ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ
Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
- Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը։
- Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս։ 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն։ Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել։ Կարդալ շարունակությունը …







