Արխիվ Հունվար, 2008

ՄԻԱՅՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

«Օրինաց երկիր» կուսակցության վերջին գործողությունները որոշակի մտածումների տեղիք են տալիս: Երեկ ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը չի բացառել, որ իրենք մինչեւ փետրվարի 19-ը կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը: ՕԵԿ-ը փետրվարի 3-ին կայանալիք հանրահավաքի թռուցիկում օգտագործել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարգախոսը` «Հաղթելու ենք միասին», եւ այս կապակցությամբ տվել այնպիսի պարզաբանում, որը լրացնում է Հեղինե Բիշարյանի վերը նշված հայտարարությունը: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՌԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԷ

Հունվար 29, 2008

Օհան Դուրյանը հանրահավաքումԱմեն անգամ, երբ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը հայտնվում է համաժողովրդական ընդվզման հանրահավաքների հարթակին, ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու է նա այդպես վարվում: Ի՞նչն է այս հզոր արվեստագետին ստիպում «իջնել» իր բոհեմական բարձրությունից եւ հանդես գալ որպես «շարքային» ընդդիմադիր: Գրելուս առիթն այն է, որ գտել եմ այս հարցի պատասխանը, եւ դա տեղի ունեցավ «Ստաս Նամինի մշակութային կենտրոնի» կողմից նկարահանված «Խորը զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան» ֆիլմի դիտումից հետո: Այս մարդու կենսագրությունը մեզ բոլորիս պետք է հասկացնի մի բան. հայրենիքը առանց ազատության հայրենիք չէ: Սփյուռքահայ Դուրյանն իր գործունեության սկզբից ի վեր մղվել է դեպի հայրենիք` Խորհրդային Հայաստան: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԲԵԿՈՒՄ

LevonTer-PetrossianԱռաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը, ըստ ամենայնի, կհամարվի բեկումնային: Երեկ Տեր-Պետրոսյանը եղավ Կոտայքի մարզում, հանրահավաք անցկացրեց Չարենցավանում եւ Հրազդանում, հանդիպումներ ունեցավ Ալափարս, Արզական, Բջնի, Սոլակ, Մեղրաձոր գյուղերում: Տեղի ունեցավ եւս մեկ` չնախատեսված հանդիպում Աղավնաձոր գյուղում. մի խումբ աղավնաձորցիներ փակեցին Մեղրաձոր ուղեւորվող ավտոշարասյան ճանապարհը եւ առաջին նախագահին հրավիրեցին իրենց գյուղ, ուր տեղի ունեցավ կարճ հանդիպում: Իսկ երեկվա օրը բեկումնային կարելի է համարել երկու առումով. նախ առաջին նախագահի կոնտակտը ժողովրդի հետ գնալով ավելի անմիջական է դառնում, եւ հետո` նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Երեկ վերը նշված բոլոր բնակավայրերում տեղի ունեցան շատ ջերմ հանդիպումներ, եւ նկատելի էր, որ այս փուլում մարդիկ Տեր-Պետրոսյանին ընկալում են ոչ միայն կամ ոչ այնքան որպես առաջին նախագահ, այլ որպես մի գործիչ, ով ի վիճակի է հաղթել ներկա ռեժիմին: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԱՐԹՆԱՑՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

Տեր-Պետրոսյանը երեխան գրկինՆախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի մարտավարությունը հիմա արդեն կարդացվում է. նա պլանավորում է հանգիստ ընթացքով խաղը տեղափոխել վերջնախաղ եւ հաղթել մրցակցի ցայտնոտի հաշվին: Ավելի պարզ լեզվով ասած, Սերժ Սարգսյանը փորձում է հանգիստ հասնել ընտրությունների օրվան, նկարել թվեր, հասնել նրան, որ ԿԸՀ-ն հայտարարի իր հաղթանակը նախագահի ընտրություններում, որից հետո հանրության շրջանում կվերակենդանանա 2003-ի դեժավյուի զգացումը: Այս մարտավարությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը վարում է անսիրտ, ինչ-որ տեղ շինծու քարոզարշավ: Նրան ձեռնտու են հանդիպման վայր քշված ուսուցիչներն ու աշակերտները, տոնավաճառների աշխատակիցները, որովհետեւ գործող վարչապետի հաղթանակի գրավականն այն է, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա որպես առարկա: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-01-22_miting_zhoghovurdՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին նախընտրական այցը փաստացի ապացուցեց այն, ինչի մասին արդեն երկար ժամանակ խոսում են միասնական ընդդիմության ներկայացուցիչները. Հայաստանում սկսվել է հուժկու քաղաքական պրոցես, որի տրամաբանական ավարտը լինելու է առաջին նախագահի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Արթիկի, Արագածի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջաններում առաջին նախագահի ունեցած նախընտրական հանդիպումները, ըստ էության, տեղի էին ունենում տեղեկատվական շրջափակման պայմաններում: Մինչեւ երեկ այդ տարածաշրջանների ընտրողները հիմնականում Տեր-Պետրոսյանի վերաբերյալ հակաքարոզչություն են ստացել «Հայլուրի» եւ մյուս հեռուստաընկերությունների եթերից: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Levon Ter-PetrossianՌուսական «Իզվեստիա» թերթը, որը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո, երեկվա համարում ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որը բացառիկ է իր տեսակի մեջ: Մինչեւ այժմ ռուսական կիսապաշտոնական մամուլը Հայաստանի թեմային անդրադառնալիս աշխատում էր որոշակի լոյալություն պահպանել ՀՀ գործող իշխանությունների հասցեին: «Իզվեստիային» Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցում, սակայն, հնչում են բոլոր այն որակումները եւ բացահայտումները, որ հնչել են Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքներում: Ընդհանրապես, Ռուսաստանում մի տեսակ իդիլիական պատկերացում կար Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ գործող իշխանությունները կարողացել էին այնպես անել, որ իրենց գործունեությունը ՌԴ-ում լուսաբանվի գովազդային լույսի ներքո: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ` Երեւանի վաճառքի գծով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օգնական Երվանդ Զախարյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը պետական պաշտոնը շփոթում է բուդկչու կարգավիճակի հետ: Իսկ պետական պաշտոնյայի եւ բուդկչու տարբերությունն այն է, որ առաջինը իր պաշտոնը վարում է երկրի օրենքներին համապատասխան, իսկ բուդկչին` ոնց խելքին փչի: Հիմա Զախարյանի խելքին փչել է հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ. Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, Հայաստանում սկսվել է քաղաքական իրավիճակի գլոբալ փոփոխության գործընթաց: Այդ պրոցեսն ունի հստակ աճողական միտում: Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվել է ուժեղ քաղաքական բեւեռ, արդեն իսկ գոյություն ունի աշխատող թիմ, Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ավազակապետական իշխանության համար մահացու քննադատությամբ եւ ապագայի հստակ ծրագրերով: Նրա վարկանիշը, որ 2007 թվականի վերջին անշեղորեն վերելք էր ապրում, Ամանորի տոներից հետո երկրորդ շնչառություն է ստացել եւ հիմա ժամ առ ժամ է աճում: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ աճի այդ միտումը նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո առնվազն կրկնապատկվելու է: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ի սկզբանե հասկանալի էր, որ ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանին հարմար չէ, որ ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 13-ին այցելեն Երեւան, տարօրինակ էր: Իշխանությունների ներկայացուցիչները կուլիսային խոսակցություններում լրագրողներին հավաստիացրել են, թե նման «անհարմարության մեջ» ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, եւ ՀՀ իշխանություններն այցը խնդրում են հետաձգել անձնական-մարդկային պատճառներով: Ճիշտն ասած, շատ մտածեցի, թե, ասենք, Ռոբերտ Քոչարյանը ինչ անձնական պատճառ կարող է ունենալ, որը նրան խանգարի ընդունել համանախագահներին: Մի՞թե միջազգային դիվանագիտության մեջ կարելի է նման պատճառաբանություններ բերել. «Խնամի Վալոդը այդ օրը գալու է մեր տուն` հին Նոր տարին նշելու, դրա համար չեմ կարող համանախագահներին ընդունել»: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այն թեզը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նախագահական առաջիկա ընտրությունները դիտում է իշխանությունը Ղարաբաղյան կլանի ձեռքում կենտրոնացնելու եւ բոլոր յուղոտ պատառները ծագումով ղարաբաղցիների ձեռքում կենտրոնացնելու պրոցեսի վերջին փուլի մեկնարկ, շատերի մոտ հարց է առաջացնում. իսկ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանն այդ ամենը չէին անում մինչեւ հիմա: Այս հարցն ինքնին սխալ է պարունակում, քանի որ վերջին տասը տարիներին բազմաթիվ ղարաբաղցիներ Հայաստանում բարձրագույն պաշտոններ են ստացել, այսինքն` այդ պրոցեսն ընթանում էր: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո էլ ավելի է ահագնացել. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ԼՂՀ նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը, Հարկային պետական ծառայության պետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Վահրամ Բարսեղյանը, Շիրակի մարզպետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Լիդա Նանյանը, այս սկզբունքով նշանակվել են դատավորներ, միլպետներ, միջին օղակի պաշտոնյաներ եւ այլոք: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ

Նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում շատ է տարածված այն կարծիքը, որ գործող ընդդիմությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չպետք է թույլ տա, որ «բանը հասնի ընտրությունների», քանի որ ընտրությունների օրը իշխանությունը, այսպես թե այնպես, անելու է իր անելիքը: Այսօրինակ մտքերը, թեեւ հասկանալի, բայց խորքում տրամաբանական սխալ ունեն: Ու եթե անգամ ենթադրենք, որ պրոցեսները Հայաստանում կարող են ընթանալ նախագահական նստավայրի վրա գրոհելու տարբերակով, միեւնույնն է, դրա արդյունքները ի վերջո պետք է վավերացվեն ընտրություններով: Եթե հին իշխանության հեռացմանը կարելի է հասնել նաեւ ոչ ընտրական ճանապարհով, նոր իշխանության ձեւավորումը կարող է տեղի ունենալ միայն ընտրություններով: Բայց խնդրի խորքում բոլորովին այլ հարց է թաքնված, որ պատասխանի կարիք է զգում: Իսկ հարցը հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն քվեաթերթիկներով: Կարդալ շարունակությունը …

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,