Արխիվ Ապրիլ, 2008

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 66.-70.

Ապրիլ 30, 2008

66. Սարերից իջան…

67. Մի հատ պաչիկ

68. Զանգով մարդը

69. Ոճիր եւ պատիժ

70. Կլավդիայի կոշիկները

* * * Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե մի պահ վերանանք մեզ հայտնի հանգամանքներից, կարող է տպավորություն ստեղծվել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը էական հաջողությունների է հասել։ Կալանավորվել են հարյուրից ավելի անձինք, ովքեր այս գործի շրջանակներում մեղադրյալ են համարվում։ Բայց եթե անգամ մի պահ մոռանանք, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, իրավիճակը շատ ավելի աբսուրդային է դառնում, որովհետեւ հովսեփյանական նախաքննությունը պատասխան չի տալիս ամենակարեւոր հարցերին։ Ավելին, այդ նախաքննություն կոչվածը չի էլ ձգտում գտնել այդ հարցերի պատասխանը։ Իսկ որո՞նք են այդ հարցերը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կեւորկովյան թատրոնի վաստակավոր արտիստ Սերժիկ Սարգսյանը ետընտրական գաստրոլները սկսեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից։ Վերջին 8 տարիներին Մաքսայինի ղեկավար Արմեն Ավետիսյանի պաշտոնանկության առիթով մաքսավորներին հանդիպելով` Սերժը լուտանքներ թափեց նրանց գլխին` ասելով, թե ՄՊԿ-ում իշխում են հոռի բարքերը, կաշառակերությունն ու կոռուպցիան։ Ներկայացման նպատակը մեկն էր. հանրությանը ցույց տալ, թե ահա սկսվում է կոռուպցիայի դեմ ահարկու պայքարի մի աննախադեպ շրջան։ Բայց եթե անտեղյակ հեռուստադիտողի համար Սերժ Սարգսյանի «մաքսային ելույթը» դրամա էր, տեղեկացված մարդկանց համար դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոմեդիա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

Ապրիլ 26, 2008

Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:

Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,

ԱՌՆԱԿԱՆ ԵՌՅԱԿԸ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որ իր գլխում լկլկացող զանգվածը ուղեղ է համարում, որոշեց ավազակապետության երկարամյա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հեռացող ջանդաքի վրայով քայլելով պետական այրի համարում ձեռք բերել։ Թորոսյանը, անշուշտ` ոչ առանց Սերժ Սարգսյանի խրախուսման, որոշեց ապտակ հասցնել Օսկանյանին` հայտարարելով, որ ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը այսուհետեւ պետք է լինի նախաձեռնող։ Օսկանյանը, որ բավական երկար ժամանակ հույս ուներ, որ ինքը կլինի Քոչարյանի «գահաժառանգը», եւ այս հույսերի համար Սերժի ատելությանն է արժանացել, Թորոսյանի հարձակումներին «վոեւէ» նորմալ բան չհակադարձեց, միայն թաքուն ակնարկով խորհուրդ տվեց շատ չոգեւորվել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Սերժ Սարգսյանի թիմակիցները, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսություն սկսելու` միջազգային հանրության կոչերին, տարակուսում են. «Ինչպե՞ս կարելի է երկխոսություն սկսել այն ուժի կամ գործչի հետ, որը իշխանավորներին համարում է ավազակ, նրանց համեմատում մոնղոլ-թաթարների հետ»։ Իզուր են զարմանում սերժանտները. իրենց ղեկավարը Արտաշես Գեղամյանին անվանեց «դատարկ դհոլ», նրան ծախու ապրանքի հատկանիշներ վերագրեց, եւ ինչպես տեսնում ենք, Արտաշն ու Սերժը ախպեր են դարձել, Արթուր Բաղդասարյանին անվանեցին պետական դավաճան, հաճախորդ, եւ հիմա Արթուրիկը պառկած է Սերժի ոտքերի տակ, Սերժը Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, եւ դա, փաստորեն, շոյել է Մանուկյանին։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մենք` ՀՀ քաղաքացիներս, գարնանամուտի շարժումը հասցնելու ենք հաղթական ավարտի։ Սերժը հեռացվելու է նախագահականից եւ ենթարկվելու է համարժեք պատասխանատվության։ Համարժեք իր գործած հանցանքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս ներկայացուցիչներին։ Հասկանալի է, որ այսօր շարժման տասնյակհազարավոր ակտիվիստներ եւ ուղղակի համակիրներ իրենց մտքում հաղթանակի զանազան սցենարներ են մտմտում։ Հարկ եմ համարում որոշ դիտարկումներ եւ առաջարկներ անել այս թեմայով։ Իշխանությունները իրենց տեսանկյունից շատ ճիշտ են վարվում, երբ շրջափակում են Ազատության հրապարակը, որովհետեւ մարտավարական իմաստով մեր առաջին խոշոր խնդիրը հենց Ազատության հրապարակ վերադառնալն է։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ՊԱՄՖԼԵՏ

Աշխարհը զարմացած է. տեսեք. ասում են` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գնացել է օդանավակայան` հովվապետական այցով ԱՄՆ ժամանած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին անձամբ դիմավորելու համար։ ԱՄՆ նախագահները սովորաբար այսպես չեն վարվում եւ օդանավակայան են գնում միայն բացառիկ դեպքերում։ Ու մինչ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը հատուկ ընդունելություն էր ցուցաբերում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ էր։ Վեհափառ ավազակապետը ինքն էր շտապել մեկնել թիվ 2 ավազակապետի մոտ` նրան շնորհավորելու նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Եթե ամեն ինչ նորմալ լիներ, նորընտիր նախագահը ինքը պետք է գնար Մայր Աթոռ` հայոց հայրապետի օրհնությունը ստանալու։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼՈՒ Է ՁԵՐ ԵՏԵՎԻՑ

2008-04-16_joxovurdy-galu-e-dzer-etevicԳարնանամուտի շարժման հակառակորդներն ամեն կերպ փորձում են նսեմացնել այդ գործընթացի քաղաքական բնույթը` տեղի ունեցածին փորձելով վերագրել զանազան` ոչ գաղափարական երանգներ։

Գռեհկաբանությունը նույնիսկ հասավ այնտեղ, որ փորձեցին ասել, թե Ազատության հրապարակում գիշերելու համար մարդկանց վճարել են։ Ճիշտն ասած` այս մոտեցման համար իշխանություններին ու նրանց սպասարկուներին չեմ էլ մեղադրում, որովհետեւ նրանք տեղի ունեցածը փորձում են ընկալել սեփական պատկերացումների, արժեհամակարգի շրջանակներում։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ուզում էր ապացուցել, որ Հայաստանում տղամարդ չկա։ Նա սրանում թերեւս համոզված էր. Հայաստանում բոլորը ահուդողով են վերաբերվում, այսպես կոչված, օլիգարխներին, իսկ վերջիններս էլ իր կոշիկներն են լպստում, հետեւությունը ինքն է բախում դռները։ Եւ ահա, մարտի 1-ին Քոչարյանը որոշեց նախագահականից, իր կարծիքով, առժամանակ հեռանալուց առաջ մի լավ ծեծ տալ Ազատության հրապարակում «թատրոն խաղացողներին», որպեսզի բոլորին ցույց տա, որ Հայաստանում տղամարդ չկա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 71.-75.

71. Մուտուն, Յուլյան, խնամախոսը

72. Նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկե~…

73. Բոլոր հարցերի պատասխանը

74. Ինչո՞ւ է այսպես

75. Այս հրապարակում դավաճան չկա

* * *

Կարդալ շարունակությունը …

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ ստեղծագործական տվայտանքների մեջ է։ Կոռուպցիայից ազատ ժամերին նա մտածում է, թե էլ ինչ հոդված կարելի է ավելացնել ՀՀ Քրեական օրենսգրքում։ Նման մտածումների նպատակը, անշուշտ, պետականության հիմքերի ամրապնդումն է։ Քոչարյանը երազում է այնքան հարստացնել ՔՕ-ն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տանը նստած հասցնի մի ինչ-որ հանցանք գործել, որպեսզի արդեն տնից դուրս գալիս նրան հնարավոր լինի ձերբակալել միանգամայն օրինական հիմքերով։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը, մեր մեջ ասած, ձեռնտու է թե՛ Սերժ Սարգսյանին եւ թե՛ Իլհամ Ալիեւին։ Վերջինիս առաջիկայում սպասում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը պետք է փորձի մարսել ներքաղաքական ճգնաժամը։ Դեռեւս դասականն է ասել` տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է. եւ եթե սա ճիշտ է անհատ տականքների առումով, շատ ավելի ճիշտ պետք է լինի տականքների իշխանության վերաբերյալ։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Թվում էր, թե այն ժամանակները, երբ հնգամյակը կարելի էր լրացնել երեք տարում, հեռացել են անվերադարձ։ Վեհափառ ավազակապետը, սակայն, ցույց տվեց իր զորությունը եւ մարտի 1-ին զոհվածների քառասունքը որոշեց ծածկադմփոց անել 37-րդ օրը։ Քառասունքի արագացումը քաղաքական որոշում է եւ գոնե հանրային առումով` լկտի սրբապղծություն։ Միջնադարում` ինկվիզիցիայի գոյության տարիներին, մի այնպիսի հասկացություն-փաստաթուղթ կար կաթոլիկ աշխարհում, որ կոչվում էր ինդուլգենցիա։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արդյո՞ք ապրիլի 9-ին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք միջոցառումը որեւէ բան փոխում է ներքաղաքական իրավիճակի տեսակետից, եւ արդյո՞ք սրանից հետո ընդդիմության անելիքների օրակարգն է փոխվում։ Ոչ ամենեւին, բացարձակապես ոչ։ Ընդհակառակը, այդ միջոցառումը ավելի է սրում բոլոր հարցերը, ճգնաժամը ավելի ակնհայտ դարձնում, ավելի ակնհայտ դարձնում ճգնաժամի վտանգավորությունը։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,