Արխիվ Ապրիլ, 2008

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածություն առաջադրեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Հայաստանին պաշտոնապես տեղեկացրել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցման հնարավորության մասին։ Սա էլ կապված էր մարտի 1-ի` իշխանական վայրագությունների հետ։ Մարտի 1-ի դեպքերի համատեքստում նոր դեսպանի թեկնածության առաջադրումը, սակայն, կարող է չունենալ այն իմաստը, ինչի մասին կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՄԵԿ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ… ԳՈՒՄԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ

2008-04-04. «Մեկ գումարած մեկ»ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը, անշուշտ, էական դժվարությունների առաջ է այս պահին։

Շարժման ակտիվիստների հիմնական մասը գտնվում է մեկուսարաններում կամ մշտական ահաբեկումների թիրախ է։ Շատ ավելի մեծ պրոբլեմ է հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունների բացակայությունը։ Իհարկե, այս իրավիճակը եւ դրանից հնարավոր ելքերը այսօր լայն քննարկման առարկա են։ Սակայն կարծում եմ` այս ժամանակավոր դադարից արժե օգտվել` վերլուծելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման անցած ուղին, պատասխանելու համար այն հարցին, թե արդյո՞ք անցած ամիսների ընթացքում ամեն ինչ ճիշտ ընթացք է ունեցել, եւ արդյո՞ք ընդդիմությունը գործել է լուրջ սխալներ։ Եւ արդյո՞ք առաջացած դժվարությունները այդ սխալների հետեւանք են, թե՞ անխուսափելի հանգրվան` հաղթանակի ճանապարհին։

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս։ Հույս ունեմ` այն կարժանանա երգիչ-երգահան ընկերոջս ուշադրությանը, եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար։ Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել։ Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը։

ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ

Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Վլադիմիր Պուտին. 2008-04-01. «Երկու ճանապարհ»Ընդհանրապես, ՀՀ գործող վարչապետ, փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով նախագահ «հռչակված» Սերժ Սարգսյանը վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ սխալներ է գործել։ Չենք կասկածում, իհարկե, որ նա դեռ այդ ոճով շարունակելու է եւս մի որոշ ժամանակ։ Բայց այս պահին հատուկ ուշադրության է արժանի նրա ամենավերջին` խոշոր սխալը։ Խոսքը Մոսկվա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանի թույլ տված «պրապուսկատի» մասին է։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Վլադիմիր Պուտինին հրապարակայնորեն իր շնորհակալությունը հայտնեց աջակցության համար։ «Մենք միշտ զգացել ենք ձեր օգնությունը ե՛ւ նախընտրական, ե՛ւ ետընտրական գործընթացներում, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ։ Նախագահը եւ մեր դեսպանը ինձ փոխանցում էին ձեր անձնական ուղերձները։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,