www.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Արթուր. իմ վեբկայքի բացումից ի վեր «կոնկրետ, երբ է լինելու իշխանափողությունը» հարցին պատասխանել եմ մի քանի անգամ: Այդ պատասխանները տեղադրված են իմ կայքում եւ, եթե ձեզ դժվար չէ, խնդրում եմ ծանոթացեք այդ գրությունների բովանդակությանը: Իսկ ձեր հարցին ի պատասխան` կխոսեմ ոչ թե այն մասին, որ արդեն խոսել եմ, այլ կփորձեմ հարցին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից: Հայաստանյան որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Ավազակապետություն, կոռուպցիա, օրենսդրական
www.nikol.am կայքի այցելու Շանթը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ճի՞շտ է, որ ԿԳԲ-ն ձեզանից հայկական Սահակաշվիլի է պատրաստում: Կարո՞ղ եք միարժեքորեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները»:
Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Շանթ. նախ ասեմ, որ Սահակաշվիլիի օրինակը ինձ համար այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ չի կարելի Վրաստանի նման պետության ղեկին հայտնվել եւ հակամարտության քաղաքականություն վարել այնպիսի մի հարեւանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Այդ քաղաքականության հետեւանքները Վրաստանը դեռ երկար չի կարողանալու հաղթահարել: Այնպես որ, եթե ձեր ասած ԿԳԲ-ն ինձնից ինչ-որ հայկական երեւույթ է պատրաստում, երեւի ծանոթ-մանոթ մեջ գցենք, որ ուրիշ տարբերակ ընտրի:
Իսկ ընդհանրապես, ձեր առաջադրած հարցի նման հարցեր կարելի է ձեւակերպել հարյուրներով: Վերջին տարիներին ես իմ մասին տասնյակ խոսակցություններ եմ լսել: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական
Հարց Քանաքեռցուց - Նիկոլ ջան, բարի օր քեզ ու մեզ, բոլորիս ազատություն եմ ցանկանում: Թող հարցս տարօրինակ չթվա. ո՞վ է քո համար Պինոչետը, կամ նրան որպես պատմական դեմք ինչպե՞ս կնկարագրես:
Նիկոլի պատասխանը - Սիրելի քանաքեռցի. Պինոչետը ինձ համար հանցագործ է եւ մարդասպան: Չկա ավելի մեծ հանցանք, քան, իբր պետական որեւէ շահի պատճառաբանությամբ, այդ նույն պետության քաղաքացիների կոտորածը:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ
Անձնական, սպանություն
Վահագնի հարցը - Բարեւ իմ կողմից սիրված և հարգված, անաչառ լրագրող Նիկոլ: Ուզում եմ մի հարց տալ: Ես ՀԱԿ-ի անդամ եմ ու ընդունում եմ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը, բայց Նիկոլ ջան կարամ ասեմ` մեր նման մտածող մարդիկ քիչ են, եթե շատ լինեինք մենք շատ շուտ ավազակապետության ավարտը կտայինք: Ի՞նչ կարծիքի ես` նախ մենք պետք է աշխատենք հասարակության վրա՞:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն, Հայաստանի բնակչության 90 տոկոսը հայացքներով ընդդիմադիր է. այս իմաստով մեզ նման մտածողները շատ են: Շատ ավելի քիչ են մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենցից ինչ-որ բան կախված է, որ իրենք ինչ-որ բան կարող են փոխել: Իսկ մարդկանց առավել մեծ մի հատվածը որեւէ բան փոխելու հնարավորության վերաբերյալ հավատ ձեռք է բերում կոնկրետ իրադարձությունների համատեքստում, երբ քաղաքական ընդդիմության ակտիվությունը հասնում է պիկերի: Մնացած ժամանակներում մարդիկ դառնում են իներտ, հուսահատ եւ չարացած: Ամփոփելով ասեմ, որ իմ կարծիքով մեզ նման մտածողները շատ են, շատ-շատ: Եվ այդ մարդկանց մեծամասնությունը համապատասխան քաղաքացիական դիրքորոշում դրսեւորվելու համար պահի են սպասում, վճռական պահի: Եվ քաղաքական ընդդիմության խնդիրը այդ պահը հասունացնելն է, եւ այդ ժամանակ մեզ նման մտածողները կբացահայտվեն երկրաչափական պրոգրեսիայով: Ինչ վերաբերվում է հասարակության հետ աշխատանքին, ես համաձայն եմ ձեզ հետ եւ հասարակության հետ աշխատանքը հենց ինքը քաղաքական գործունեությունն է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վահագն:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ավազակապետություն, ՀԱԿ
Հայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:
Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
Այսուհետև դուք կարող եք ձեր հարցերը հղել Նիկոլ Փաշինյանին:
NB. Խնդրում ենք չակերտներ օգտագործելիս օգտվել ” “, այլ ոչ թե < > նշաններից:
cforms contact form by delicious:days
Նիկոլ Փաշինյանի վեբկայքի սիրելի այցելուներ.
Հայցում ենք ձեր ներողամտությունը, քանի որ հարցերի մի մասին ձեզ քաջ հայտնի պատճառներով հնարավոր չի եղել պատասխանել: Խնդրում ենք վերստին ուղարկել ձեր հարցերը, որոնց պատասխանները պարբերաբար կտեղադրվեն «Հարց-պատասխան» բաժնում:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ
Հարց Համոյից - Նիկոլ ջան, չե՞ս զգում , որ էս վերջին հոդվածներում զգացվում է քո՝ Կոշում նստելը: Հոդվածներդ դարձել են մի տեսակ գողական ռեպլիկներով, բառապաշարով հագեցած: Հարգանքներով՝ քեզ շատ սիրող, հարգող Համո:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Համո. այն, որ Կոշի գաղութում եմ` օբյեկտիվ իրականություն է, եւ ես «Հայլուրը» չեմ, որ կապ չունենամ օբյեկտիվ իրականության հետ, մանավանդ, որ Հայաստանում կան երեւույթներ, որ ձեր նկատած բառապաշարով ավելի դիպուկ են բնորոշվում: Այսպիսով, ոչ թե իմ գտնվելու վայրն է կանխորոշում տվյալ պահի իմ բառապաշարը, այլ հենց ինքը՝ ասելիքը: Ամեն ասելիք իր բառապաշարն ունի, եւ ես չեմ խուսափում ասելիքը ասել այնպես, ինչպես այն կա` իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ: Այս մոտեցումը ինձ համար կարեւոր է եղել Կոշից առաջ, կարեւոր է Կոշում եւ կարեւոր կլինի Կոշից հետո` գրավոր խոսքի իմաստով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Համո:
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Անձնական, Քաղբանտարկյալներ
Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Տրդատ. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, ՀԱԿ, Հոգեւոր, Մարտի 1
Տարագիրի հարցը - Barev, Nikol jan. Nax kneres, vor latinatar em grum, ays pahin dzerkis tak hayeren taradzev chka. Im` ko anhati masin patketacumneri u dranc hetevox gnahatakanneri 90%-y himnvac e erku hangamanki vra: arajin, vor zemlyak enk (Ijevanci) ev erkrord ko “erkri hakarak koxmum” aynpes es nerkayacnum mer pokr hayrenik Ijevany, vor indz hamar arden erkrordakan e darnum mnacac amen inch. Bayc amen depkum uzum em mnacac 10%y evs lracnel ays pahin derevs harcov. Du karox es asel, vor ko gorcuneutyamb masnavorapes arden apacucel es anhatid joxovrdavarutyan u hayrenikid handep nvirvacutyuny,bayc es lriv ijevanci em, inchpes ev, hamozvac em, du. Enpes vor minchev mi ban im achkov chtesnem, chem havata, tekuz dra masin obamanern u evropacinery, kam chgitem el ov barcradzaynen. Kuzenayi bacs lracnelu hamar shat harcer tal, bayc terevs aysor bavararvem mekov.
Du mi kani angam asel es, vor joxovrdavarakan institutneri bacakayutyan paymannerum cankacac azniv mard ishxalutyan galov mec havanakanutyamb chi dimana gaytakxutyany ev kvarvi aynpes inchpes varvel en u varvum en mer naxkin u nerkayis ishxanutyunnery. Ynd vorum, nshum es, vor HAKy xndir uni miayn ishxanutyan gal` anhrajesht institutnery stexcelu hamar, voric heto kherana qaxaqakan bemic. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, ՀԱԿ
Մացակի հարցը - BAREV DZEZ. HARGELI NIKOL ES ERKU ANGAM PORCEL EM DZEZ HET KAPNVEL HAYKAKAN ZHAMANAKI ( kapi ) MIJOCOV. NIKOL JAN ES USMAN BERUMOV DER MEK AMIS KMNAM TOURS QAKHAQUM SA PARIZ@ CHE SAKAYN AYSTEKH APROKH HAYER@ NUYNPES HAMADZAYN EN BOKHOQI AKCI ANCKACNELU (mot 200 mard ev im usanokh fransiaci @nkerner@ mot 50 mard) ES UZUM EM DZER KARCIQN IMANAL ARZHI AYS QAKHAQUM ANCKACNEL AKCIA (sa Strasburg@ che @ndhamen@ erku iravapashtpan kazmakerputyunner kan) ETE AYO KHNDRUM EM DZER AJAKCUTYUN@ KHORURDI TESQOV … INCH KARGAKHOSOV … EV AYLN…MACAK BERBERYAN. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Եվրոպա, մարդու իրավունքներ, Սփյուռք
Հայկի հարցը - Բարեւ սիրելի Նիկոլ: Ուրախ եմ, որ աշխատում ես ժամանակդ զուր չվատնել: Դու ինձնից էլ լավ գիտես, որ շատ հետաքրքիր մտքեր ծնվում են այն ժամանակ, երբ ազատ ես լինում տարբեր պարտականություններից ու խանգարող հանգամանքներն էլ են քչանում (օր. Ադոլֆ Հիտլերն իր հիմնական գործը բանտում ավարտեց): Քեզ իհարկե չեմ համեմատում իր հետ, բայց և այնպես դա նաև հնարավորություն է: Նոր մտքեր միշտ տարօրինակ եւ անհամատեղելի են թվում, բայց ես հավատացած եմ եթե չլինի մի որևէ նոր գաղափարի առաջքաշում մի նոր տեսակետի իրագործում ամեն ինչ սին կթվա եւ մենք կապրենք, որ ապրենք, կասենք հայ ենք, որ պարզապես հայ մնանք, բայց միայն դա չի, որ մեր միասնության հիմք պետք է հանդիսանա, չէ՞ որ մենք պետք է ունենանք երազանք: Ի՞նչն է լինելու նոր Հայաստանի միասնականության հիմքը: Դուք ի՞նչ եք ցանկանում ստեղծել և ունե՞ք ձեր երազանքը: Նախապես շնորհակալ եմ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Զատիկ, Հոգեւոր
Arayik Babayan-ի հարցը - Hargeli Nikol Pashinyan inchqan enq dimanalu ays tsanr lutsin. xndrum em motavor jamket aseq….
Հարությունի հարցը - Նիկոլ, ինձ շատ հետաքրքիր է` ի վերջո ե՞րբ կոնգրեսը կհաղթի:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արայիկ, սիրելի Հարություն. Ձեր հարցերը ինձ հիշեցրեցին Յոզեֆ Շվեյկին, որն իր ծանոթներից մեկի հետ պայմանավորվեց հանդիպել «Թասի մոտ» պանդոկում` պատերազմից հետո, ժամը երեքին: Չեմ ուզում ինքս ինձ դնել Շվեյկի վիճակում, եկեք ինքներս մեզ Շվեյկի վիճակում չդնենք: Նախորդ պատասխաններից մեկում ասել էի, որ հաղթանակը ժամանակահատված չէ, այլ կամք, հետեւողականություն: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, ՀԱԿ, Հայաստանցու մասին

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007
Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Լեւոն Տեր-Պետրոսյան, կոռուպցիա, ՀԱԿ, Հայաստանցու մասին, Հեղափոխություն
Սուքիասի հարցը - Հարգելի Նիկոլ, նախ և առաջ ասեմ որ ունեմ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ՀՀ քաղաքական ու այլ բնագավառների վերաբերյալ քո բոլոր կարծիքները կիսում եմ և այդ տեսակետից ձեր կողքին կլինեմ միշտ։ Սակայն շատ հիասթափվեցի ձեր ֆուտբոլային վերլուծությունից, այս մեկը ձեզ մոտ չի ստացյում, եթե թիմերը այդպես ֆուտբոլ խաղան ինչպես Ինտերը և առավել ևս Մոուրինյոն, ապա շատ մոտ ապագայում մենք միլիոնների խաղ չենք ունենա։ Հարց.- ուրեմն Դուք համամի՞տ եք որ ամեն ինչի գնով հասնել արդյունքի ու ցանկացած բնագավառում։ Շնորհակալություն և շուտափույթ ազատում։
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուքիաս. Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, ֆուտբոլ