Արխիվ Հուլիս, 2008

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

դիտարկում 1

Վերջին ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանի արած մի արտահայտություն թռցրած էր «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոսից, որին մարմնավորում էր Վլադիմիր Միրոնովը։ Այդ հերոսը, հիշում եք, ժուլիկ էր, ու նրա ավտոմեքենան էր գողացել Յուրի Դետոչկինը։ Եւ ահա, դատարանում Դետոչկինի վրա մատ թափ տալով` ժուլիկն ասում էր, որ նա, այսինքն` Դետոչկինը, ոտնձգություն է կատարել մեր սրբության սրբոցի` Սահմանադրության դեմ, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփականության իրավունք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 36.-40.

36. Ամեն ինչ լավ է լինելու

37. Անկեղծութիւն անկեղծութեանց

38. Ինձ տոմս տվեք

39. Սեւ խավիարը

40. Ապրելու հետեւանքները

* * *
Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

100 օրը «Can I help youե»-ի նման մի բան է դարձել, ու երկրագնդի վրա պետական պաշտոն ունեցող ամեն մարդ` սկսած կլյուչնիկից, վերջացրած ինքնահռչակ բռնապետերով, ամփոփում են իրենց պաշտոնավարության հարյուր օրը։ Ռազ որ տենց ա, թույլ տվեք երկու ստռոչկա էլ ես ասեմ Սերժիկ-Միշիկի պաշտոնավարման հարյուր օրվա մասին։ Ի՞նչ կարող ենք ասել այդ հարյուր օրվա մասին։ Շատ բան։ Դե, գիտեք արդեն, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանի առողջապահական կենտրոն, Գյումրին` տարածաշրջանի մշակութային կենտրոն, Դիլիջանը` տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, Աղետի գոտին վերականգնվում է, արդեն երրորդ անգամ, երկրում քաղբանտարկյալներ չկան, մարտի 1-ի գործի նախաքննությունը նորմալ առաջ է գնում, Ղարաբաղի հարցում պրոբլեմ չունենք, ժողովրդին որոշել են շշերով արդարություն բաժանեն, որովհետեւ ժողովուրդը արդարության ծարավ է (որոշ տեղեկություններով, արդարության շշալցման տենդերը շահել է «Միկա-Ֆրոլովա» ընկերությունը)։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այսօր Կարսում տեղի կունենա Կարս-Ախալքալաք երկաթուղու` թուրքական հատվածի հիմնարկեքի արարողությունը։ Սա այն երկաթուղին է, որով մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը հնարավորություն են ստանում երկաթուղային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ։ Նախկինում այդ կապը ապահովվում էր Հայաստանի տարածքով` Գյումրի-Կարս երկաթուղով։ Գյումրի-Կարս երկաթուղու` ղարաբաղյան հակամարտության արդյունքում չգործելու պատճառով այդ երկրները չունեին երկաթուղային կապ, ինչը էականորեն խոչընդոտում էր նրանց միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հիմա մեր հանրությանն ինտենսիվորեն փորձում են ներարկել մի «տեսլականե, որի բովանդակությունը հետեւյալն է` ինչո՞ւ չտեսնել Սերժ Սարգսյանի գործունեության լավ կողմերը եւ անընդհատ մատնանշել միայն վատը։ Եթե այս «տեսլականը» դրվեր շրջանառության մեջ որեւէ ազատ, ժողովրդավարական երկրում, ապա այն ինքն իրենով արդեն իսկ աբսուրդ կհնչեր։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը քննարկել իր իսկ ընտրած նախագահի միայն վատ գործերը, ընդ որում` այնպես քննարկել, որ դրանց դեմն առնելու համար գործադրվի իշխանական ողջ քարոզչամեքենան։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ PR նոր ակցիա է սկսել, որի մեխը «կախարդական» մի բառակապակցություն է` «եկեք շանս տանք Սերժ Սարգսյանին»։ Ի՞նչ է թաքնված առաջին հայացքից անմեղ, գրեթե հրեշտակային այս բառակապակցության ետեւում։ Դե, ի՞նչ է թաքնված. ուզում են ասել, թե տեսեք` այս 100 օրվա ընթացքում ինչքան լավ բան է արել Սերժը, եկեք տեսնենք այդ լավը եւ շանս տանք։ Նույնիսկ կարեւոր էլ չէ, որ այդ «լավ բաներիե թվարկումը չափազանց կարճ է տեւում. այս պահին դա չէ խնդիրը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ» ՏԵՍԼԱԿԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հուլիս 17, 2008

17-07-2008_errord-beveri-teslakani-kortsanumy

Ստեղծված ներքաղաքական իրավիճակում գործող իշխանության համար փրկության խիստ տեսական տարբերակներից մեկը, այսպես կոչված, «երրորդ բեւեռիե ստեղծումն է։ Այսինքն` մի այնպիսի քաղաքական միավորի, որն իբր թե ընդդիմություն է, սակայն իրականում ջլատելու է միակ ընդդիմության ուժերը եւ գործող վարչախմբի համար հանգիստ գոյատեւում ապահովի։ Սակայն սա, մեղմ, շատ մեղմ ասած, ընդամենը տեսական տարբերակ է։ Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ այդ բեւեռի ստեղծումը, այն արդեն վաղուց պետք է ստեղված լիներ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 41.-45.

41. Գնացքից` պարահանդես

42. Երջանիկ լինելու իրավունք

43. Ժողովրդի առաջնորդ Ազատությունը

44. Արեւմտյան կիսագնդում

45. Հեղափոխականի մահը

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՈՒՍՏ-ՕՐԴԻՆՍԿԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Վերջին քայլը հաղթանակի ճանապարհին

Անդրանիկ Միրզոյանի շրջաբերականը, որ վերջերս հրապարակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարեւոր փաստաթուղթ է ոչ միայն մարտի 1-ի գործի քննության որակի ու մեթոդների, այլեւ իշխանությունների կողմից մարտի 1-ի նախապատրաստական որոշ գործողությունների մասին պատկերացում կազմելու իմաստով։

Շատերին զարմացրեց այն, որ Սերժ Սարգսյանը մարտի վերջերին ՌԴ այնժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնեց ետընտրական շրջանում իրենց, այսինքն` ՀՀ իշխանություններին ցուցաբերած աջակցության համար։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Վերջին շրջանի դատական հորձանուտում, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի եւ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանի հայցը, որ ներկայացվել է վարչական դատարան։ Սաղաթելյանը եւ նրա պաշտպանը, հիշեցնեմ, վարչական դատարանից հայցում են, որ այն ապօրինի ճանաչի մարտի 1-ին ոստիկանության ձեռնարկած գործողությունները։ Այս հայցը, նրա շեշտադրումը անկյունաքարային նշանակություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր իրապես ուզում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության։ Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում։ Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ` միանա՞լ շարժմանը, թե՞ շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը, հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք` Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

դիտարկում առաջին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բոլորս էլ գիտեինք. հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ։ Ընդ որում` միջանկյալ, ոչ վերջնական հաղթանակները, դրանցից առաջացած ոգեւորությունը շատ հաճախ բացասական դեր են խաղում։ Մինչեւ վերջ պայքարելու համար անհրաժեշտ է մանր հաղթանակներից չոգեւորվել եւ մանր պարտություններից չհուսահատվել, այլ մշտապես լինել նպատակամղված, տրամադիր` մինչեւ վերջ պայքարելու։ Իսկ մինչեւ վերջ նշանակում է մինչեւ հաղթանակ. ի վերջո, փլեյ-օֆֆ փուլում խաղը չի ավարտվում այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկը վերջնական հաղթանակ չի տարել. մենք գտնվում ենք հենց փլեյ-օֆֆ փուլում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի առաջին իսկ անդրադարձը մարտի 1-ի դեպքերի փաստական հանգամանքներին աչքի ընկավ աղաղակող ստահոդությամբ։ Ռուսական «Կոմերսանտե թերթին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե մարտի 1-ի բոլոր 10-ը զոհերը սպանվել են հրապարակից 1 կմ հեռու։ Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը հրապարակ ասելով, բայց ենթադրվում է, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքի մասին է, որտեղ ընթանում էր մարտի 1-ի մեր հանրահավաքը։ Արձանագրենք նաեւ, որ 10 զոհերից երկուսը մահացել են հիվանդանոցում` մարտի 1-ից շատ օրեր անց։ Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւմ է ստում Սերժ Սարգսյանը եւ ինչո՞ւ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,