39. Ճշմարտության ժամին սպասելիս
Զարմանալ կարելի է այն հանգստության վրա, որով եվրոչինովնիկներն արձագանքեցին Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրին։ Խումբը, հիշեցնեմ` ստեղծվել էր ԵԽ-ի պահանջով, Մարտի 1-ի հետ կապված փաստեր ի հայտ բերելու համար, եւ նրա առանձնահատկությունն այն էր, որ իշխանության ու ընդդիմության փորձագետները հավասար թվով էին ներկայացված այնտեղ։ Ու երբ, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, աղաղակող փաստեր սկսեցին ի հայտ գալ, Սերժ Սարգսյանը գնաց չափազանց խոսուն եւ ճարահատյալ քայլի. լուծարեց Փաստահավաք խումբը։ Հիմնավորումը մեկն էր. Փաստահավաք խմբի աշխատանքները քաղաքականացվում են։ Այս փաստարկը, փաստորեն, ընդունելի դարձավ նաեւ ԵԽ-ի համար։ Եւ հիմա, երբ լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի ստորագրումից անցել է մի քանի ամիս, բոլոր հարցերը մի կողմ են դրված, եւ իշխանության քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես էին Փաստահավաք խմբի` ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը քաղաքականացնում փաստերի հավաքման գործընթացը։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Ավազակապետություն, Բանտային օրագիր, ՀԱԿ, Մարտի 1
Ունկնդրել Նիկոլ Փաշինյանի աուդիո ուղերձը
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.
(Read the English version)
Սիրելի ժողովուրդ.
Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։
Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:
Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Հեղափոխություն, Մարտի 1
Մարտի 1-ին եւ դրանից հետո պաշտոնական լրատվությանը հետեւող մարդիկ միայն մի եզրակացություն կարող էին անել. մարտի 1-ին Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները ոստիկանության ցեղասպանության փորձ էին իրականացնում: Իսկապես ահասարսուռ տեսարաններ էին դուրս հորդում հեռուստատեսային էկրաններից, թե ինչպես ինչ-որ զինված խմբեր ավտոբուսների ետեւից կրակում էին խեղճ ոստիկանների վրա, նրանց վրա նռնակներ շպրտում:
Ու ոստիկանական այս սպանդը կանխելու համար` հարկավոր էր արտակարգ դրություն մտցնել: Սրանից հետո էլ հաղորդվում էր հարյուրավոր վիրավոր ոստիկանների մասին: Ճիշտ է, պաշտոնական մարմինները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, թե ի վերջո քանի ոստիկան է վիրավորվել, եւ անընդհատ հակասական թվեր էին հրապարակում, բայց էականն այն էր, որ այդ վիրավորների մեջ տասնյակ հրազենային եւ բազմաբեկորային վնասվածքներ ստացած անձինք պիտի լինեին` ըստ պաշտոնական հաղորդագրությունների: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Խմբագրական
Հրանտ Տեր-Աբրահամյանը վերջերս մի շատ հրատապ հարց էր բարձրացրել. ո՞ւր են, ասում է, ազգիս հոգեբանները, որ հոգեվերլուծության էին ենթարկում ընդդիմությանը, ինչո՞ւ հոգեվերլուծության չեն ենթարկում իշխանություններին:
Չնայած հարցը հրատապ է, բայց եւ հռետորական, որովհետեւ ակնհայտ է, որ հոգեվերլուծության կարիք ունեն այդ նույն հոգեբանները: Դրանցից երկուսին հեռուստացույցով լսելու առիթ ունեցել եմ, ու տպավորությունս ցնցող է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Ավազակապետություն, ԼՂՀ
Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Անձնական, Ավազակապետություն, Հեղափոխություն, Մարտի 1
Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:
Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
1+, Ավազակապետություն, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հեղափոխություն, Մարտի 1
Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի
- Պարոն Փաշինյան, դուք եղել եք Մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում։ Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում։
- Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից։
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա «Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ։ Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է։ Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՄԱՐՏԻ 1
Ավազակապետություն, Հարցազրույց, Մարտի 1