Արխիվ Մայիս, 2008

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի ղեկավարած հակաժողովրդական վարչախումբը, որ ընտրակեղծիքներ, զանգվածային անկարգություններ, զանգվածային ապօրինություններ կազմակերպելու գնով յուրացրել է Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը, պրիմիտիվ եւ մտավոր թույլ կարողությունների տեր մարդկանց համար նախատեսված քայլերով փորձում է սերժանտացնել հանրությանը։ Այդպիսի քայլերից ամենաթարմը Սերժին կից Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն է։ Չեմ կասկածում, որ իշխանական խոսնակները կասեն` տեսեք` իշխանությունը ուզում է լավ քայլ անել, բայց ընդդիմությունը դրան էլ է վատ վերաբերվում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 56.-60.

56. Մի տնից չենք, մի հալի ենք

57. Ազատություն եւ կրքեր

58. Ինստալյացիա

59. Նախագիծ «Կաեն-2»

60. «Ո՛չ» ռոբոտացմանը

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երրորդ հանրապետության առաջին նարկոբարոն Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ընդհանուր ժողովի իր ելույթից առաջ, թերեւս, փորձարկել էր «Էյֆորիա» կոչվող պրեպարատը։ Համենայնդեպս` նման տպավորություն ստացանք ժողովի բացման ժամանակ նրա ունեցած ելույթից. իհարկե, չի բացառվում, որ էյֆորիան ինքնաբուխ էր, մանավանդ որ այն տեղավորվում էր 6 ժամվա շրջանակներում։ Ընկեր Հրանտը ինքնաբուխ էյֆորիայի պատճառներ ունի. նրա կլիենտուրայի մի զգալի հատվածը տեղավորվել է նախագահական նստավայրում, այսինքն` բիզնեսը կբարգավաճի։ Այլ պատճառներ նույնպես կան. մարտի 1-ի արյան սակարկությունը հաջող ստացվեց, եւ Աղվան-Լեւոն-Դավիթ եռյակի ոսկեբեր երակը, որ գտնվում է իր ձեռքում, անվնաս մնաց։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 61.-65.

61. Արարում եւ ծրագրավորում

62. Եվ Աստված ասաց` լույս լինի

63. Մեռած հոգիներ

64. Ամբոխները խելագարված

65. Ռուսաստանը` ժամանակից անդին

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո հնչած այն գնահատականները, թե ընդդիմությունը փոխում է իր մարտավարությունը, մեղմ ասած, հասկանալի չեն։ Տեր-Պետրոսյանի ելույթում շատ դժվար, եթե չասենք` անհնար է գտնել որեւէ մարտավարական փոփոխություն։ Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԵՔ ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ

Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի հեռուստատեսային լուսաբանումը ցույց տվեց, որ ավազակապետությունը որոշ սրբագրումների է ենթարկել իր լրատվական քաղաքականությունը։ Լրատվական թողարկումներում Կոնգրեսը հարձակման չենթարկվեց, փոխարենը, սակայն, փորձ արվեց այն ներկայացնել մի ձանձրալի, տաղտկալի միջոցառման տեսքով։ Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրություններ։ Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իշխանական շրջանակները ոչ առանց հաճույքի, ընդդիմադիր շրջանակները ոչ առանց հիասթափության ընդգծում են, որ ԵԽԽՎ բանաձեւով Հայաստանին ներկայացված պահանջները միշտ չէ, որ կատարվում են, մանավանդ եթե դրանց իրագործումը հաճելի չէ իշխանություններին։ Դեռ 2002 թվականից ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին հորդորում էր «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր վերադառնալու հնարավորություն տալ, բայց հորդորներին ուշադրություն դարձնող չկա։ «Ա1+»-ի վերաբացման պահանջը արձանագրվել է ԵԽԽՎ մի շարք բանաձեւերում, բայց սրանից հայրենի հեռուստաեթերում որեւէ բան չի փոխվել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ 24 ԺԱՄ

1 միլիոն մարդ եւ 24 ժամՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը իրապես ունի համախոհ եւ համակիր քաղաքացիների այնպիսի բազմություն, որ քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կրիտիկական զանգված։ Ինչ խոսք, սա այնքան էլ հաջող տերմին չէ, մանավանդ մեր շարժման նկատմամբ կիրառելու համար, բայց, ցավոք, ավելի լավ ձեւակերպում առայժմ գտնված չէ։ Այսուհանդերձ, ես կօգտագործեմ «վճռորոշ մեծամասնություն» ձեւը` հասկացության տակ նկատի ունենալով քաղաքացիների մեծամասնությունը, որ ի վիճակի է երկրում իր ձեռքը վերցնել իշխանությունը, ավելի ճիշտ` որոշել իշխանության ճակատագիրը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իշխանական շրջանակները, իրենց իսկ լեզվով ասած, որոշել են «կռուտիտ» լինել քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում։ Նրանք ասում են` ճիշտ է, մենք չենք ուզում Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, բայց կալանավորված քաղաքական գործիչների եւ ակտիվիստների անմեղ (քաղբանտարկյալ) լինելու հարցը պետք է որոշի նախաքննության, ապա եւ դատաքննության մարմինը։ Այսինքն` խամաճիկային նախաքննությունը այդ քաղաքական ակտիվիստներին եւ գործիչներին ձերբակալել է ոչ թե քաղաքական հետապնդման նպատակով, եւ խամաճիկային դատարաններն էլ նրանց համար կալանքի ժամկետներ են սահմանել եւ երկարացրել ոչ թե համաժողովրդական շարժումը կոտրելու մտադրությամբ, այլ միայն ու միայն նրանց անմեղ կամ մեղավոր լինելու հարցը պարզելու մտահոգությամբ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,