Արխիվ Հունիս, 2008

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 46.-50.

46. Դավադրություն ըստ Սեսիլի

47. Սեռական ակտի փոխարժեք

48. Viva Cuba

49. Իսկ օվկիանոսը խաղաղ է

50. Պաուլան, Բեբան եւ Մարթան

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պետք է խոստովանեմ, որ «բարեշրջումներ իրականացնելու իշխանական վճռականությունըե» ինձ վախեցնում է։ Սրանք ոնց որ այս անգամ լուրջ են կպել գործին եւ որոշել են մինչեւ վերջ տանել «բարեշրջումների» գործը։ Չէ, սիրելի ընթերցող, դուք ճիշտ չհասկացաք իմ միտքը։ Ես ոչ թե առաջնորդվում եմ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, այլ ուղղակի կենսափորձս հուշում է, որ «բարեշրջման» այս բումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ։ Ինչո՞ւ եմ այսպես մտածում. ինքներդ հիշեք, թե քանի անգամ եք վերջին տասը տարում «Հայլուրով» լսել Պետավտոտեսչության բարեփոխումների մասին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-06-27_xmbagrakan1Օրերս Տիգրան Սարգսյանի մոտ մի ցնցող հանդիպում տեղի ունեցավ։ Հանդիպումը այնքան ցնցող էր, որ ավելի ցնցող չի լինում։ Սարգսյանի մոտ էին գնացել մեծ թվով խոշոր գործարարներ, որոնք պատվիրակված էին այլ գործարարների կողմից։ Գործարարները նախապես գծված սցենարով թատրոն էին խաղում, բայց ցնցողը հենց սցենարն էր։ Ուրեմն սցենարը հետեւյալն էր. գործարարները վարչապետին ասում էին` դուք մեզ ուզում եք օրինականության դաշտ բերել, բայց դա բոլորի՞ն է վերաբերելու, թե՞ կարող ա մենք գանք օրինականության դաշտ ու քաշվենք։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Անձամբ չեմ տեսել, բայց շատ եմ լսել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը շատ է սիրում կադրեր ցուցադրել, որոնցում երեւում է, որ Իսրայելի պետական դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի մեր հանրահավաքում, նույնիսկ հարթակում։ Չեմ կարող ժխտել. եղել է նման բան։ Այդ օրը հարթակում ծածանվել են նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Եվրամիության, եթե չեմ սխալվում` նաեւ Լեհաստանի ու Լիբանանի դրոշները։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

«ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ» ՀԱՃՈՒՅՔԻ ՔՐՄՈՒՀԻՆԵՐԸ

Որքան հասկացա, «Արմենիա» հեռուստատեսությամբ «Հեռուստադուել» հաղորդում է եղել, որտեղ բանավիճել են Մարինե Պետրոսյանը եւ Վահրամ Սահակյանը, ու վերջինս իմ հասցեին ինչ-որ այլանդակ բաներ է ասել։

Ու չնայած այս առիթով Ուստա Հրանտի գրած հոդվածը ինձ ահավոր հուզեց ու ջերմացրեց, ուզում եմ իմ անձնական վերաբերմունքը արտահայտել Վահրամ Սահակյանի` իմ անձի մասին ասածների վերաբերյալ, ինչ էլ որ նա ասած լինի։ Իսկ իմ վերաբերմունքը հետեւյալն է. նա, ով զբաղվում է քաղաքականությամբ եւ ուրիշներին բաներ է ասում, պետք է պատրաստ լինի, որ իրեն էլ են բաներ ասելու։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մի հարցում իշխանություններն ու նրանց մանկլավիկները իսկապես ամենօրյա առաջընթաց են արձանագրում։ Այդ ամենօրյա բարգավաճման ոլորտը նենգափոխումն է։ Սա թերեւս ռոբերտասերժական ռեժիմի ստրատեգիական զենքն է ընդդիմության դեմ. ու հասկանալի է։ Եթե չնենգափոխեն, չեն կարող հակադարձել։ Իսկ ինչո՞ւմ է կայանում նենգափոխումը։ Շատ պարզ բաներում. ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը Հայաստանում ներդրել են կառավարման ավազակապետական համակարգ, ժամուկես տեւած ելույթում փաստերով հիմնավորում է իր այս տեսակետը եւ եզրակացնում, որ ավազակապետական համակարգը պետք է կազմաքանդել, որովհետեւ դա պետականակործան համակարգ է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Բնակարանային ճգնաժամով նեղված Մոսկվայի բնակիչները նետվելու են ձեր հոյաշեն քաղաքը։ Մայրաքաղաքն ավտոմատիկ կերպով տեղափոխվելու է Վասյուկի։ Այստեղ է գալու կառավարությունը։ Վասյուկին վերանվանվելու է Նյու Մոսկվա, Մոսկվան` Հին Վասյուկի։ (…) Նյու Մոսկվան դառնալու է Եվրոպայի եւ մոտ ապագայում ամբողջ աշխարհի պերճաշուք կենտրոնը։ (…) Իսկ հետագայում եւ տիեզերքի…»։

Օ.Ի. Բենդեր «12 աթոռ»

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը նախանձելի կերպով հավատարիմ են մեկ այլ շախմատային տիտանի` Օստապ Իբրահիմովիչ Բենդերի ավանդներին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մեծ թվով ընդդիմադիր գործիչներ, իրենց ելույթներում խոսելով ռոբերտասերժական վարչակազմի գործունեության մասին, ի վերջո եզրակացրել են, թե Հայաստանը օկուպացված է այդ վարչակազմի կողմից։ Իշխանական դեմքերը նման արտահայտությունները դասել են «ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելուե փորձերի շարքին։ Այսպես մտածողները համոզված են, որ «օկուպացիա» հասկացության կիրառումը նպատակ ունի մատնանշել Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ղարաբաղյան ծագումը, ինչը պետք է ցույց տա նրանց օտարությունը հայաստանյան միջավայրին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2007 թվականի փետրվարի 20-ին «Այլընտրանք» հ/ք նախաձեռնությունը Երեւանի Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին հանրահավաքը եւ հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում հանրահավաքների շարք անցկացնել։ Հաջորդ հանրահավաքը նախատեսված էր մարտի սկզբին Ազատության հրապարակում։ Երեւանի քաղաքապետարանը, սակայն, հրաժարվեց մեր իրազեկումն ի գիտություն ընդունել` պատճառաբանելով, որ մարտից մինչեւ հունիս քաղաքապետարանը Ազատության հրապարակում անցկացնում է «Գարուն-2007» փառատոն։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 51.-55.

51. Վհուկների որս

52. Ծովից ծով

53. Երազանքների բարի փերի

54. Երազախաբություն` բաց աչքերով

55. Մոսիկի տակի

* * *
Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե Հայաստանի քննչական մարմինները ստիպված լինեին վերնագիր դնել իրենց կողմից քննվող քրեական գործերին եւ ստիպված լինեին այդպիսով անկեղծորեն արտահայտել իրենց նկատառումները, այն գործը, որի շրջանակներում հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ անազատության մեջ հայտնվեցին կամ հալածվեցին, պիտի վերնագրեին «Ընդդիմության սխալըե։ Ինչպես հայտնի է, այդ քրգործով վարչախումբը փորձում է ապացուցել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ՀՀ-ում պետական հեղաշրջում անելու, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է արել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-06-12_xmbagrakanՍերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպման օրը լարված հետեւում էի լրահոսին` սպասելով անխուսափելի սկանդալի մասին տեղեկատվության։ Սպասված տեղեկատվությունը, սակայն, այդպես էլ չհայտնվեց օրվա լուրերի մեջ, ինչը նշանակում էր, որ սկանդալը տեղի չի ունեցել. ավելին, շուտով Սարգսյան-Ալիեւ բանակցությունների լուսանկարներ հայտնվեցին, որտեղ Սերժն ու Իլհամը ժպտում էին իրար կորցրած, ապա պատահաբար հանդիպած հարազատ եղբայրների պես։ Իսկ ինչո՞ւ էի ես սկանդալի սպասում. եթե հիշում եք, իր online հարցազրույցի ժամանակ, որ տեղի ունեցավ մարտի կեսերին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ինքը Իլհամի առաջ հստակ խնդիր է դնելու. եթե ինքը, այսինքն` Իլհամը, կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ում Ադրբեջանի անցկացրած բանաձեւի տրամաբանությամբ, այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, ինքը, այսինքն` Սերժը, իրա, այսինքն` Իլհամի հետ խոսելու բան չունի։ Այս հայտարարությունը անելիս Սերժը մտածում էր, թե Իլհամի հետ հանդիպելու է ապրիլի սկզբին` Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Սերժանտական իշխանությունը իր խոսափողների բերանն է դրել պրոպագանդիստական-տիպային արտահայտություններ, որոնք շրջում են ասուլիսից ասուլիս, ելույթից ելույթ, հարցազրույցից հարցազրույց` որպես նպատակ ունենալով ուղեղների լվացումը։

Ու չնայած բոլոր այդ սերժանտական փաստարկները սպառիչ պատասխաններ են ստացել, դրանց շրջապտույտը շարունակվում է։ Այս հոդվածի նպատակն է եւս մեկ անգամ անդրադառնալ սերժանտական պնդումներին եւ մի շարք հարակից հարցերի։ Թող ներողամիտ լինի ընթերցողը, եթե նկատի նախկինում հնչած որոշ մտքերի կրկնություններ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,