովում ոստիկանական չինովնիկների խայտառակությունից հետո ԱԺ որոշ պատգամավորներ կիսաձայն սկսել են խոսել այն մասին, թե մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները անհամաչափ են եղել։ Ու այս կիսաձայն խոսակցությունից, ու այս ձեւակերպումից իրենք հիանում են իրենցով, իբր տեսեք` էս ոնց ենք տղամարդլամիշ եղել։ Մի հատ էլ սկսել են եզրակացնել, թե «Մարտի 1-ի» հանձնաժողովը ահագին էլ անկախ է, ուրեմն։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Մարտի 1
Սերժանտական լրատվամիջոցները քարոզարշավ են սկսել «առ այն մասին», թե ինչքան վատ բան են հեղափոխությունները. գունավոր հեղափոխությունները։ Այս քարոզարշավը ուղղված է աշնանային գարնանամուտի դեմ, որին մենք բոլորս սպասում ենք։ Նրանք էլի նույն երգն են երգում, թե բա` գիտե՞ք, գունավոր հեղափոխությո~ւն, չգիտեմ ի~նչ։ Ես միանգամից դեն եմ նետում «գունավորը», որովհետեւ նա, ով չի հասկացել, որ մեր հեղափոխության գույները բացառապես հայկական են, ավելի ճիշտ` հայաստանյան, միայն ու միայն հայաստանյան, պետք է փորձի պարզել` չի՞ տառապում արդյոք դալտոնիզմով։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Խմբագրական, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
Հազար ինը հարյուր իննսունութ թվականի փետրվարին` նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ-երկու օր հետո, ՆԳ եւ ԱԱ այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը ասուլիս էր անում ՆԳ նախարարության շենքում։ Այն ժամանակ համեստ տղա էր` շուշաբանդ ակնոցներով-բանով, բորդո «Պաջեռո» ջիփով էր շրջում, մի մեքենա, որ հիմա իր ախրաննիկների աչքին էլ է բոմժական թվում։ Այն ժամանակ ես էլ էի համեստ տղա եւ ասուլիսին մասնակցում էի որպես համեստ լրագրող։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Խմբագրական, Հայաստանցու մասին
Իրավական այն սխեման, որի շրջանակներում հետապնդման են ենթարկվում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, ուղղակի ապշեցուցիչ է առաջին հերթին ցինիզմի աննախադեպ չափերով։
Ո՞րն է այդ սխեմայի էությունը. մարդը փողոցից բերման է ենթարկվում ոստիկանություն, ապա եւ ձերբակալվում։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Մարտի 1, Քաղբանտարկյալներ
Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կան մի շարք փաստեր, որոնք ենթակա չեն հերքման, եւ անգամ իշխանությունները կեղծիքի իրենց պրոֆեսիոնալ մեքենայի գործադրմամբ դա չեն կարող անել։ Այդ փաստերը շատ կարեւոր են եւ վկայում են այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը կամ այդպիսի անվան ներքո հանդես եկող ուժերը իրենք իրենց դուրս են դրել օրենքից, եւ ինքնապաշտպանության դիմելու մեր որոշումը պարտադրված է եղել այդ ուժերի ապօրինի գործողություններով։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, Հեղափոխություն, Մարտի 1
Կան բազմաթիվ արտահայտություններ, որոնք լավ են հնչում. սեր, կայունություն, հանդուրժողականություն, պետականամետություն, հավասարակշռվածություն, զսպվածություն։ Կա նաեւ այս համամարդկային արտահայտությունների հայկական շարունակությունը. ջուր չլցնենք թուրքի ջրաղացին, ազգային միասնություն, հավաքականություն։ Արդյո՞ք ես որեւէ բան ունեմ այս բառերի, հասկացությունների, դրանց իմաստների հետ։ Քավ լիցի։ Ավելին` ով այս բառերի, հասկացությունների դեմ բան ունի, շիզոֆրենիկ է։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հեղափոխություն
ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի եւ քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանի ելույթները հերթական անգամ ապացուցեցին, որ ի դեմս ոստիկանության վերնախավի մենք գործ ունենք ոչ թե երկրում օրինականությունը պահպանելուն ուղղված գործունեություն ծավալող մարդկանց, այլ մի խմբավորման հետ, որի համար ոստիկանություն կոչվող մարմինը յուրօրինակ մաֆիոզ կառույց է, որը հսկայական եկամուտներ է բերում իր պարագլուխներին։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայաստանցու մասին, Մարտի 1
31. Ի՞նչ են զգում հայրերը
32. Խոնավ է Էդինբուրգը
33. Շառլն ու Վինսթոնը
34. Ծեծկռտուք Միլանում
35. Պուպուլիկով տիկինը
* * *
Կարդալ շարունակությունը …
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Երկրի հակառակ կողմը
Ոչընտիրի կարգավիճակում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս շրջանը նշանավորվեց իշխանական նոր գործելաոճի բորբոքումով, որ կոչվում է իմիտացիա։ Այս երեւույթը, սակայն, իրականում շատ ավելի խորն է մտել իշխանական կաբինետներ, քան սպասվում էր։ Օրինակ` իմիտացիոն ճառաբանության ֆոնին հայտնվել են իմիտացիոն պաշտոնյաներ։ Չնայած` սա բնական է` իմիտացիոն գործընթացները պետք է իրականացնեն իմիտացիոն պաշտոնյաները։ Ու երբ ուշադիր նայում ես վարչապետ կոչվող Տիգրան Սարգսյանին, նկատելի է, որ նա այս պահին ունի մի գերնպատակ` այնպիսի դեմք ընդունել, որ մարդիկ մտածեն, թե ինքը իրոք վարչապետ է։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական
Թեեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերքեց իր այն հայտարարությունը, թե ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի ԼՂՀ բնակիչների քվեարկության միջոցով, այդ հայտարարության բովանդակությունը նորություն չէ եւ ծագում է դեռեւս 2005 թվականին ԱՊՀ մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից։
ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց Ղարաբաղում պլեբիսցիտ` հանրաքվե անցկացնելու գաղափարը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, ԼՂՀ
Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը ստրատեգիական մտածողության արգասիք է։ Իհարկե, այս ընթացքում շատերն են մտածում ժամ առաջ հաղթանակի մասին, եւ սա շատ լավ է եւ կարեւոր։ Բայց կա հարցի ստրատեգիական կողմը, որը հուշում է, որ հաղթանակի երաշխիք կարող է դառնալ դրա համար ամուր հենարանի ստեղծումը։ Երբեմն մեր մտքերի ընթացքն ընդհատվում է հնարավոր հաղթանակի վրա, բայց անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ հաղթանակից հետո մեզ հարկավոր են նոր հաղթանակներ, որոնք մարդկանց ոչ միայն չեն հիասթափեցնի, այլ կոգեւորեն։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Խմբագրական, ՀԱԿ, Հեղափոխություն
ովքե՞ր էին ախքը, Պետոն, օբյեկտիվ լրագրողները 1996-ին
Վաստակավոր ախքիկ, օբրուչով բոչկա ուտելու սիրահար Մարգարյան Հովիկը «Մարտի 1-իե հանձնաժողովի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աֆյանին խնդրում է զուգահեռներ անցկացնել 1996 թվականի սեպտեմբերի 26-ի եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի միջեւ։
Եթե սա լիներ Դոդի Պետոյի հաղորդումը, կհասկանայի. բայց ուշադրություն դարձրեք` հարցը հնչում է 2008թ. մարտի 1-ի, կրկնում եմ` մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ սաստիկ օբյեկտիվ հանձնաժողովի աշխատանքային նիստում։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Մարտի 1