Արխիվ Փետրվար, 2008

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՎՃՌԱԿԱՆ Է

2008-02-21. Լ. Տեր-Պետրոսյան. ՄատենադարանԵրեկ առավոտից իշխանությունները փակել էին Երեւան մտնող ճանապարհները: Ոստիկանները կանգնեցրել են մարզերից եկող երթուղայինները եւ փորձել հետ վերադարձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին եկող մարդկանց: Ըստ էության, չէր աշխատում Երեւանի քաղաքային տրանսպորտը, տաքսի ծառայությունները: Այն ամբողջ խայտառակությունից հետո, որ արեցին իշխանությունները նախօրեին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ու քվեարկության արդյունքները հաշվելիս, երեկ հոգ էին տարել, որ հանկարծ մարդիկ չկարողանան ներկա գտնվել Մատենադարանի մոտ հրավիրված Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Ավելին, դեռ առավոտից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիքն էր ոստիկաններով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

2008-02-16_Հանրահավաք ԷջմիածնումՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, չդիմադրեց Սերժ Սարգսյանի հրապարակային հրահանգներին եւ ճշգրտորեն կատարեց այն, ինչ, ըստ էության, հրապարակավ նրան հրահանգեց Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես, Հայաստանում հիմա կարծես թե ձեւավորվում է քաղաքական գործիչների մի տեսակ, որը հատուկ հաճույք է ստանում, երբ իրեն հրապարակայնորեն նվաստացնում են: Արտաշես Գեղամյանը, օրինակ, քափ-քրտինքի մեջ ծառայում է նրան, ով իրեն կնքեց «դատարկ դհոլ» հավերժական դրոշմով: Հիմա էլ, չնայած Սերժ Սարգսյանը առանձնապես չէր էլ ցանկանում, բայց Արթուր Բաղդասարյանը վազեց ու հագավ «Հաճախորդ» կլիչկան: Ու սա դեռ քիչ էր, մի հատ էլ հաճախեց Արա Աբրահամյանի հետ հանդիպման` թերեւս իմանալու համար, թե ինչքան է ինքը վճարվելու իր հաճախումների համար: Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն Արթուր Բաղդասարյանին հրահանգի հանել թեկնածությունը, նա հաստատ կհանի, որովհետեւ եթե դու ընդունում ես, որ հաճախորդ ես, ուրեմն պետք է հաճախես այնքան, մինչեւ կուրսդ ավարտվի: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆԺԿ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ

2008-02-15_nzhk-n-el-miacavԱյսպիսով, Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Իսկ սա նշանակում է, որ նախագահական առաջիկա ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի թիվը հասավ 23-ի: Ինչ խոսք, այստեղ հավաքված են ամենատարբեր քաղաքական հայացքների եւ աշխարհաքաղաքական ուղղվածության կուսակցություններ, եւ սա ինքնին վկայում է, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն իրոք համաժողովրդական է, որովհետեւ միայն ժողովուրդը կարող էր հավաքել, համախմբել այսքան բազմազան ուժերի: Սակայն եթե մի պահ ուշադիր ուսումնասիրենք համաժողովրդական շարժմանը մասնակցող եւ դրան սատարող ուժերի ցանկը, կհասկանանք, որ այնտեղ չկա որեւէ քաղաքական ուժ, որ երբեւէ սատարած լինի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԵՐԿՈՒ ՇՈՒՍՏՐԻ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԽԵԼՔԻ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրականում բլեֆ է անում, երբ ցույց է տալիս, թե պատրաստվում է ընտրությունների արդյունքները կեղծել այնպես, որ ինքը առաջին փուլով հաղթանակ տանի: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առաջին փուլի հաղթանակը խոստացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ըստ այդ սցենարի, ընտրությունների առաջին փուլը կեղծվելու է այնպես, որ առաջին տեղում հայտնվի Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում` Սերժ Սարգսյանը: Արթուր Բաղդասարյանի` առաջին տեղում հայտնվելն այնքան անսպասելի կլինի բոլորի համար, որ քվեարկության արդյունքների կեղծման մասին խոսակցությունները կմարեն այդ անսպասելիության մեջ: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾ

2008-02-13_hujku-harvatsՐաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության քայլը` նախագահական առաջիկա ընտրություններում սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, անշուշտ, հուժկու հարված էր ավազակապետական իշխանությանը: Իհարկե, հիմա իմաստ էլ չունի հարգանքի խոսքեր ասել «Ժառանգության» եւ նրա ղեկավարի հասցեին, որովհետեւ նրանց քայլը ամեն ինչի մասին խոսում է, եւ որեւէ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա: Միավորման կամ միավորումների թեման, սակայն, այսպիսով սպառված համարել չի կարելի, եւ հատկապես այսօր կրկին իմաստ ունի անդրադառնալ այս հարցում «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշմանը: ՕԵԿ-ն իբր հանդես է գալիս միավորման ջատագովի դիրքերից եւ այս կապակցությամբ օգտագործում մոտավորապես այսպիսի ձեւակերպում. էական չէ` մեզ կմիանան, թե մենք կմիանանք: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է

2008-02-12_harcy-lutsvats-eՇաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որը հրավիրել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող ուժերը, սահմռկեցուցիչ ստացվեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար: Վստահաբար կարելի է նշել, որ նման բազմամարդ հանրահավաք Հայաստանում տեղի էր ունեցել մեկ էլ 1988 թվականին: Կարող ենք պնդել. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան ՕԵԿ հանրահավաքին + ՀՅԴ հանրահավաքին եւ դա բազմապատկած երեքով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որ կարողանա այս մասշտաբի միջոցառում կազմակերպել, եւ սա վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԱՄԵՆԱԱՆՄԱՏՉԵԼԻ ՍԵՅՖԵՐԻՑ

2008-02-09_meghrin-poxanakelu-dokumentic-hatvatsՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը վերջին շրջանում ստանում է բազմաթիվ տեղեկություններ, որոնք վկայում են իշխանական բուրգի խարխլման մասին։ Տարբեր մարմինների միջին, հաճախ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ միայն քաջալերական մեսիջներ են գալիս, այլ նաեւ գործնական օժանդակություններ։ Հանրապետության ոստիկանությունից, ԱԱԾ-ից, թաղապետարաններից, նույնիսկ Նախագահի աշխատակազմից ստացվել է բազմազան տեղեկատվություն։ Օրինակ՝ այն մեխանիզմների նկարագրությունը, որով հանցավոր վարչախումբը փորձելու է կեղծել ընտրությունները։ Եւ ոչ միայն դա, այլ նաեւ խորհուրդներ են տրվում, թե ինչպես դրանք կարելի է կանխարգելել։ Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,

ԱՌԱՋ ԷՐ ՊԵՏՔ ՄՏԱԾԵԼ

Արտաշատի դեպքերն իսկապես վկայում են իշխանական խուճապի մասին: Երբ ետին թվով վերլուծում ես կատարվածը, դա ավելի ակնհայտ է դառնում: Ճիշտն ասած, տեղից եկած այն ինֆորմացիան, թե միջադեպի ամենաակտիվ գործող անձը եղել է Մխչյանի Մկան եղբոր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդին, կասկածելի էր թվում: Բայց հիմա, երբ ինֆորմացիան հաստատվել է, կարելի է եզրակացնել, որ ավազակապետական համակարգն այն աստիճանի է թուլացել, որ այլեւս մարդ չունի անգամ պրովոկացիաներ կազմակերպելու համար եւ ստիպված է գործի դնել սեփական ժառանգներին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է

Այսպիսով, ինչ-որ մարդիկ սպառնացել են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Սպառնալիքի բովանդակությունը, որ փոխանցվել է հեռախոսով, հետեւյալն է. «Եթե միանաս Լեւոնին, քեզ խփելու ենք»,- ասել է անհայտ զանգահարողը Արթուր Բաղդասարյանին: ՕԵԿ նախագահն արդեն հստակ ասել է, որ այս հայտարարությունը կապում է իշխանությունների հետ, եւ կարծում է, որ սպառնացողները եղել են հենց այս ճամբարից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ

Երբ ուշադիր հետեւում ես վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրարշավին, հասկանում ես, որ դրա իմաստը ոչ թե տվյալ թեկնածուին, այսինքն` Սերժ Սարգսյանին գովազդելն է, այլ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ճնշելն ու ստորացնելը: Բռնի կերպով մարդկանց հանրահավաքների տանելը ոչ մի բանով չի բարձրացնում Սերժ Սարգսյանի վարկանիշը, այլ ընդհակառակը` կարող է միայն իջեցնել, որովհետեւ բռնության ենթարկված մարդիկ կարող են միայն հայհոյել նրան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒԺԱՍՏԻԿՆԵՐԻՑ

Թալինի հայտնի միջադեպի առիթով սարքված քրեական գործի քննության համար ձեւավորված քննչական խմբում յոթ քննիչ է ներգրավված: Հիշեցնենք, որ սա այն քրեական գործն է, որի շրջանակներում ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի չորս անդամներ: Նրանք մեղադրվում են պրովոկատոր Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու եւ խուլիգանության մեջ: Ստացվում է, որ մարդիկ ՀՀ նախագահի իրենց թեկնածուի հետ հանդիպում են կազմակերպել, որ խուլիգանություն անեն: Այս մեղադրանքը ինքնին արդեն ցույց է տալիս տեղի ունեցող գործընթացի ողջ անհեթեթությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,