ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում էական փոփոխություն է կրել: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքում, հենց այս հարթակից Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության ներսում խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց: Այդ օրը մենք Երեւանի փողոցներով երթ անցկացրինք «Ալիկ խուլիգան» վանկարկումներով: Եւ դրանից ընդամենը չորս օր հետո խայտառակ ձեւով պաշտոնանկ արվեց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ասում եմ խայտառակ կերպով, որովհետեւ նա իր պաշտոնանկության մասին իմացել էր լրագրողներից:
Ու սա այն մարդն է, որ բանտերը նետեց ընդդիմության տասնյակ ակտիվիստների` Սամսոն Խաչատրյանին, Վարդգես Գասպարիին, Դավիթ Քիրամիջյանին, Վահագն Գեւորգյանին Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, լրագրող Անի Գեւորգյանին: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր էլ գտնվում է անազատության մեջ:
Ալիկ Սարգսյանը հույս ուներ, թե իր հանցագործ ղեկավար Սերժիկ Սարգսյանին այս պիղծ ծառայությունները մատուցելով նրա երախտիքին է արժանանալու, մինչդեռ ընդամենը արժանացավ նրան, ինչին արժանի էր իրականում, օգտագործվեց եւ դեն շպրտվեց, չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք: Կարդալ շարունակությունը …
Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում
Պատրաստված է Ն. Փաշինյանի` 2011 թ. հունիսի 10 -ին Երեւանի Սարյանի պուրակում ունեցած ելույթի հիման վրա:
Սիրելի ժողովուրդ,
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հայցադիմումի քննարկումը: Անակնկալ տեղի չունեցավ: Մնոյանը, համալրելով Նիկոլի դեմ քաղաքական հետապնդում իրագործող պաշտոնյաների շարքը, մերժեց քաղբանտարկյալի հայցադիմումը` համարելով, որ ՔԿՀ պետն իրավասու է իր հայեցողությամբ կատարած թվաբանությամբ Նիկոլի ազատազրկման ժամկետը ավելացնել: Իսկ մինչ դատական նիստը կսկսվեր, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց:
Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Պատժախցում գտնվելու պատճառով Նիկոլ Փաշինյանը զրկված է եղել ելույթին գրավոր պատրաստվելու հնարավորությունից` չունենալով ոչ միայն դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլեւ նույնիսկ` թուղթ ու գրիչ:

