Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում, ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ.
Տիկնայք եւ պարոնայք.
Ամենացնցող նորությունը, որ իմացանք Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու եւ դրան հետեւած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու:
Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվյալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում’ «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ’ արտամրցութային պայմաններում, որ սոցիալապես ապահով, աշխատանք, տուն, մեքենա եւ եկամուտներ ունեցող մարդիկ ընդգրկվում են սոցիալական նպաստառուների ցանկում եւ նպաստներ են ստանում:
Նման ընդհանուր բնույթի տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներին չես զարմացնի: Եւ դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից Իշխան Զաքարյանի ղեկավարած հիմնարկին տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որ նա ասի բաներ, որոնց մասին մենք բոլորս գիտենք առանց իրեն էլ:
Կարդալ շարունակությունը …
ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազգային ժողով, ելույթ, կոռուպցիա